Արեւելահայերենի ազգային կորպուսը (ԱՐԵՎԱԿ) բազմաթիվ արեւելահայերեն գրվածքներ պարունակող լեզվաբանական որոնման համակարգ է:
http://www.eanc.net/EANC/search/?interface_language=am
ԱՐԵՎԱԿ-ի ընդհանուր բնութագիրը.
- մոտ 110 միլիոն բառամթերք
- հզոր որոնման համակարգ բառային-ձեւաբանական բարդ հարցումների հնարավորությամբ
- 19-րդ դարի կեսերից մինչեւ մեր օրերն ստեղծված արեւելահայերեն տեքստերի դիախրոնիկ կորպուս
- արեւելահայերենի գրավոր եւ բանավոր նյութի ընդգրկում
- բառային-ձեւաբանական եւ մետատեքստային ծանոթագրություններ
- բաց համակարգ
- ավելի քան 100 հայ դասական գեղարվեստական ստեղծագործությունների ընդգրկում բաց էլեկտրոնային գրադարանում