Հայագիտությանը սպառնացող վտանգների արդեն տեսանելի, և դեռևս անտեսանելի հետևանքների մասին զրույց պատմաբան, քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հետ
Տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ
Աղբյուրը՝ Վիկտոր Սողոմոնյանի դիմատետրի էջ
․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։ Շարունակությունը
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուցՀայագիտությանը սպառնացող վտանգների արդեն տեսանելի, և դեռևս անտեսանելի հետևանքների մասին զրույց պատմաբան, քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հետ Տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ Աղբյուրը՝ Վիկտոր Սողոմոնյանի դիմատետրի էջ Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը տեսանյութում ներկայացնում է իր անհանգստությունը հետևյալ հարցերի շուրջ` 1. ՀՀ-ում 2023 թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հակասահմանադրական հեղաշրջումը լեզվաքաղաքական բնագավառում 2. Ազգային և պետական պատասխանատու կառույցների քար լռությունը a. Քաղաքական ուժեր (կուսակցություններ, ընդդիմություն) b. Սահմանադրական դատարան c. Հայագիտական հիմնարկներ d. Հայոց եկեղեցի 3. ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի վաղվա՝ ապրիլի 3-ին կայանալիք ընդհանուր ժողովում 2023.12.25-ի լեզվաքաղաքական հեղաշրջման հարցի շջանցումն ու օրակարգից դուրս մնալը 4. Մեր անելիքները: Տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ Աղբյուրը՝ Hayqnews ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛Կոչով դիմում եմ հայագիտական հիմնարկների ղեկավարներին՝ — բոլոր ինստիտուտների տնօրեններին և փոխտնօրեններին, — բոլոր ֆակուլտետների դեկաններին, փոխդեկաններին և գիտխորհուրդներին, — բոլոր ամբիոնների վարիչներին, — բոլոր հայագիտական հանդեսների գլխավոր խմբագիրներին և խմբագրական խորհուրդներին, — ՀՀ ԳԱԱ նախագահությունում հայագիտության ոլորտի բոլոր պատասխանատուներին և ՀՀ ԳԱԱ նախագահին։ Հարգարժան տիկնայք և պարոնայք՝ Հույժ կարևոր է, որ ժամ առաջ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏՆԵՔ ՀՀ կառավարության 25.12.2023 թ. № 2298 որոշման վերաբերյալ, որով հայոց լեզուն դուրս է մղվում գիտության ոլորտից, իսկ հայագիտությունն ու հասարակագիտությունը՝ հանձնվում են օտար կառավարման։ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է։ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛։ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ։ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆԵԼՈՒ է ԱՆՁԱՄԲ ՁԵԶ ՎՐԱ։ Հ.գ. Խնդրո առարկա որոշման մասին իմ և, կարծում եմ, շատերի տեսակետն եմ արտահայտել, մասնավորապես, երեկվա հարցազրույցում (հղումը՝ ներքևի մեկնաբանության մեջ) և վերջին հրապարակումներում։ Աղբյուրը՝ Ankakh.com Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։2023 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հայոց լեզվի գործածության սահմանափակման և հայագիտության գաղութացման մասին 2023 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունն ընդունել է մի հակահայկական որոշում, որով սահմանափակում է հայոց լեզվի գործածության ոլորտը, միաժամանակ՝ գաղութացման ենթարկելով հայաստանյան գիտությունը, հատկապես՝ հայագիտությունն ու հասարակագիտությունը՝ իրենց բոլոր գիտակարգերով հանդերձ։ Այս որոշումը խորապես քաղաքական բովանդակություն ունի և սկզբունքորեն ապօրինի է, քանի որ, մասնավորաբար, կոպտորեն հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն։ Ցավոք սրտի, ցայսօր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ իր անհամաձայնությունն ու վրդովմունքը չի հայտնել այս կապակցությամբ և այն կասեցնելու ուղղությամբ համապատասխան իրավական գործընթաց չի ձեռնարկել։ Հուսով եմ, ներկա համառոտ անդրադարձն ուշադրություն կհրավիրի այս կարևոր խնդրի վրա։ Եվ այսպես, ըստ նշված որոշման, հայաստանցի գիտնականներին ստիպում են. 1) գրել իրենց հոդվածներն ու մենագրությունները ոչ թե հայերեն, այլ օտար լեզուներով, գերազանցապես՝ անգլերեն. 2) հրապարակվել օտար, գերազանցապես՝ անգլալեզու հանդեսներում և հրատարակչություններում։ Իսկ ինչպե՞ս են պարտադրելու գիտնականներին այդպիսի վարքագիծ որդեգրել։ Շատ պարզ։ Գիտական ատեստավորում անցնելու և գիտական համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանում հայերեն (ինչպես նաև այլ լեզուներով) հրապարակված գիտական ուսումնասիրություններն, ըստ էության, համարվում են առ ոչինչ։ Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է հայերեն ուսումնասիրություններին։ Եթե գիտնականները չկատարեն վերոհիշյալ պայմանները, նրանք պարզապես ազատվելու են աշխատանքից, իսկ եթե մասամբ կատարեն՝ կորցնելու են իրենց գիտական որակավորումը, օրինակ՝ ավագ գիտաշխատողից իջեցվելու են կրտսեր գիտաշխատողի կարգավիճակի և, համապատասխանաբար, պակաս վարձատրվեն։ Խոսքը վերաբերում է բոլոր բնագավառներում աշխատող գիտնականներին, բայց ստորև քննարկելու եմ միայն հայագիտության հարցը՝ թողնելով տեխնիկական գիտությունների հարցերը համապատասխան մասնագետներին։ Բանն այն է, որ հայագիտության կենտրոնը դեռևս Հայաստանն է։ Հայագիտական լավագույն ուսումնասիրությունները գրվել ու դեռևս գրվում են հայերեն։ Հայկական պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանը մնա հայագիտության գլխավոր կենտրոն։ Բայց նշված որոշմամբ իրավիճակը կտրուկ փոխվելու է։ Թվարկենք, թե ինչ հետևանքներ է ունենալու 23.12.2023 թ. կառավարության որոշումը հայագիտության և հասարակագիտության համար։ 1. Հայագիտության կենտրոնը բռնի կերպով փոխադրվելու է արտասահման, քանի որ հայաստանյան հայագիտության և հասարակագիտության կադրային հարցերն ու զարգացման ուղղությունները փաստացիորեն որոշվելու են օտար (քաղաքականացված) գիտական կենտրոններում՝ ըստ ամենայնի, օտար պետությունների հատուկ ծառայությունների միջամտությամբ։ 2. Հայագետներն ու հասարակագետները (ինչպես նաև տեխնիկական մասնագիտություններով գիտաշխատողները) այլևս շահագրգռված չեն լինելու իրենց ուսումնասիրությունները շարադրել հայերեն։ Գիտական կազմակերպություններում աշխատելու և առաջխաղացում գրանցելու համար հայերեն ստեղծագործելը զրոյական արժեք է ունենալու։ Հայերենն աստիճանաբար դուրս է մղվելու գիտության դաշտից՝ վերածվելով կենցաղային, ոչ գիտական լեզվի։ 3. Հայագիտական և հումանիտար ուղղություններով տասնամյակներ շարունակ գործող գիտական հանդեսները («Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Մատենադարանի» և մյուսները) դառնալու են անպիտան և, ի վերջո, փակվելու են, քանի որ նրանցում հրապարակված հոդվածները հաշվի չեն առնվելու գիտնականների ատեստավորման ու գիտական պաշտոնները որոշելու ժամանակ։ 4. Հայաստանում լույս տեսած գիտական մենագրություններն արժեք չեն ներկայացնելու գիտնականների ատեստավորման և գիտական պաշտոնին նշանակվելու ժամանակ։ 5. Մենագրության տպագրության համար ընդունելի համարվող թվով 834 (Web of science-ի) հրատարակչություններից գեթ մեկը հայաստանյան չէ։ Հետևաբար, Հայաստանում գործող գիտական հրատարակչությունները նույնպես վերացման վտանգի առաջ են կանգնելու։ 6. Հայաստանցի գիտնականները փաստացիորեն դրվում են օտար հրատարակչությունների շատ առումներով քաղաքական ու քաղաքականացված ուղեգծի և նախապատվությունների ուղղակի կախվածության ներքո։ 7. Կառավարության վերոհիշյալ որոշմամբ հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը, փաստորեն, ամբողջությամբ հանձնվում են օտար կառավարման։ 8. Հայաստանյան հեղինակների բոլոր ուսումնասիրությունները ենթարկվելու են դաժան գրաքննության։ Պետք է հաշվի առնել, որ օտար ակադեմիական կենտրոններից և գիտական հրատարակչություններից շատերը թե՛ Արևմուտքում, թե՛ ՌԴ-ում գտնվում են Թուրքիայի և Ադրբեջանի մեծ ազդեցության տակ։ Այդ ուղղությամբ վաղուց ի վեր ծավալուն և կեղտոտ աշխատանք են տանում նշված հայասպան պետությունների դիվանագիտական գերատեսչություններն ու հատուկ ծառայությունները, ներառյալ այդ կենտրոններին ու նրանց աշխատակիցներին ֆինանսական նվիրատվություններ (փաստացի՝ օրինականացված կաշառք), ինչպես նաև ճոխ ընդունելություններ ու տարբեր արտոնություններ տրամադրելու և կազմակերպելու միջոցով։ 9. Ավելին, Հայկական հարցում բոլոր մեծ տերություններն ունեն իրենց սեփական քաղաքական նպատակները, որոնք հաճախ ուղղակիորեն արտացոլվում են ակադեմիական կազմակերպությունների և առանձին գիտաշխատողների աշխատանքի վրա։ Սա նշանակում է, որ զուտ հայկական շահ ներկայացնող բազմաթիվ ուսումնասիրություններ պարզապես մերժվելու են և չեն հրատարակվելու։ 10. Պատմական որոշ թեմաներով սեփական սկզբունքային դիրքորոշումն արտահայտած հայաստանցի գիտնականներից ոմանք երբեք հնարավորություն չեն ստանալու հրապարակվել արտասահմանյան հանդեսներում։ Օրինակ, օտար հեղինակների որոշ հակապատմական տեսություններն ու գնահատականները գիտական սուր քննադատության ենթարկած հայաստանցի հեղինակները, բնականաբար, իսկույն մերժվելու են՝ անկախ նրանց ներկայացրած նյութի թեմայից և գիտական արժեքից։ 11. Այնպիսի թեմաներ ու գիտական խնդիրներ, ինչպիսիք են հայերի բնիկության հարցը, Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանությունը, հայ ազատագրական շարժումները ենթարկվելու են ամենադաժան գրաքննության՝ կա՛մ անմիջապես մերժվելով, կա՛մ կոպիտ, հակագիտական և հակահայկական խմբագրումների ենթարկվելով։ Գիտական շրջանառությունից հանվելու են պատմական բազմաթիվ օբյեկտիվ ճշմարտություններ, որոնք միջազգային ասպարեզում կարող են հայանպաստ իրավաքաղաքական կամ քարոզչական դեր կատարել։ Օրինակ, հայերի Հայկական լեռնաշխարհում բնիկ լինելու կամ Մովսես Խորենացու 5-րդ դարի արժանահավատ հեղինակ լինելու մասին ուսումնասիրություններն ի սկզբանե արժանանալու են «նացիոնալիստական» պիտակավորումների ու մերժվելու են։ 12. Այս ամենը նշանակում է, որ հայաստանյան հայագիտության վերջին հարյուրամյակում ձեռքբերած ուրույն գիտական կառուցվածքն ու համակարգը, ինչպես նաև մեթոդաբանական ավանդույթները փոշիանալու են՝ չասած այլևս հայրենասիրական գաղափարախոսության մասին։ Հայաստանում հիմնարար հայագիտությունն ու հասարակագիտությունը վերանալու են՝ մահացու հարված հասցնելով հայ քաղաքական և ռազմավարական մտքին, հայկական ինքնիշխանությանն ու պետականությանը։ Եթե Լեոն, Մանուկ Աբեղյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Լևոն Խաչիկյանը, Հակոբ Անասյանը, Մկրտիչ Ներսիսյանը կամ ուրիշ հայ մեծ հայագետները գնահատվեին ՀՀ կառավարության 2023 թ. դեկտեմբերի 25-ի որոշման չափորոշիչներով, ապա նրանք անգամ կրտսեր գիտաշխատողի կարգավիճակին չէին կարող հավակնել։ Առանձին պետք է անդրադառնալ սույն որոշման՝ մենագրություններին վերաբերող հատվածին։ Առհասարակ, մենագրությունները գիտության զարգացման և առաջմղման գլխավոր միջոցն են, որովհետև նրանցում լուծում են գտնում խոշոր գիտական խնդիրները, առաջադրվում են նորովի լուծումներ, վարկածներ և մեթոդներ։ Սակայն այս որոշումը գիտնականներին, փաստորեն, հետ է պահում մենագրություն գրելուց, որովհետև, առաջին, մենագրություն է համարվում միայն օտար հրատարակչություններում օտար լեզուներով հրապարակված աշխատությունը, որը հայաստանյան հայագետներից շատ քչերն են ի վիճակի լինելու գրել և արտերկրում հրատարակել, երկրորդ՝ որովհետև մեկ մենագրությունը հավասարարժեք է համարված ընդամենը 3-4 հոդվածի (անկախ մենագրության ծավալից և որակից), և երրորդ՝ որովհետև մենագրություն է համարվում առնվազն հինգ տպագրական մամուլ կազմող աշխատությունը։ Այնինչ հայագիտության և հասարակագիտության ոլորտում հիմնարար մենագրությունները ունենում են ոչ թե հինգ, այլ բազմապատիկ ավել ծավալ՝ 20, 30, 40 և ավելի տպագրական մամուլ։ Հետևաբար, գիտնականները ձգտելու են գրել միայն հոդվածներ կամ կարճառոտ մենագրություններ, այն էլ՝ օտար լեզուներով, որից, ինչպես նշեցինք, տուժելու է հայոց լեզվի զարգացումը։ Կառավարության խնդրո առարկա որոշումը բացարձակապես հաշվի չի առնում մենագրությունների և հոդվածների որակը, ամեն ինչ միայն քանակական հարթության վրա է գնահատվում։ Սա կատարյալ անհեթեթություն և վնասարարություն է, որովհետև հատկապես հայագիտական ու հասարակագիտական բնագավառում որակական չափորոշիչներն ավելի մեծ նշանակություն ունեն։ Ի վերջո, ո՞վ է որոշելու հայագիտական ուսումնասիրությունների իրական գիտական արժեքը՝ հայերեն չիմացող, հայոց պատմության ու մշակույթի մասին մակերեսային պատկերացումներ ունեցող օտարերկրացի մասնագետնե՞րը, որոնք, ամեն ինչից զատ, նաև ենթակա են օտար (հաճախ՝ թշնամական) քաղաքական ազդեցություններին։ Իսկ ի՞նչ է պետք անել իրականում։ Հայաստանում աշխատող հայագետներին չի կարելի պարտադրել արտերկրում օտար լեզուներով հրատարակել իրենց ուսումնասիրությունները, որովհետև հայագիտության առաջնային լեզուն հենց հայերե՛նն է, այլ ոչ թե անգլերենը, ռուսերենը կամ ֆրանսերենը։ Ընդհակառակը, պետք է ջանք թափել, որպեսզի օտարերկրացի հայագետները Հայաստանում հայերեն հրատարակեն իրենց ուսումնասիրությունները՝ ընդսմին վերահսկելով նրանց աշխատանքի գիտականության ընդունելի մակարդակն ու որակը։ Մյուս կողմից, իհարկե, ցանկալի է, որ հայաստանյան հայագիտության լավագույն նմուշներն ու նվաճումները հրապարակվեն նաև օտար լեզուներով՝ կլինի դա արտերկրում թե Հայաստանում։ Հայագիտության տեսակետից ամենաորակյալ հանդեսներն առայժմ գործում են Հայաստանում, թեև դրանք վերջին տարիներին որակական լուրջ նահանջ են արձանագրել։ Բայց սա ամենևին չի նշանակում, թե այդ հանդեսներն այլևս պետք չեն։ Ընդամենը պետք է բարելավել գիտական արտադրանքի որակը։ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել գիտական մեջբերումների ազգային մատենագիտական տվյալների բազա՝ ռուսաստանյան РИНЦ-ի նմանությամբ, որտեղ կուտակված կլինեն հայաստանցի և արտասահմանցի հայագետների տասնյակ հազարավոր հրապարակումները։ Կրկնեմ, Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Արմեն Այվազյան, քաղ. գիտ. դոկտ., պատ. գիտ. թեկն. 26.03.2024 Աղբյուրը՝ Արմեն Այվազյանի դիմատետրի էջը Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն ԱյվազյանՏեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ Հայերէն բառարաններ11 թուային բառարան(425,321 գլխաբառ եւ ասացուածք)
129 պատկերահանուած բառարան(112,834 պատկերահանուած էջ) Հայերէն Հայ-Անգլերէն Անգլերէն-Հայ Հայ-Ֆրանսերէն Ֆրանսերէն-Հայ Հայ-Ռուսերէն Ռուս-Հայերէն Հայերէն-Գերմաներէն Գերմաներէն-Հայերէն Հայ-Սպաներէն Սպաներէն-Հայերէն Հայ-Իտալերէն Իտալերէն-Հայերէն Հայ-Թուրքերէն Թուրքերէն-Հայերէն Հայ-Յունարէն Հայ-Լատիներէն Լատիներէն-Հայերէն Վրացերէն-Հայերէն Հայերէն-Արաբերէն Արաբերէն-Հայերէն Հայերէն-Պարսկերէն Պարսկերէն-Հայերէն Անգլերէն-Ռուսերէն Գերմաներէն-Ռուսերէն Թուրքերէն-Անգլերէն Անգլերէն-Թուրքերէն Ֆրանսերէն-Թուրքերէն Անգլերէնէ-Անգլերէն ՀայերէնԲԱՑԱՏՐԱԿԱՆ
ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՒ
ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ
ՆՈՐԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ
ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ
ԳՐԱԲԱՐԻ
ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԷՆԻ
ՎԱՂԱՇԽԱՐՀԱԲԱՐԵԱՆ
ՕՏԱՐ ԼԵԶՈՒԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
Հայ-Անգլերէն
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԳՐԱԲԱՐԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Անգլերէն-Հայ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԳՐԱԲԱՐԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
Հայ-Ֆրանսերէն
ԳՐԱԲԱՐԻ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Ֆրանսերէն-Հայ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԳՐԱԲԱՐԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
Հայ-Ռուսերէն
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Ռուս-Հայերէն
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
Հայերէն-Գերմաներէն
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Գերմաներէն-Հայերէն
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
Հայ-Սպաներէն
Սպաներէն-Հայերէն
Հայ-Իտալերէն
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Իտալերէն-Հայերէն
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
Հայ-ԹուրքերէնԱՐԴԻ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՕՍՄԱՆԵՐԷՆ
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Թուրքերէն-ՀայերէնԱՐԴԻ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՕՍՄԱՆԵՐԷՆ
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
Հայ-Յունարէն
Հայ-Լատիներէն
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Լատիներէն-ՀայերէնԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Վրացերէն-Հայերէն
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Հայերէն-Արաբերէն
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Արաբերէն-Հայերէն
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
Հայերէն-Պարսկերէն
Պարսկերէն-Հայերէն
Անգլերէն-ՌուսերէնՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Գերմաներէն-ՌուսերէնՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Թուրքերէն-ԱնգլերէնՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
Անգլերէն-ԹուրքերէնՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
Ֆրանսերէն-ԹուրքերէնՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
Անգլերէնէ-ԱնգլերէնՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
Նոր բառարան հայ դպրոցականների համարՄեր երեխաների ձեռքին բժիշկ, լեզվանբան Յակոբ Այնթապլեանի և պրոֆ. Արտեմ Սարգսյանի հեղինակած «Անհարկի յաճախակի գործածուող օտար բառերու հայերէն համարժէքներու բառարան»ն է: Պարոն Agop Aintablianի նախաձեռնությամբ և մեկենասությամբ հարյուրավոր դպրոցների աշակերտների համար, 1800 բառ պարունակող այս բառարանը դարձել է հասանելի: Շնորհակալ ենք մեծ բարերարին ազգանվեր գործունեության համար: Աղբյուրը Էլեն Երեմյանի դիմատետրի էջը Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորըՈրդիս Արտավազդ, դու երկու զենքով պիտի պահես Հայքը։ -Երկո՞ւ։ -Այո։ -Որո՞նք են այդ զենքերը։ -Հայոց լեզուն և Հայկյան սուրը։ Հիշիր տղաս, սուրը կարող ես պատյանի մեջ դնել, բայց վերստին հանել, կոտրվելու դեպքում՝ կռել նորը։ Սակայն եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը։ Ամեն ինչ կարելի է կառուցել, վերագտնել բոլոր կորուստները, բայց եթե կորցնես մայրենին՝ կկորցնես և քեզ, և վարքը հայոց մեծաց, և Հայքը համայն և ապագան Ասքանազյան մեր ազգի։ Տիգրան Մեծի պատգամը որդուն Հատված Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպից Աղբյուրը՝ Գևորգ Յազըճյանի դիմատետրի էջը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն էՀայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է, որ աչքից գցել ու սնդուկում պահել է անշնորհք, թշվառական հորեղբայրը։ Սասունցի Դավթի հոր նժույգն է, որ առանց խնամքի փակել է կեղտոտ ախոռում հավերի թառի տակ, մինչև էդ զենք ու զրահով չզինավառվի հայ ժողովուրդը, մինչև էդ նժույգը չհեծնի՝ կմնա սրա նրա դռանը խեղճ ծառա։ Հովհաննես Թումանյան ՛՛Դիտողություններ լեզվի մասին՛՛ 1917 թ․ Աղբյուրը՝ <a href="http://<!— wp:paragraph —> <p>Աղբյուրը՝ Էլեն Երեմյանի դիմատետրի էջը</p> Էլեն Երեմյանի դիմատետրի էջը |