ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Ապրիլ 24ի երեկոյեան, անձկագին սպասումով պատկերասփիւռիս դիմաց տեղ գրաւեցի ժամը 9էն քանի մը վայրկեան առաջ, Հայաստանէն քաղուած լուրերու հաղորդումին հետեւելու համար։
Ակնկալութիւնս արդարացաւ. Հայաստանէն ու աշխարհի չորս ծագերէն լուրերու հաղորդումը ըստ բաւականին ամբողջական ու համապարփակ էր, միւս օրերուն նման ընդմիջումներ չունեցաւ առեւտրական ծանուցումներով, այլ նաեւ տեւեց միւս օրերէն աւելի երկար. խօսնակները արձագանգ եղան Ծիծեռնակաբերդէն մինչեւ Հայաստանի տարբեր աւաններ ու Մոնթեպելլօ, Ֆրանսայէն մինչեւ Մոսկուա, Անթիլիաս եւ այլուր տեղի ունեցած ոգեկոչական ու պահանջատիրական ելոյթներուն։ Շարունակությունը →
Վերջին քառասուն տարիների ընթացքում սփյուռքահայ, մասնավորապես ֆրանսահայ համայնքների օրակարգում հաճախ է հայտնվում մի հարց, անունը՝ հայապահպանում: Խնդրո առարկայի շուրջ համաժողովներ են կազմակերպվում, և, սակայն, սայլը տեղից չի շարժվում:
Որո՞նք են հիմնական պատճառները: Մինչ օրս դպրոցներում ընդունված մանկավարժական մոդելն արդարացնո՞ւմ է իրեն: Ֆրանսիայի նման երկրում, որտեղ հայ համայնքն, ըստ էության, իր տեղը չունի հանրային տարածքում, ո՞րն է խնդրո առարկայի իրագործելի և երկարաժամկետ լուծումը:
Ֆրանսիայում հայապահպանումը պատմականորեն ունեցել է երեք մեծ փուլ: Իհարկե Ֆրանսիայում հայապահպանման մեջ մեծ ավանդ են ունեցել մի շարք կառույցներ կամ հաստատություններ (հայկական մամուլ, «Սամուէլեան» գրախանութ, «Նուբար» գրադարան, Հայ մշակույթի տուն), որոնց, սակայն, չենք անդրադառնա սույն հոդվածում: Շարունակությունը →
«Վերջին 23 տարիներու ընթացքին, միայն Գալիֆորնիոյ մէջ, փակուած է 21 օրաթերթ, շաբաթաթերթ եւ ամսագիր»,- այս մասին Արեւելք»” href=”http://www.arevelk.am”>«Արեւելք»-ին յայտնեց ամերիկահայ գրող Յովսէփ Նալպանտեան, ընդգծելով որ իրավիճակը շատ տարբեր չէ հայկական դպրոցներու պարագային եւս, ուր «վերջին 7 տարիներուն՝ 2 դպրոց եւ մէկ դպրոցի երկրորդական բաժին փակուած են, ամենօրեայ դպրոցները կորսնցուցած են իրենց աշակերտութեան թիւին 30-35 տոկոսը», նշելով, որ ամբողջ Ամերիկայի տարածքին հայկական դպրոցներու մէջ, հայ ուսանողներու թիւը, ընդամէնը աշակերտութեան թիւին 2 տոկոսն է եւ շեշտեց, որ «ամերիկահայութիւնը այսօր ծանր վիճակը մէջ է:
Մեր զրուցակիցը միւս կողմէն խօսելով թուրք-ամերիկեան յարաբերութիւններուն մասին, նշեց, որ Թուրքիա, վերջին 20-25 տարիներուն, Իսրայէլէն վերջ, Միջին Արեւելքի երկրորդ երկիրը դարձած է. նշեց, թէ ան որպէս ՆԱԹՕ-ի հիմնական երկրորդ ռազմական ուժ՝ Ամերիկայի ձախ թեւը կը համարուի, մինչ Իսրայէլը՝ աջը: Ան յայտնեց նաեւ, թէ թուրքերը ինչպիսի մեծ ջանք կը թափեն իրենց քաղաքականութեան բարելաւման նպատակով, մինչ հայութիւնը որպէս ազգ եւ պետութիւն շատ տկար է այս հարցով յառաջխաղացք կատարելու: «2013-էն մինչեւ 2015 թուականները, 2.5 տարուան մէջ, թրքական լոպիիզմը, աւելի քան 300 միլիոն տոլար ծախսած է Ամերիկայի մէջ, ի շահ թրքական քաղաքականութեան, սակայն մենք, նոյնիսկ անոր 5 տոկոսը չենք կրնար ծախսել»: Շարունակությունը →
Ըստ մի հետազոտության, եթե մարդ երկրից երկիր է տեղափոխվում ու մոռանում իր ծննդյան լեզուն, միևնույն է՝ պահպանում է այդ թաքնված ունակությունը:
Հարավային Կորեայում ծնված և դանիախոսների կողմից որդեգրված չափահասներն իրենց ծննդյան լեզունմոռանալուց, սակայն կորեերենի դասընթացին մասնակցելուց հետո գերազանցել են կորեերեն լեզվի արտասանության հետ կապված ակնկալիքները:
Գիտնականներն ասում են, որ ծնողները պետք է մանկիկների հետ հնարավորինս շատ խոսեն ծծնդյան օրվանից սկսած: Հետազոտությունն իրականացրել է դր. Ջիյուն Չոյը Սեուլի Հանյանգ համալսարանից:
Շարունակությունը →
Նայեցէ՛ք կցուած խմբանկարին մէջ երեւցող հայազգի, ԲԱՅՑ ՀԱՅՈՒԹԵՆԷ ՊԱՐՊՈՒԱԾ արարածներուն: Խումբ մը լիբանանահայեր՝ ազգային կառոյցներու պատասխանատունե՜ր, հայկական դպրոցներու հայագիտական առարկաներու ուսուցիչնե՜ր եւ տնօրէ՜ն, Մեսրոպ Մաշտոցը սրբացուցած մեր Եկեղեցւոյ քահանայ հայր մը, շատ հաւանաբար հերթական շքանշանա-մետալատուչութեան առթիւ լուսանկարուած են Հ. Հ.ի սփիւռքի նախարարուհի Տիկ. Հրանոյշ Յակոբեանին եւ Լիբանանի մէջ Հ. Հ.ի արտակարգ եւ լիազօր դեսպան Պր. Սամուէլ Մկրտչեանին հետ՝ տիկնոջ օրերս Լիբանան կատարած հերթական այցի օրերուն: Գրեթէ բոլորն ալ գոհունակ տեսք ունին, ոմանք՝ նոյնիսկ կը ժպտին, մինչդեռ իրենց գործած ՍՐԲԱՊՂԾՈՒԹԵԱՆ համար պէտք է ԳԵՏՆԻՆ ՏԱ՛ԿԸ ԱՆՑՆԷԻՆ: Այս կերպարներուն երեւի բոլորն ալ, առանց բացառութեան, միշտ կը խօսին ու կը գրեն-կը մրոտեն հայոց լեզուին ու անոր ազգապահպան գործառոյթին մասին: Բայց մէյ մը աչք նետեցէ՛ք նախարարուհի + դեսպան զոյգին ետեւի գրութեան, ուր ՀԱՅԵՐԷՆԻ, այսինքն՝ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ Հ. Հ.Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԿ ԼԵԶՈՒԻ նշոյլն իսկ չկայ: Շարունակությունը →
«10 տարի ետք պիտի չ՛ըսենք այլեւս, որ փակուելու վտանգին տակ եղող հայկական դպրոցներ կան, որովհետեւ անոնք փակուած պիտի ըլլան»,-«Արեւելք»-ին յայտնեց Մելգոնեան վարժարանի նախկին սան, բազմավաստակ կրթական մշակ՝ Վարդգէս Գուրուեան:
Խօսելով Մելգոնեան հաստատութեան կատարած պատմական կարեւոր դերին ու անոր փակման անհիմն պատճառներու մասին, Գուրուեան ընդգծեց, որ Մելգոնեան եղբայրներու ժառանգը՝ հայ ազգին, եղած է մեր թագաւորներուն եւ թագուհիներուն տուածէն շատ աւելի: «Այդ հարստութիւնը ամբողջութեամբ տուին ՀԲԸՄ-ին, որպէսզի Մելգոնեանը պահուի սերունդէ սերունդ, յաւիտեանս յաւիտենից»: Ան յայտնեց, որ մեր ժողովուրդի պատմութեան մէջ ամենամեծ նուիրատուներու կողմէ հիմնադրուած Մելգոնեան վարժարանը հիմնուելէն 80 տարիներ անց փակուեցաւ անհիմն պատճառներով: «Ոչ մէկ լուրջ պատճառ կար այդ դպրոցը փակելու: Բարեգործականի Լոս Անճելըսի վերին մարմինը պատրուակներ տուաւ, որուն համար մենք հրապարակային վիճաբանութիւն-ասուլիս առաջարկեցինք՝ Մելգոնեանի փակման հարցը քննարկելու համար, սակայն անոնք մերժեցին»,-ըսաւ Գուրուեան, նշելով, որ Բարեգործականի տնօրէն՝ պարոն Սեդրակեանին այս կապակցութեամբ իր յղած բոլորը նամակները մնացած են անպատասխան: Շարունակությունը →
Եթե հայ ազգայնականները ճիշտ են, թե Հայաստանը գաղութ է, և եթե գաղութի նշաններից մեկը գաղութարարի լեզվով ցուցանակներն են, ապա Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գաղութն է, ինչպես պնդում են այդ ազգայնականները, այլ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի:
Հայաստանին անծանոթ մեկը, ով փնտրում է գաղութարարների լեզվական հետք, Երևանի կենտրոնի փողոցներով քայլելիս անգլերեն ցուցանակների առատությունից կկարծի, որ սա բրիտանական գաղութ է կամ առնվազն նախկին գաղութ: Եթե ավելի մանրակրկիտ ուսումնասիրի, կորոշի, որ մինչ բրիտանական գաղութ լինելը եղել է ֆրանսիական, նաև իտալական գաղութ, քանի որ անգլերենից հետո ամենաշատ ցուցանակներ կան այդ լեզուներով: Իսկ եթե շատ ավելի խորանա, ապա կեզրակացնի, որ մինչ Բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական և իտալական գաղութ լինելն է եղել ռուսական գաղութ, քանի որ ռուսերեն ցուցանակները չորրորդ տեղում են: Իսկ եթե նա նաև հայերեն իմանա, համոզմունքը, որ շրջագայում է անգլիալեզու երկրի գաղութով, ավելի կամրանա, քանի որ ցուցանակների մի զգալի մասն էլ հայերեն տառերով անգլերեն բառեր են: Շարունակությունը →
Ուշադրութեամբ երկու անգամ լսեցի երէկ քու տուած մամուլի ասուլիսդ Երեւանի մէջ: Մանրամասնօրէն պիտի չանդրադառնամ անոր մէջ հնչած քանի մը բացայայտ խեղաթիւրումներուն, ինչպէս
— Հ. Բ. Ը. Մ.ի եկամուտներուն պակսիլը կը բացատրես աշխարհի տնտեսական կացութեամբ, մասնաւորաբար՝ տոկոսներու ցածր չափերով, քար մըն ալ կը նետես բարերարներուն պարտէզը, փոխանակ ինքնաքննադատութիւն կատարելով եզրակացնելու, թէ բարերարները վերջին տարիներուն չեն փափաքիր գումարներ կամ ունեցուածք նուիրել կամ կտակել Հ. Բ. Ը. Մ.ին, քանի որ քու ղեկավարած կառոյցի Կեդրոնական Վարչական Ժողով ըսուածը ԿՈՊՏՕՐԷՆ ԿԸ ԽԱԽՏԷ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒՆ ԿԱՄՔԸ, ինչպէս օրինակ, Մելգոնեան եղբայրներուն կտակը: Բարերարներու կամքը չկատարելու բարոյական թէ իրաւական որեւէ իրաւունք չունի՛ս դուն, իբրեւ թէ իրաւաբանդ, եւ քու 16 ԿՎԺական 16 ընկերներդ, որոնցմէ երկուքը քովդ նստած, գլուխները կը շարժէին ի նշան քու նետած եւ … չբռնածներուդ հաւանութեան: Շարունակությունը →
Հայաստանում ինտերնետ օգտատատերերի 30 տոկոսը տիրապետում է բացառապես հայերենին՝ փաստում է վիճակագրությունը: Հատուկ հայատառ գրողների համար այսուհետ հասանելի է արդեն .ՀԱՅ դոմեյնային տիրույթը: Ազգային դոմեյների պատմության սկիզբը, չինական մոդելն ու ռուսների ամբիցիաները hամաշխարհային սարդոստայնում: «Վաղվա Հայաստանի» այս թողարկման հյուրը «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանն է: Շարունակությունը →
|