Շտեմարան բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ինչո՞ւ Հայերէն Խօսիլ

Հետաքրքրական զուգադիպութեամբ մը, վերջերս երբ համալսարանի գրադարանի լեզուաբանական բաժինի արխիւները կը փորփրէի, ուշադրութիւնս գրաւեց ամերիկացի լեզուաբան Joshua Fishman-ի յօդուածներէն մէկը, որ գլխաւորաբար կ՛անդրադառնար, թէ ինչպէս ժողովուրդի մը լեզուի կորուստը պատճառ կը դառնայ նաեւ անոր մշակոյթի կորուստին, հետեւաբար նաեւ հաւաքականութեան մը արժէքներուն, ապրելաձեւին եւ կեանքի ջնջումին:
Այս ուղղութեամբ, բոլորս ալ, խոստովանինք կամ ոչ, կը գիտակցինք հաւանաբար, որ մայրենիին կորուստը ժողովուրդի մը համար աղէտ մը կրնայ ըլլալ: Ուստի յօդուածին հետաքրքրական բաժինը լեզուի կորուստին պատճառով սահմանուած «աղէտ»ին ահազանգումը չէր: Յօդուածը ուշագրաւ էր, որովհետեւ յայտնի լեզուաբանը իր մասնագիտութեան մէջ ունեցած հմտութենէն ելլելով կը խօսէր, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս, հակառակ ի գործ դրուած «պահպանում»ի բոլոր ջանքերուն, այսօր շատ մը լեզուներ, հետեւաբար նաեւ մշակոյթներ՝ կորուստի եզրին կը գտնուին: Այս ամփոփ յօդուածով, պիտի փորձեմ անդրադառնալ այս ուղղութեամբ լեզուաբանին կատարած կարգ մը հաստատումներուն, որոնք շահեկան կը գտնեմ եւ առնչակից՝ մեր մտահոգութիւններուն:

Շարունակությունը

Բարբառով խոսել նշանակում է պաշտպանել մեր լեզուն

Քսաներկու տարեկան եմ և խոսում եմ   ֆրանկոպրովանսալ. բարբառը պաշտպանող երիտասարդի պատմությունը

Միշտ հպարտացել եմ, որ կարողանում եմ մեր բարբառով խոսել: Այստեղ, Սաժում[1], այն կոչվում է «Էվոլենի բարբառ»: Մեր բարբառը ֆրանկոպրովանսալ լեզուների ընտանիքից է: Մերոնք՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս ու տատիկ-պապիկներս տիրապետում են բարբառին: Երբ նոր էի սկսել մանկապարտեզ հաճախել ընդամենը ֆրանսերեն մի քանի բառ գիտեի: Մարդկանց մի մասը հետաքրքրվում, մյուսները զարմանում են, երբ լսում են ինձ՝ բարբառով խոսելիս: Մի անգամ, բանակում, երբ հեռախոսով խոսում էի, զինվորներից մեկը հարցրեց, թե արդյոք ալբաներեն էի խոսում: Նա ինձ ասաց. «Տարօրինակ է, ես էլ եմ էդ կողմերից, բայց չհասկացա ասածներդ»: Մյուսներն ինձ ասում են. «Երբ տուն զանգես, ձայն հանիր, որ գանք քեզ լսենք»: Շարունակությունը

ՀԱՅԵՐԵՆԱԳՒՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում 2015թ. հոկտեմբերի 7-ից 9-ը տեղի ունեցած Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովի նյութերը

Լեզուն` օտարի նկատմամբ սերը թուլացնելու համազգային արժեք

Հատված Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպից

«Թագավո՛ր, այս հանդիպումը օր օրի փափագելի էր դառնում, վաղուց էի սպասում այս հանդիպմանը: Իրարամերժ մտքերն արդեն հանգիստ չեն տալիս»: «Թոթափիր խռովահուզությունդ, եպիսկոպո՛ս, շուտով ժամանակը գալու է, որ դու առաջնորդես մեզ, պատրաստ եղիր և պատրաստիր ժողովրդին»: Չունակը ասել է. «Թող Աստծու կամքը լինի, թագավո՛ր: Մենք կարծում ենք, որ երկրի միաբանության համար գործադրվող սրի ուժը թուլանում է, սրի ջանքերը անիմաստ են դառնում, արքա՛: Միաբանության այլ ճանապարհ պիտի որոնել: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը ժամանակի մեջ երկրի համար փոփոխություններ են տեսնում: Դու աչալուրջ պիտի լինես, թագավո՛ր»: Շարունակությունը

Ռուբեն Մալայան. Հայոց այբուբենը առեղծված է, որ պետք է աշխարհին հաղորդակից դարձնենք

Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է: Երբևէ լսե՞լ եք հայկական գրանշանների և վայելչագրության մասին: Այդ բնագավառի մասնագետները հազվագյուտ են, ուստի հաճույքով հրապարակում ենք հարցազրույցը տաղանդավոր հայ արվեստագետ, դիզայներ Ռուբեն Մալայանի հետ, ով բազմաթիվ տարիներ է նվիրել հին հայկական ձեռագրերի և վայելչագրության ուսումնասիրությանը և նպաստել է դրանց վերազարթոնքին:

(Հարցազրույցը կարող եք ընթերցել նաև անգլերեն ու ռուսերեն)

Շարունակությունը

Համընդհանուր նորմալ լեզու (գրական թե խոսակցական) վերջին հաշվով չի կարող լինել մի երկրում, որտեղ չկա քաղաքացիական հասարակություն

Հատված Սամվել Մկրտչյանի հետ ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցից

 

— Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Ձեզ պիտի հարցնել որպես «Ուլիսեսի» թարգմանչի՝ արդյո՞ք մեռած լեզու չի գրական կոչված հայերենը. կյանքի այսօրվա ռիթմին, բաց տեքստերին կարողանո՞ւմ է այդ լեզուն սպասարկել:
– Եկեք վերջնականապես ճշտենք «գրական»-ի տեղը. դա գրականության լեզուն է, որը լեզվաբանները որպես «բարձր» են դասակարգում՝ ի տարբերություն «ցածրի» (խոսակցական, բարբառներ, արգո, ժարգոն, և այլն): Այս դասակարգման մեջ հետին միտք չկա: Այն, որ ժարգոնով կարելի է գեղարվեստական գործ գրել՝ մասնավոր հարց է: Որքան սրանք իրարից հեռու են մի լեզվում, այնքան մեծ է երկլեզվության վտանգը: Ղըրղըզներն, օրինակ, ունեն «ժողովրդական» ու «փիլիսոփայական» (իրենց իսկ բնորոշմամբ), ընդ որում հասարակ ժողովուրդը բացարձակապես չի հասկանում «փիլիսոփայականը»: Մենք դեռ այդքան չենք հեռացել, բայց շատ գրողներ, ԶԼՄ-ների հետ միասին, ամեն ինչ անում են, որպեսզի չշեղվեն ամեն ինչ հարամ անելու բնատուր տաղանդից: Գրական հայերենը փառավոր լեզու է, Բայրոնի ասած՝ Աստծո հետ խոսելու լեզու. բարդ, խրթին, բայց իսկական գրականության թարգմանիչները սա իրենց մաշկի վրա են զգացել:

Շարունակությունը

Рубен Малаян: армянский алфавит – загадка, мы должны поделиться ею с миром

Армянский язык – один из древнейших в мире. Слышали ли вы об армянской письменности и каллиграфии? Специалистов в этой сфере крайне мало, и мы с удовольствием представляем интервью с Рубеном Малаяном, талантливым художником, дизайнером, многие годы посвятившим изучению старинных армянских манускриптов, каллиграфии и подарившим ей второе дыхание.

(интервью доступно также на английском языке)

Շարունակությունը

Ruben Malayan: Armenian alphabet is an enigma and it needs to be shared with the world

Armenian language is one of the oldest ones in the world. Have you ever heard of Armenian script and calligraphy? There are very few specialists in this sphere and we are pleased to publish interview with Ruben Malayan, talented Armenian artist, designer, who devoted many years to studying ancient Armenian manuscripts, calligraphy and contributing to its rebirth.

(the interview is also available in Russian)
Շարունակությունը

Ժողովուրդ մը կրնայ գոյութիւն ունենալ, աւելին՝ գոյատեւել, առանց իր կողմէ ընտրուած կառավարութեան, առանց իր ծոցէն ծնած հաստատութիւններու, ի հարկին իրեն պատկանող հողին, բայց եթէ ան չունի իրեն հատուկ լեզու, ան մեռած ազգ մըն է

Բազմերանգ սփիւռքի ինքնուրոյն ազգային քաղաքականութեան ի խնդիր

«ՄԷԿՈՒԹԻՒՆ» ԵՒ ԱԶԳԻ ԶՈՅԳ ԹԵՒԵՐ

Պատմութեան դժբախտ պարտադրանք, հայ ազգը կը գոյատեւէ երկու թեւերով, Հայաստանի Հանրապետութիւն եւ Սփիւռք: Զգացական հայրենասիրութիւնը, որ ինքզինք շնչահեղձ կ՛ընէ բարեսիրութեան եւ զբօսաշրջութեան ոլորտներուն մէջ, մեր բոլորի մեղսակցութեամբ, ցարդ թոյլ չտուավ «ղեկավարութիւններ» ու մակարդակին այս խնդիրը քննել, առանց աչքի կապանքներու, նեղլիկ շահախնդրութիւններու, պատահական եւ պատեհապաշտներու կարծիքներու: Միակ նախադրեալը, երեւութապէս հասկնալի եւ ընդունելի համարուողը «հայ ազգ» հասկացողութիւնն է, թէեւ, եթե պեղենք, կը տեսնենք որ անոր մէջ ոչ նոյն բանը կը դնենք ոչ նոյն բանը կը տեսնենք:

Շարունակությունը

«Օր 6-րդ»-ի հյուրն է Յուրա Ավետիսյանը