Գերատեսչություններ և կազմակերպություններ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Իտալական ֆիլմերի շաբաթ. կրկին անտեսվում է հայերենը

Դեկտեմբերի 17-23-ին Հայաստանում Իտալիայի դեպանության և Համազգային թատրոնի նախաձեռնությամբ ցուցադրվելու են իտալական ֆիլմեր` իտալերեն բնագրով և անգլերեն տիտրերով:
Լեզվի ժողովրդական տեսչությունն ահազանգում է ՀՀ լեզվի մասին օրենքի կոպիտ խախտման մասին: Հիշեցնենք, որ 2011թ.-ի դեկտեմբերին արգենտինական ֆիլմերի փառատոնի ժամանակ նույնպես հայերեն թարգմանությունն ապահովված չէր:

Շարունակությունը

Հայերենը վտարված է ԵՊՀ-ում անցկացվելիք միջազգային գիտաժողովից

Երբ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում ապօրինի գործող օտարալեզու դպրոցների եւ դասարանների գոյությունը օրինականացնելու նպատակով երկու տարի առաջ փոփոխվեց Լեզվի մասին օրենքը, վերջինիս պաշտպանները զգուշացնում էին, որ սա միայն սկիզբն է. բավական է հանձնենք պաշտպանության այս գիծը եւ հետեւելու են նոր ոտնձգություններ։ Մեզ փորձում էին համոզել, թե սա ոչ մի կերպ չի վտանգում հայոց լեզվի ապագան, այլ գիտե՞ք, հակառակը. նպաստում է նրա զարգացմանը, քանի որ առանց օտար լեզվի իմացության զարգացում չի կարող լինել, որ գիտությունը ազգություն չի ճանաչում, որ բավական է դասավանդել հայոց լեզուն որպես առարկա, իսկ մնացած առարկաները նպատակահարմար է անցնել այլ լեզուներով (իմա՝ անգլերեն եւ ռուսերեն)։ Առավել ուղղախոսները պարզապես անվանում էին մեզ հետամնաց, գավառամիտ։ Մենք պատասխանում էինք, որ օտար լեզվի ուսուցումը կապ չունի օտարալեզու ուսուցման հետ, որ լեզվի զարգացումն անհնար է առանց դրա ամենօրյա գործածության, որ հայոց լեզուն պիտի զարգանա սպասարկելով հայի կենսագործունեության բոլոր ոլորտները, այդ թվում եւ գիտությունը, եւ որ վերջապես, գավառամտությունը հենց այն է, երբ չես նկատում, որ ամբողջ աշխարհը շարժվում է փոքր լեզուների դերակատարության աճի ուղղությամբ, ինչի լավագույն վկայությունն է այն, որ ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտի բոլոր փոքրիշատե խոշոր ընկերությունները ձգտում են տեղայնացնել իրենց արտադրանքը նույնիսկ այնպիսի լեզուներով, ինչպիսիք են տիգրինյան ու իգբոն, իսկ քրդերենի կամ կատալոներենի մասին չենք էլ խոսում, եւ այլն, եւ այլն։

Շարունակությունը

Ռուբեն Թարումյան. Ամեն ինչ արվում է հայոց լեզուն ստորացված վիճակում դնելու համար

Հոկտեմբերի 5-7-ը «Iranand theCaucasus» (BRILL, Leiden-Boston) ամսագիրը՝ Երեւանի պետական համալսարանի, Modus Vivendi , Իրանագիտության կովկասյան կենտրոնների, «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» – ԱՐՄԱԿԱԴ հ/կ-ի եւ այլ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում են կովկասա-կասպիական տարածաշրջանին նվիրված գիտաժողով: Ըստ ԱՐՄԱԿԱԴ-ի կայքում տեղադրված հայտարարության, գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ռուսերենը:

Սա մտահոգել է տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Ռուբեն Թարումյանին: Նա Aravot.am-ին ասաց, որ աշխատանքային լեզուների մեջ հայերենի բացակայության փաստը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Շարունակությունը

«Գրից մինչև գիրք». Մայր Աթոռը նոր ուսումնական գիրք է հրատարակել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որը նվիրված է Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և հայ գրատպության 500-ամյակին:

Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:

Շարունակությունը

Նամակ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը

Բեյրութ, 17 սեպտեմբերի 2012թ., ժամը 21:00

Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը

Շնորհակալությամբ ստացա ՀՀ անկախության 21-ամյակի առթիվ Ձեր կազմակերպած ընդունելության հրավերը: Շնորհավորելով Ձեզ եւ համայն հայությանը այս ուրախ տարեդարձի առթիվ, հայտնում եմ, որ Ձեր հրավերին չեմընդառաջելու` անձնապես խորապես վիրավորված լինելով հրավերի տոմսակում հայոց լեզվի` ՀՀ պետական ՄԻԱԿ լեզվի իսպառ բացակայության ամոթալի փաստի համար:

Շարունակությունը

Կառավարությունն անտարբեր է հայոց լեզվի խնդիրների նկատմամբ

Ասում է տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թառումյանը

— Ինչո՞վ է այժմ զբաղվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը:

— Հայոց լեզուն անաղարտ պահելու համար միշտ էլ աշխատանք կա անելու: Ճիշտն ասած` դեռ պարզ չէ, թե ինչկերպ կարելի է պայքարել այդ ամենի դեմ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը փորձել և փորձում է պահել մայրենիի անաղարտ օգտագործման և դասավանդման բոլոր ուղղությունները: Երբ լեզվի մասին օրենք էր ընդունվում, մենք ամեն բան արեցինք, որ այն չփոփոխվի, կամ գոնե նվազագույն փոփոխություններ կրի: Կարելի է ասել, որ մենք մեր նպատակին ինչ-որ չափով հասանք: Օրենքը որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կրեց: Տեղից` մեր լեզվի օրենքը թույլ էր, և այդ 4-5 հոդվածից բաղկացած օրենքն այս պարագայում մեզ համար առավել նախընտրելի էր, քան այն, ինչ այսօր ունենք:

— Ինչի՞ կհանգեցնի օտարալեզու դպրոցների բացումը:

Շարունակությունը

Լեզվի դերը մեր հասարակությունում խաթարվել է կամ “ռազբորկայից” մինչեւ պարզաբանում

Վաչագան Սարգսյան  
գրող, հրապարակախոս,

“9-րդ Հրաշալիք”շաբաթաթերթի
գլխավոր խմբագիր եւ տնօրեն
 
Գոյություն ունի թյուր կարծիք, որ այսօրվա հայերենի տեսակները` գրականն ու խոսակցականը, միմյանցից տարբերվում են միայն “է” կամ “ա” օժանդակ բայերի գործածությամբ: Պարզվում է, որ այսօր մեր մայրենի լեզվին ավելի մեծ վտանգներ են սպառնում. առավել, քան վերը նշված լեզվի երկու տեսակները, գործածության մեջ է  ժարգոնային ոչ միայն խոսքը, այլեւ վիճակն ու մտածողությունը: Սա, թերեւս, լուրջ խնդիր է բարեկիրթ հասարակություն ձեւավորելու
ճանապարհին: Այս մտահոգությամբ էլ դիմեցինք գրող, հրապարակախոս,”9-րդ Հրաշալիք” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Վաչագան Սարգսյանին:
 
-Պարո՛ն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ է մարդը տարբեր իրավիճակներում դիմում լեզվի տարբեր դրսեւորումների` գրական, խոսակցական, ժարգոնի:
-Մաքուր գրական լեզվով այսօր քչերն են խոսում, եւ դա էլ երեւի բնական է: Ուղղակի այդ լեզվի կրողներն են քչացել մեզնում, հետեւապես նվազել է նաեւ դրա պահանջարկը: Ամենատարածվածը խոսակցականն է, որը գերիշխում է մեր հասարակության մեջ: Բոլորիս հայտնի է, թե ինչ բան է ժարգոնը. ֆրանսերեն բառ է եւ նշանակում է տվյալ հասարակական խմբի կամ որեւէ խմբակցության ընդհանուր լեզու, որը տարբերվում է ընդհանուր լեզվից իր յուրահատուկ բառերով, արտահայտություններով: Ուշագրավ է, որ այն եղել է ինչպես վերնախավի, այնպես էլ ստորին խավի լեզուն: Ժառգոնը շատ է սիրում փոխել բառի իմաստը, վերցնել օտար բառեր, օտարաբանություններ: Ցավոք, մեզանում քարոզվում է խոսակցականի, բարբառի եւ ժարգոնի մի խառնուրդ: Եվ հենց այդ լեզուն է ամբողջ օրը քարոզվում հեռուստատեսությամբ, ինչը շատ շուտ դառնում է նորմ երեխաների ու երիտասարդության համար:

ՄԵՐ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 10-րդ տարեմուտը

1993 թվականի մարտի 30-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ եւ առանց որեւէ դեմ ձայնի ընդունեց «Լեզվի մասին» օրենքը, որը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստորագրեց ապրիլի 17-ին։ Այսպիսով, օրենսդրական հունի մեջ մտավ լեզվական ոլորտը Հայաստանի անկախ Հանրապետությունում։ Այս օրենքի հիմնական դրույթներն էին հայոց լեզվիՙ ՀՀ պետական եւ հայազգի երեխաների հանրային կրթության միակ լեզվի մասին կարեւորագույն դրույթները։ Դրանք հետագայում հաստատագրվեցին նաեւ «Կրթության մասին» եւ այլ օրենքներում, ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում, ինչպես նաեւ 1995 թ. հուլիսին ընդունված ՀՀ առաջին եւ առայժմ գործող Սահմանադրությունում։

«Լեզվի մասին» օրենքի պահանջները գործադրելու եւ դրանց վերահսկելու համար, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը։

Շարունակությունը

Ընթերցողից. Աբովյան փողոցով զբոսնելիս

Քայլում ենք Աբովյան փողոցի «ֆիռմըննի» ու «գլամուռնի» խանութների կողքով, և մեզ ժպտում են նույնքան «գլամուրային» բառերը՝ Լավլի սեյլ, հոթ սեյլ, հեփի փռայսիզ, նյու քըլեքշըն, սեյլ ափ թու……
Թու՜ււււււ…..

Հ.Գ. Մեր Սահմանադրության մեջ մի հոդված կար է՞. «ՀՀ պետական լեզուն հայերենն է»: Էդ հոդվածը չի գործո՞ւմ:

Խայտառակություն. Կոպիտ ուղղագրական սխալ Հ1-ի եթերում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսպիսի կադր է նկարել “Հանրային հեռուստանընկերության” եթերում, որտեղ հստակ երևում է կոպտագույն ուղղագրական սխալ:
Մասնավորապես, հուլիսի 15-ին, Հ 1-ի “Ոչինչ չի մնա” հեռուստասերիալի անոնսում` “ոչինչ” բառը գրված է ”վ”-ով` “Վոչինչ” և դա կրկնվել է պարբերաբար:

http://www.yellownews.am/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/hanrayin/