ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Մշակույթի աշխարհում
Հայաստանի կառավարությունում աշխատելիս թեև գիտության և մշակույթի հարցերը իմ անմիջական ղեկավարման ոլորտում չեն եղել, սակայն ներքին անդիմադրելի մղումով մշտապես օժանդակել եմ գիտության և մշակույթի գործիչներին:
Այն տարիներին տարօրինակ «հետևողական» ընտրությամբ մշակույթի, գիտության, կրթության, լուսավորության բնագավառները տնօրինում էին բավական ժրաջան, պատվասեր, համեստ, ազնիվ պետական գործիչներ, ովքեր սակայն, իրազեկությամբ, գոնե նախասիրություններով ոչ միայն շատ հեռու էին վերոհիշյալ ոլորտներից, այլև լավ պատկերացում չունեին այդ արժեքների մասին, նաև մայրենի լեզվին չտիրապետելու պատճառով, ինչպես օրինակ Լարիսա Ստեփանյանն ու Ռեմա Սվետլովան: Իսկ թե ինչո՛վ էր պայմանավորված նման ընտրությունը` այսօր այդ հարցի բացատրությունը ես ունեմ: Շարունակությունը →
Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը:
Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում: Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: Շարունակությունը →
ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ քննարկվում է Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, որովհետև դա ամենաանվտանգ բնագավառն է. «Ես նկատել եմ՝ Կարեն Կարապետյանը գնում է թույլ դիմադրության ճանապարհով։ Եթե դու գործող անձ ես, պետք է ծրագրեր ունենաս. նա նայում է՝ ո՞վ է ամենաանվտանգը՝ Լեզվի պետական տեսչությունը։ Քանի որ հայոց լեզվին էլ ինքը տիրապետում է այնքանով, որքանով, իր աշխարհընկալման մեջ նա փոքր տեղ ուներ, և եկեք՝ անկեղծ լինենք՝ լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով, բայց հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն են հանում։ Շարունակությունը →
Ապրիլ 24ի երեկոյեան, անձկագին սպասումով պատկերասփիւռիս դիմաց տեղ գրաւեցի ժամը 9էն քանի մը վայրկեան առաջ, Հայաստանէն քաղուած լուրերու հաղորդումին հետեւելու համար։
Ակնկալութիւնս արդարացաւ. Հայաստանէն ու աշխարհի չորս ծագերէն լուրերու հաղորդումը ըստ բաւականին ամբողջական ու համապարփակ էր, միւս օրերուն նման ընդմիջումներ չունեցաւ առեւտրական ծանուցումներով, այլ նաեւ տեւեց միւս օրերէն աւելի երկար. խօսնակները արձագանգ եղան Ծիծեռնակաբերդէն մինչեւ Հայաստանի տարբեր աւաններ ու Մոնթեպելլօ, Ֆրանսայէն մինչեւ Մոսկուա, Անթիլիաս եւ այլուր տեղի ունեցած ոգեկոչական ու պահանջատիրական ելոյթներուն։ Շարունակությունը →
Վերջին քառասուն տարիների ընթացքում սփյուռքահայ, մասնավորապես ֆրանսահայ համայնքների օրակարգում հաճախ է հայտնվում մի հարց, անունը՝ հայապահպանում: Խնդրո առարկայի շուրջ համաժողովներ են կազմակերպվում, և, սակայն, սայլը տեղից չի շարժվում:
Որո՞նք են հիմնական պատճառները: Մինչ օրս դպրոցներում ընդունված մանկավարժական մոդելն արդարացնո՞ւմ է իրեն: Ֆրանսիայի նման երկրում, որտեղ հայ համայնքն, ըստ էության, իր տեղը չունի հանրային տարածքում, ո՞րն է խնդրո առարկայի իրագործելի և երկարաժամկետ լուծումը:
Ֆրանսիայում հայապահպանումը պատմականորեն ունեցել է երեք մեծ փուլ: Իհարկե Ֆրանսիայում հայապահպանման մեջ մեծ ավանդ են ունեցել մի շարք կառույցներ կամ հաստատություններ (հայկական մամուլ, «Սամուէլեան» գրախանութ, «Նուբար» գրադարան, Հայ մշակույթի տուն), որոնց, սակայն, չենք անդրադառնա սույն հոդվածում: Շարունակությունը →
Հայ իրավաբանության paradox-ները եւ Լեզվի պետական տեսչության լուծարումը
«Հայկական ժամանակ» թերթի մարտի 23-ի թողարկման մեջ թերեւս առաջին անգամ հրապարակվեց լուրը, որ որոշվել է Լեզվի տեսչությունը լուծարել։
Համապատասխան նախագծի իրագործման խմբի ղեկավար Հայկ Այվազյանը թղթակցի հարցին, թե ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ Լեզվի տեսչությունը, պատասխանել է, թե․ ««Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին: Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»։ Իսկ լրագրողի տրամաբանական հարցին, թե ստացվում է, որ «լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել», ասել է․ «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել»: Շարունակությունը →
Оրերս լուր տարածվեց, թե ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել լեզվի պետական տեսչությունը:
Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատվամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդյունավետ չի աշխատում, չի կատարում իր գործառույթների մեծ մասը, երկրի լեզվավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:
Իհարկե, միամտություն կլիներ մտածել, թե այսպիսի հուզական զեղումների ազդեցությամբ է կառավարությունը որոշել լուծարել լեզվի տեսչությունը: Երբ, օրինակ, կառավարությունը ակնհայտորեն վատ է աշխատում, ապա ոչ մեկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարության: Պարզապես նոր վարչապետ է նշանակվում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարության կազմը: Շարունակությունը →
Հայաստանի Հանրապետությունը լեզվատեր պետություն է, հայը մեծաքանակ Սփյուռք ունեցող, պատմական իրողությունների հետևանքով լեզվական բազմաբնույթ խնդիրներ ժառանգած ազգ է: Լեզուն կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված` լեզվահամակարգով, գործունակ` լեզվաքաղաքականությամբ: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգություն ապահովող գործոն է, ներառում է լեզվահոգեբանությամբ հանրության կառավարման, ազգամիջյան և միջազգային հարաբերությունների կարգավորման գործառույթներ: Անկախություն հռչակած Հայաստանում 25 տարի առաջ գիտակցվեց, որ ինքնիշխան պետություն կայացնելու, Հայ տեսակի հարատևում ապահովելու կարևոր պայման է հայոց լեզվի պաշտպանությունը և հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում նրա գործառության լիարժեք ապահովումը: 1993 թվականին մշակվեց և ընդունվեց հայոց պետության անկախությունը հավաստող «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն և լեզվաքաղաքականություն իրականացնող համապետական մարմնի` Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչության ստեղծումը ևս «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջն է: Կարելի է ասել, որ այս Օրենքը հայության իրավական և քաղաքական կարևոր ձեռքբերումն էր:
Շարունակությունը →
Ի պատասխան «Հայկական ժամանակ» թերթի մարտի 22-ի «Լեզվի տեսչությունը պե՞տք չէ» հոդվածին
Սույն թվականի մարտի 22-ին «Հայկական ժամանակ» թերթն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից շրջանառվող որոշման մի նախագծի, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ լեզվի պետական տեսչությունը: Այսպես, ոչավել, ոչ պակաս: Շարունակությունը →
|