Գործարարություն բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

Երկար էի մտածում՝ խոսե՞լ այս մասին, թե ոչ։

Որքան էլ հանդուրժող եմ այլազգիների հանդեպ, որքան էլ դրական եմ վերաբերվում Հայաստանում օտարազգի մասնագետների ներգաղթին, նորմալ եմ համարում, որ նրանք ինտեգրվեն մեր հասարակությունում, աշխատեն ու ապրեն, բայց միևնույն է ես չե՛մ ընդունում վերջին ամիսներին, հատկապես սպասարկման ոլորտում սնկի պես աճող օտարազգի ներկայացուցիչների առկայությունը, ովքեր չեն խոսում հայերեն։

Ինձ լրիվ մեկ է, թե իրենց մայրենի լեզուն որն է՝ անգլերե՞ն, ռուսերե՞ն, չինարե՞ն, թե՞ գերմաներեն։ Ես ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն ՀԱՅԵՐԵՆ։

Հասկացե՛ք, ես վարժ խոսում եմ 3 օտար լեզուներով, բայց չեմ ցանկանում ռեստորանում կամ սրճարանում հայերենից բացի այլ լեզվով պատվեր անել, չեմ ցանկանում վարսավիրանոցում օտար լեզվով բացատրել, թե մազերս ոնց կտրեն, տաքսու մեջ օտար լեզվով ներկայացնել երթուղիս։

Շարունակությունը

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Լեզվի կոմիտեն իր 18 աշխատակիցներով չի կարող փոխարինել դպրոցին, ԲՈՒՀ-ին: Հեղափոխությունից հետո մարդիկ ուշադրությամբ լսում են նաև հրապարակային խոսք. քաղաքական գործիչները ևս պատասխանատու են հայերենի նկատմամբ հարգանք ձևավորելու հարցում: Մի անգամ ասել եմ, թե «դուխով» բառը 40 տոկոսով հայերեն է: Ինձ մեղադրեցին, թե օրինականացրել եմ այդ բառը, բայց «դուխովը» օրինականացրեց հայ ժողովուրդը՝ ամեն օր արտաբերելով, շապիկներին, գլխարկներին տպելով: «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն է:

Հանուն լեզվի պայքարը ակտիվանում է թվային տիրույթում

Հայոց լեզվին ուղղված ոտնձգությունների դեմ Լեզվի կոմիտեն այսուհետ ակտիվ պայքար կմղի նաև թվային հարթակում։ Լեզվական հարցերում անբարեխիղճ տնտեսվարողների դեմ կոմիտեն ակտիվացրել է պայքարը նաև իրավական դաշտում։

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի  պահանջների կատարումն  ապահովելու նպատակով  շուրջ հինգ ամիսների ընթացքում հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ  22 վարույթ։

«Անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հայերենը պահպանի իր գերակայությունը որպես պետական լեզու»,- վստահեցնում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Շարունակությունը

Օտար լեզվով առանց հայերեն թարգմանության միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն. ԿԳ նախարար

Կրթության եւ գիտության նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախաձեռնությամբ, որպեսզի լեզվի մասին դրույթները խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է.

Շարունակությունը

Երբ տնտեսությունը զարգացնելուն խանգարում է հայերենը

Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, եւ նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի եւ նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար, այս վերջինները «խեղճ թզուկներ» կերեւան մտքի այդ հսկայի համեմատությամբ:

Մարկվարտ

Հրանտ Բագրատյանն ինձ հունից հանեց: Հանգիստ իմ գործով էի զբաղված, ու մեկ էլ աչքովս ընկավ նրա ֆեյսբուքյան գրառումն Արմենիայի (Հայաստանի) եւ արմեներենի (հայերենի) մասին: Անկեղծ ասեմ` կարդալ սկսեցի հաճույքով, որովհետեւ ինձ համար իսկական հայտնություն էր Բագրատյանին լեզվաբանության ոլորտում տեսնելը: Բայց երբ հասա գրառման այն մասին, որտեղ նա հայերենի մասին խոսում է այնպես, ինչպես իրեն հաջորդած վարչապետների մասին (պոլի փետ, կոշիկի ձախ թայ եւ այլն), հաճելի զգացումներս փոխվեցին զայրույթի:

Շարունակությունը

Լեզվի լեգիտիմության աղբյուրները

 

Չնայած հասարակության կենսամակարդակի անկման անշեղ ընթացքին (կամ գուցե հենց այդ պատճառով), Հայաստանում վերջին տարիներին սպառողական մշակույթը նոր տարածքներ ու դիրքեր է նվաճում. սուպերմարկետային ակցիաներից ու խաղարկություններից մինչեւ միջազգային բրենդների մուտքը տեղական համատեքստ:

Շարունակությունը

Հայոց լեզվի մասնագետը պատասխանել է Հրանտ Բագրատյանին

ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետի, հայոց լեզվի ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը պատասխանել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ հայոց լեզվի վերաբերյալ գրառմանը

Կարելի է նաև չարձագանքել ոչ մասնագետի անմասնագիտական փորձին: Բայց ձախողված փորձը մեզանում բազմանալու վատ հատկություն ունի:

Տնտեսագետ չեմ: Բայց անպայման տպավորությունը ունեմ, որ Հրանտ Բագրատյանը իր ուրույն տեղն ունի մեր տնտեսագիտական մտքի և առհասարակ տնտեսական քաղաքականության մշակման մեջ:

Քաղաքականությունն էլ, ցավոք, իր հերթին ունի բնավորության ուրույն որակներ. երբեմն հրապարակից վտարում — մոռացության է մատնում իր գործի մեջ նաև որակ ունեցողին:

Շարունակությունը

Գրական հերոսին նվիրված առաջին հայերեն կայքը

Օրեր առաջ բացվել է Շերլոք Հոլմսի մասին առաջին և միակ հայերեն կայքը՝ holmes.am, որտեղ ցանկացած մարդ կարող է անվճար և առանց գրանցվելու ընթերցել հայերեն թարգմանությամբ ավելի քան 34 պատմվածք, 3 վիպակ և 14 գիրք Շերլոք Հոլմսի մասին, իսկ նրանցից շատերը՝ ոչ միայն կարդալ, այլև լսել: Այն իր տեսակի մեջ միակ հայերեն կայքն է՝ նվիրված որևէ գրական հերոսի, և առաջինն է՝ դետեկտիվ գրականության վերաբերյալ:

«Իրատեսի» զրուցակիցը holmes.am կայքի հիմնադիր ՀԱՅԿ ԱՓՐԻԿՅԱՆՆ է։ Շարունակությունը

“Армянин должен думать, мыслить на армянском… Если это не так, значит что-то в нас меняется…”

Газете армян России «Еркрамас» исполнилось 20 лет. На протяжении двух десятилетий ее бессменным редактором является Тигран Тавадьян. На заре 90-х патриотически настроенный  студент Кубанского Медицинского института, собрав вокруг себя пару-тройку единомышленников, решил издавать армянскую газету. Ему и в голову тогда не могло прийти, что этот почин круто изменит всю его жизнь. Впрочем, предоставим слово самому «юбиляру». Շարունակությունը

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը:

Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում: Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: Շարունակությունը