Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Մեր երկրի լեզվական քաղաքականության բնագավառում բոլոր օրենքների ու պետական ծրագրերի պահանջների կատարումը պետք է ապահովի Լեզվի պետական տեսչությունը: Այն պետք է նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովի գրական հայերենի լիակատար գործածությունը: Համենայն դեպս, այդպես է սահմանվում Կառավարության պաշտոնական կայքում: Կրթության և գիտության նախարարության` մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն` ընթացիկ տարում տեսչությանն այդ գործառույթների համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 31.5 միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ տարեկան ընդամենը 10 միլիոն դրամով գոյատևում է Գյումրիի հաշմանդամ երեխաների մանկատունը, Խարբերդի մանկատունը, կարելի է վստահ ասել, որ այդ գումարը բավականին խոշոր հատկացում է մի կառույցին, որը, ըստ էության, ոչինչ չի անում մեր լեզուն գոնե օտարամտությունից հեռու պահելու համար:
Օրենսդրություն բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՏՈՆԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ԱՆԴԻՆԻնչ են այժմ զգում մարդիկ, որոնք 20 տարի առաջ անկախ պետության հետ էին կապում հույսը, թե կհաջողվի լուծել եթե ոչ բոլոր խնդիրները, ապա գոնե այն, որ մեր պետության մեջ մեր լեզուն կդադարի դիտվել իբրեւ երկրորդական ինչ- որ մի բան՝ նախատեսված մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն այլ լեզվով ստանալու կրթություն: Եվ արդյոք կպատկերացնեի՞ն նրանք, որ անկախությունից հետո տարիներ անց էլ են ստիպված լինելու պայքար մղել, որ հայ երեխան իր հիմնական կրթությունը ստանա հայերեն:
Հայաստանում վտանգված են հայերեն իմացողներըՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը խորհրդարանում ներկայացրել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ օրենքի նախագծի` նախատեսվում է պարզեցնել քաղաքացիություն ստանալու կարգը, մասնավորապես օրենքի ընդունման դեպքում հայերենի և սահմանադրության իմացությունը պարտադիր հանգամանք չի լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սարդարապատ նախաձեռնության անդամ Լալա Մնեյանից: Ղազախստանում` ղազախերենՂազախստանի Մշակույթի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որը պարտավորեցնելու է երկրի պետական մարմիններին ողջ գրագրությունը վարել ղազախերեն: Նաև հիմնականում ղազախերեն պետք է անվանվեն իրավաբանական անձինք, կազմվեն գնապիտակներն ու գովազդները: Մայրենին տնտեսական հայրենասիրության ու գավառամտության սահմանագծին. ի՞նչ կտան օրենքների փոփոխություններըՀայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն ոչ թե պարզապես հայերենն է, այլ գրական հայերենը: «Գրական» բառն ավելացավ, երբ մայիսի 23-ին խորհրդարանն ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՅԴ-ի ներկայացրած նախագիծը: Չինաստանն արգելում է անգլերեն բառերի օգտագործումը լրատվամիջոցներումՉինաստանն արգելել է թերթերին, հրատարակիչներին և ինտերնետային կայքերի տերերին գործածել օտար, հատկապես անգլերեն բառեր: Չինաստանի լրատվական և հրատարակչական պետական մարմնի գնահատմամբ՝ այդպիսի բառերն արատավորում են չինարենի անաղարտությունը: Ավելին, չինարենը պետք է չափանիշ լինի. լրատվամիջոցները պետք է խուսափեն օտարալեզու հապավումներից և սեղմանուններից, ինչպես նաև չինինգլիշից, որն անգլերենի և չինարենի խառնուրդ է: China bans English words in media21 December 2010 China has banned newspapers, publishers and website-owners from using foreign words — particularly English ones. China’s state press and publishing body said such words were sullying the purity of the Chinese language. Թուբոնի օրենք. Ֆրանսիայի լեզվի մասին օրենքըԹուբոնի օրենքը ֆրանսերեն լեզվի մասին օրենքն է, որն ընդունվել է Ֆրանսիայում 1994 թ.։ Այն պարտադրում է ֆրանսերեն լեզվի գործածումը պաշտոնական կառավարական հրապարակումներում, բոլոր տեսակի գովազդներում, բոլոր աշխատավայրերում, առևտրային պայմանագրերում, կառավարության կողմից ֆինանսավորվող բոլոր դպրոցներում, հեռարձակվող հեռուստածրագրերում, և այլ կարևոր բնագավառներում։ Լեզվաքաղաքականությունը հարևան պետությունների օրենսդրության մեջԻրան Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 15–րդ հոդվածը. ԻԻՀ պետական լեզուն հանդիսանում է պարսկերենը։ Բոլոր պետական փաստաթղթերը պետք է լինեն պարսկերեն լեզվով։ Բոլոր դասագրքերը պետք է լինեն պարսկերեն լեզվով։ Critics Challenge Austria Language LawVIENNA, Austria — Critics of a new law that forces some immigrants to learn basic German quickly or face possible expulsion are challenging the measure, saying it reinforces the notion that Austria is hostile to outsiders. Since Jan. 1, foreigners from outside the European Union (news — web sites) have been required to know some German under a law called the Integration Agreement. Those deemed by immigration officials to speak insufficient German are sent to a class and forced to pay at least half the fee. |