Լուսանկարներ բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
ԱրմՔանոն` քանոն հայկական տառ-թվերովՀայերեն տառերն օգտագործվել են նաև որպես թվեր, որոնց միջոցով ստեղծվել են միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվելեն 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ: Հայերեն տառերով թվագրումը, սկսած 17-րդ դարից, շարունակվում է օգտագործվել միայն դեկորատիվ արվեստում և ճարտարապետության մեջ, հատկապես եկեղեցաշինության մեջ, որպես հայկական ինքնության նշան:
Լեզվական խախտումներ Արշակունյաց պողոտայումԼուսանկարները` Լեզվի ժողովրդական տեսչության Լեզվական խախտումներ Գյումրիում (մաս II)Գյումրի 2013թ․․ Բայրոնի հայերեն ստորագրությունը… Թանգարանում պահվում են մի շարք նկարներ, որոնք կապված են Բայրոնի անվան հետ: Դրանցից մեկը ներկայացնում է Բայրոնի մուտքը Հայոց կղզին: Բանաստեղծը դուրս է գալիս նավակից, իսկ միաբանների մի խումբ ափին կանգնած, դիմավորում է նրան: Հեռվում, մշուշի մեջ, երևում են Վենետիկը և մի քանի առագաստանավեր: Այդ նկարը պատկանում է հանճարեղ ծովանկարիչ Հ. Այվազովսկու վրձնին, որը մի քանի անգամ այցելել է ս. Ղազար: Մյուս նկարը ներկայացնում է Բայրոնին նստած հայոց լեզվի դասին: Բանաստեղծը ձեռքում բռնած ունի փետուրե գրիչ: Գրասեղանի վրա դրված է մի բացված գիրք, իր առաջ կանգնած է հայոց լեզվի ուսուցիչ Հարություն Ավգերյանը (գործ անհայտ նկարչի): Գնալով անտանելի է դառնում լատինատառ ու ռուսատառ հայերենի օգտագործումը համացանցումՍիրելինե՛ր, գնալով անտանելի է դառնում ոչ միայն լատինատառ կամ ռուսատառ հայերէնի առկայութիւնը համացանցում, այլեւ մանաւանդ` օտարածին բառերի արհեստական ներմուծումը հայերէնի բառապաշար: Մի՞թէ այդքան տկար է հայոց լեզուն: Ո՛չ, բնաւ: Կամ մի՞թէ այդչափ բարդոյթաւորուած է մեր ազգը, որ, մեղմ ասած, անյարմար է զգում խօսել կիրթ հայերէնով` փոխարէնը «հայերէնացնելով» օտարահունչ բառեր: Իսկ գուցէ մի մասն էլ տարրական գրագիտութի՞ւն չունի իր սեփական մայրենի լեզուին տիրապետելու հարցում: Այդ դէպքում, ինչո՞վ են զբաղուած հայկական դպրոցները 12 տարի շարունակ, որ դպրոցաւարտ հայորդին, այնուամենայնիւ, իրեն թոյլ է տալիս հայախօս շրջանակում կիրառել, օրինակի համար, «ԼԱՅՔԵԼ» (անգլերէն` to like) տառակոյտը` ի տեղի «ՀԱՒԱՆԵԼ» բառի: Հայր Եղիա Խաչատուրեան www.blognews.am Հայոց լեզուն բանկերի թիրախում
Լեզվի ժողովրդական տեսչությունն ահազանգում է, որ Գարեգին Նժդեհի հրապարակի բազմաբնակարանային շենքերի տանիքներում տեղակայված` Հայաստանում գործող բանկերի գովազդը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Մասնավորապես, հայերենն ի սպառ բացակայում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ», «Ամերիա», «Էյչ-Էս-Բի-Սի», «ՊրոԿրեդիտ», «ՎՏԲ» բանկերի վահանակներում: Իսկ «Կոնվերս» բանկի վահանակում լատիներեն տառերն իրենց չափերով զգալիորեն գերազանցում են հայերեն տառերին: «Անելիք» բանկի գովազդում հայերեն և լատիներեն տառերի չափերը հավասար են, ինչը նույնպես խախտում է: Լեզվի ժողովրդական տեսչություն
|