ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հայոց լեզվի և գրականության չափորոշիչները։ Այդ մասին տեղեկանում ենք ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ, մերժում և անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային և թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով: Գրականության ինստիտուտը, հավաստելով իր պատրաստակամությունը անվարձահատույց աջակցելու «Հայ գրականության» չափորոշչի և ծրագրերի ձևավորմանը, նոր դասագրքերի կազմմանը, հայտնում է հետևյալ նկատառումները. Շարունակությունը →
Կրթութեան ասպարէզին մէջ մեծ ծառայութիւններ մատուցելու, հայոց լեզուն ֆրանսական միջավայրի մէջ զարգացնելու համար բանասէր, լեզուաբան, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսոր Ռոպեր Տէր Մերկերեան վերջերս Ֆրանսայի կրթութեան նախարարութեան կողմէ ստացած է«Ակադեմական դափնիներ» պատուաւոր տիտղոսը եւ շքանշանը:
Այս առիթով կը ներկայացնենք «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը Ռոպեր Տէր Մերկերեանի հետ:
– Օրերս լրացաւ 80 ամեակս: Երկար տարիներու պատմութիւն, որուն ընթացքին ունեցած եմ թէ՛ ուրախութեան, թէ՛ տխրութեան պահեր, զանազան հանդիպումներ, որոնցմէ շատերն անցած-գացած են, որոշներն ալ դարձած են մնայուն:
Շարունակությունը →
Ըստ մի հետազոտության, եթե մարդ երկրից երկիր է տեղափոխվում ու մոռանում իր ծննդյան լեզուն, միևնույն է՝ պահպանում է այդ թաքնված ունակությունը:
Հարավային Կորեայում ծնված և դանիախոսների կողմից որդեգրված չափահասներն իրենց ծննդյան լեզունմոռանալուց, սակայն կորեերենի դասընթացին մասնակցելուց հետո գերազանցել են կորեերեն լեզվի արտասանության հետ կապված ակնկալիքները:
Գիտնականներն ասում են, որ ծնողները պետք է մանկիկների հետ հնարավորինս շատ խոսեն ծծնդյան օրվանից սկսած: Հետազոտությունն իրականացրել է դր. Ջիյուն Չոյը Սեուլի Հանյանգ համալսարանից:
Շարունակությունը →
Հետաքրքրական զուգադիպութեամբ մը, վերջերս երբ համալսարանի գրադարանի լեզուաբանական բաժինի արխիւները կը փորփրէի, ուշադրութիւնս գրաւեց ամերիկացի լեզուաբան Joshua Fishman-ի յօդուածներէն մէկը, որ գլխաւորաբար կ՛անդրադառնար, թէ ինչպէս ժողովուրդի մը լեզուի կորուստը պատճառ կը դառնայ նաեւ անոր մշակոյթի կորուստին, հետեւաբար նաեւ հաւաքականութեան մը արժէքներուն, ապրելաձեւին եւ կեանքի ջնջումին:
Այս ուղղութեամբ, բոլորս ալ, խոստովանինք կամ ոչ, կը գիտակցինք հաւանաբար, որ մայրենիին կորուստը ժողովուրդի մը համար աղէտ մը կրնայ ըլլալ: Ուստի յօդուածին հետաքրքրական բաժինը լեզուի կորուստին պատճառով սահմանուած «աղէտ»ին ահազանգումը չէր: Յօդուածը ուշագրաւ էր, որովհետեւ յայտնի լեզուաբանը իր մասնագիտութեան մէջ ունեցած հմտութենէն ելլելով կը խօսէր, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս, հակառակ ի գործ դրուած «պահպանում»ի բոլոր ջանքերուն, այսօր շատ մը լեզուներ, հետեւաբար նաեւ մշակոյթներ՝ կորուստի եզրին կը գտնուին: Այս ամփոփ յօդուածով, պիտի փորձեմ անդրադառնալ այս ուղղութեամբ լեզուաբանին կատարած կարգ մը հաստատումներուն, որոնք շահեկան կը գտնեմ եւ առնչակից՝ մեր մտահոգութիւններուն:
Շարունակությունը →
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում 2015թ. հոկտեմբերի 7-ից 9-ը տեղի ունեցած Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովի նյութերը
(հատվածներ Լեոյի «Ռուսահայոց գրականություն» հոդվածից)
Անպատրաստ, ինքնուրույնությունից զուրկ ազգերին, այն ազգերին, որոնց ստեղծագործող ուժերը քնած դրության մեջ են, հատուկ է ենթարկվել քաղաքակրթությամբ, մտավոր առաջադիմությամբ հզոր ազգերի ազդեցության: Այս հանգամանքը հատուկ է մանավանդ փոքրիկ, անպաշտպան, ցիրուցան եղած ազգերին, մանավանդ, երբ նրանք աղքատ են հոգով, երբ նրանք սեփական անկախ շավիղ չեն կարող հարթել քաղաքակրթության դաշտում և պիտի շարունակ սովորեն, աշակերտեն:
Հայի խիստ ենթարկվող բնավորությունը չափազանց աչք ծակող պատմական մի իրողություն է: Օտարին ենթարկվելու, օտարինը յուրացնելու համար հային հարկավոր էլ չէ, որ այդ օտարը նրանից շատ բարձր լինի իր քաղաքակրությամբ, իր մտավոր ուժով: Երբ մենք տեսնում ենք Լեհաստանի հայությունը կորցրած իր ազգային լեզուն, ազգային առանձնահատկությունները, ասում ենք, որ դա մի բնական օրենք է, որ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ թույլը, անպատրաստը, քոչվորը պիտի կլանվի, ոչնչանա գոյության կռվի մեջ: Բայց ահա տեսնում ենք հայեր քրդերի, չերքեզների, թաթարների մեջ: Ըստ երևույթին, այդ միջավայրում հայը պիտի բարձր լիներ իրան շրջապատողներից իբրև մտավոր ուժ և եթե չենթարկեր նրանց իր ազդեցության, գոնե պիտի հեշտ պահպանոր իր ինքնուրույնությունը: Բայց բոլորովին հակառակն ենք տեսնում: Նույնիսկ այդպիսի տեղերում հայը այնքան խիստ ենթարկվող էր, որ մոռանում է իր լեզուն, ամեն կողմով նմանվում է շրջապատին, պահպանելով միայն, այն էլ ոչ միշտ, իր կրոնը:
Շարունակությունը →
(հատված «Պատմություն հայոց գրականության» հոդվածից)
XI դարից է, որ Միջին Ասիան ձեռնարկում է ջախջախել ամբողջ Արևմտյան Ասիան, դրա մեջ ասել է, և Հայաստանը: Այդ գործողությունը կարելի է բնորոշել մի բառով` «ջարդ»: Հայ ժողովրդի գլխին այդ ջարդը կատարվում է ամբողջ յոթ դար: Եվ ջորդվում է այդ ժողովուրդն ամեն կողմից: Այս երկարատև ջարդի ընթացքում է, որ հայությունը կորցնում է իր ազգաբնակչության միապաղաղությունը, հատվածների է բաժանվում և այդ հատվածներից շատերը, միանգամից անջատվելով մյուս մասերից կամ հեռանալով երկրից, կորցնում են և իրանց լեզվական կապը և մեծամեծ զանգվածներով օտարանում են: Լեզվի արժեքը կորչում է այդ հատվածների մեջ, և գոյանում են անունով հայ, բայց իրապես օտարացած տարրեր, որոնց պետք է լինում անվանել այն լեզուներով, որ նրանք ընդգրկել են իրանց մայրենի լեզվի փոխարեն – թրքախոս, թաթարախոս, վրացախոս, քրդախոս, չերքեզախոս, և այլն: Շարունակությունը →
|