ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Asbarez – In collaboration with Salmast Heritage Association (SHA), Cambridge Professor of Linguistics, Bert Vaux, conducted a week-long research project on the dialect of Salmast, also believed to be the language of Historic Armenia.
The SHA identified nine Salmasttsi speakers of the dialect, arranged for appropriate space and technological support for interviews, and recorded individual and group sessions. The research subjects were from Haftvan, Mahlam, Sarna, Payajuke, and Akhtkhan. Dr. Vaux studied phonetic as well as written vocabulary words and sentences, and recorded the variations between regional definitions and pronunciations. The totality of the information they shared was qualified as “priceless,” as native speakers of the dialect are aging and not easily accessible. Most importantly, the week-long field work on the Salmast dialect showed that many of the words and definitions brought to light by the nine Salmasttsi interviewees are not found in Muradyan’s dictionary, the foremost authority on Armenian dialects. Շարունակությունը →
Վերջին քառասուն տարիների ընթացքում սփյուռքահայ, մասնավորապես ֆրանսահայ համայնքների օրակարգում հաճախ է հայտնվում մի հարց, անունը՝ հայապահպանում: Խնդրո առարկայի շուրջ համաժողովներ են կազմակերպվում, և, սակայն, սայլը տեղից չի շարժվում:
Որո՞նք են հիմնական պատճառները: Մինչ օրս դպրոցներում ընդունված մանկավարժական մոդելն արդարացնո՞ւմ է իրեն: Ֆրանսիայի նման երկրում, որտեղ հայ համայնքն, ըստ էության, իր տեղը չունի հանրային տարածքում, ո՞րն է խնդրո առարկայի իրագործելի և երկարաժամկետ լուծումը:
Ֆրանսիայում հայապահպանումը պատմականորեն ունեցել է երեք մեծ փուլ: Իհարկե Ֆրանսիայում հայապահպանման մեջ մեծ ավանդ են ունեցել մի շարք կառույցներ կամ հաստատություններ (հայկական մամուլ, «Սամուէլեան» գրախանութ, «Նուբար» գրադարան, Հայ մշակույթի տուն), որոնց, սակայն, չենք անդրադառնա սույն հոդվածում: Շարունակությունը →
Փարիզ, 2015թ. ապրիլի 24
Կոմիտասի արձանի առաջ սպասում ենք ֆրանսիացի պաշտոնյաների ելույթներին: Հայ երիտասարդներից բաղկացած մեր խումբը զրույցի է բռնվում: Խոսում ենք ուծացումից, մասնավորապես, ըստ մեր դիտարկումների, Ֆրանսիայում խառնամուսնությունների (հայի և ոչ հայի միջև) աճից: Զրուցում ենք ֆրանսերեն ու հայերեն: Մեր շուրջը ստվարանում են հավաքվածները: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համար շատերն են հեռու տեղերից եկել: Այդ պահին էլ մի մարդ է խառնվում մեր խոսակցությանը՝ բացականչելով՝. «Ճերմակ ջարդ»: Ներեցե՞ք: Նա պնդում է՝. «Ճերմակ ջարդ. ահա թե ինչ է տեղի ունենում»: Նրան ֆրանսերեն խնդրում ենք բացատրել, թե ինչ նկատի ունի: Այդ պահին մտքներովս չէր անցնում, որ նա մեզ Հայեցիության դաս էր տալու:
Շարունակությունը →
Հատված Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպից
«Թագավո՛ր, այս հանդիպումը օր օրի փափագելի էր դառնում, վաղուց էի սպասում այս հանդիպմանը: Իրարամերժ մտքերն արդեն հանգիստ չեն տալիս»: «Թոթափիր խռովահուզությունդ, եպիսկոպո՛ս, շուտով ժամանակը գալու է, որ դու առաջնորդես մեզ, պատրաստ եղիր և պատրաստիր ժողովրդին»: Չունակը ասել է. «Թող Աստծու կամքը լինի, թագավո՛ր: Մենք կարծում ենք, որ երկրի միաբանության համար գործադրվող սրի ուժը թուլանում է, սրի ջանքերը անիմաստ են դառնում, արքա՛: Միաբանության այլ ճանապարհ պիտի որոնել: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը ժամանակի մեջ երկրի համար փոփոխություններ են տեսնում: Դու աչալուրջ պիտի լինես, թագավո՛ր»: Շարունակությունը →
Հատված Սամվել Մկրտչյանի հետ ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցից
— Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Ձեզ պիտի հարցնել որպես «Ուլիսեսի» թարգմանչի՝ արդյո՞ք մեռած լեզու չի գրական կոչված հայերենը. կյանքի այսօրվա ռիթմին, բաց տեքստերին կարողանո՞ւմ է այդ լեզուն սպասարկել:
– Եկեք վերջնականապես ճշտենք «գրական»-ի տեղը. դա գրականության լեզուն է, որը լեզվաբանները որպես «բարձր» են դասակարգում՝ ի տարբերություն «ցածրի» (խոսակցական, բարբառներ, արգո, ժարգոն, և այլն): Այս դասակարգման մեջ հետին միտք չկա: Այն, որ ժարգոնով կարելի է գեղարվեստական գործ գրել՝ մասնավոր հարց է: Որքան սրանք իրարից հեռու են մի լեզվում, այնքան մեծ է երկլեզվության վտանգը: Ղըրղըզներն, օրինակ, ունեն «ժողովրդական» ու «փիլիսոփայական» (իրենց իսկ բնորոշմամբ), ընդ որում հասարակ ժողովուրդը բացարձակապես չի հասկանում «փիլիսոփայականը»: Մենք դեռ այդքան չենք հեռացել, բայց շատ գրողներ, ԶԼՄ-ների հետ միասին, ամեն ինչ անում են, որպեսզի չշեղվեն ամեն ինչ հարամ անելու բնատուր տաղանդից: Գրական հայերենը փառավոր լեզու է, Բայրոնի ասած՝ Աստծո հետ խոսելու լեզու. բարդ, խրթին, բայց իսկական գրականության թարգմանիչները սա իրենց մաշկի վրա են զգացել:
Շարունակությունը →
Армянский язык – один из древнейших в мире. Слышали ли вы об армянской письменности и каллиграфии? Специалистов в этой сфере крайне мало, и мы с удовольствием представляем интервью с Рубеном Малаяном, талантливым художником, дизайнером, многие годы посвятившим изучению старинных армянских манускриптов, каллиграфии и подарившим ей второе дыхание.
(интервью доступно также на английском языке)
Շարունակությունը →
Բազմերանգ սփիւռքի ինքնուրոյն ազգային քաղաքականութեան ի խնդիր
«ՄԷԿՈՒԹԻՒՆ» ԵՒ ԱԶԳԻ ԶՈՅԳ ԹԵՒԵՐ
Պատմութեան դժբախտ պարտադրանք, հայ ազգը կը գոյատեւէ երկու թեւերով, Հայաստանի Հանրապետութիւն եւ Սփիւռք: Զգացական հայրենասիրութիւնը, որ ինքզինք շնչահեղձ կ՛ընէ բարեսիրութեան եւ զբօսաշրջութեան ոլորտներուն մէջ, մեր բոլորի մեղսակցութեամբ, ցարդ թոյլ չտուավ «ղեկավարութիւններ» ու մակարդակին այս խնդիրը քննել, առանց աչքի կապանքներու, նեղլիկ շահախնդրութիւններու, պատահական եւ պատեհապաշտներու կարծիքներու: Միակ նախադրեալը, երեւութապէս հասկնալի եւ ընդունելի համարուողը «հայ ազգ» հասկացողութիւնն է, թէեւ, եթե պեղենք, կը տեսնենք որ անոր մէջ ոչ նոյն բանը կը դնենք ոչ նոյն բանը կը տեսնենք:
Շարունակությունը →
Մայրենի լեզու, գրականություն, ուսուցիչ
Հայաստանի գրողների միության վարչության նախագահ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ զեկուցումը` մայրենի լեզվի և գրականության դասավանդման խնդիրներին նվիրված հանրապետական խորհրդակցությունում 1982թ.
Ամենից առաջ կուզենայի հայ գրողների անունից իմ ուրախությունն արտահայտել հայոց լեզվի և գրականության ուսուցիչների նման պատկառելի համաժողովի հրավիրման բուն երևույթի առումով: Շարունակությունը →
Երկաթուղով գնում էինք Երևանից Մոսկվա։ Վագոնի միևնույն կուպեում չորս տղամարդ էինք, չորսս էլ երիտասարդական հասակից վաղուց հեռացած, լրջաբարո, ծանրագլուխ մարդիկ։ Մեզնից միայն մեկն էր ջանում ցույց տալ, թե դեռ տարիքավոր չի։ Մի ժամանակ նա նշանավոր ջութակահար էր, հիմա՝ պատասխանատու պաշտոնյա։ Փոքրամարմին, թխադեմ, շարժուն մարդ էր՝ զվարճախոս ու սրամիտ երևալու նկատելի հավակնությամբ։ Մյուսը զորացրված գնդապետ էր։ Ամեն խոսք արտասանելուց առաջ գնդապետը զգալիորեն երկար մտածում էր, շարժումները հանդարտ էին, տեսքը՝ պատկառելի։ Ուրիշներին լսելիս այնպես էր ժպտում, որ չգիտեիր՝ հավանությո՞ւն է հայտնում, թե՞ զարմանում է խոսակցի պարզամտության վրա։ Երրորդը՝ արմատները հողի խորքն ուղարկած կոճղի պես ամուր մարդ էր։ Առոգանությունից երևում էր, որ վաղուց Հայաստան ներգաղթած արևմտահայ է, խոսում էր երկու լեզուները խառնելով իրար։ Արհեստով որմնադիր էր։ Գնում էր Մոսկվայում սովորող տղային տեսնելու, երկու տակառիկով գինի էր տանում որդու ու նրա ընկերների համար։
Շարունակությունը →
|