ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Երկար էի մտածում՝ խոսե՞լ այս մասին, թե ոչ։
Որքան էլ հանդուրժող եմ այլազգիների հանդեպ, որքան էլ դրական եմ վերաբերվում Հայաստանում օտարազգի մասնագետների ներգաղթին, նորմալ եմ համարում, որ նրանք ինտեգրվեն մեր հասարակությունում, աշխատեն ու ապրեն, բայց միևնույն է ես չե՛մ ընդունում վերջին ամիսներին, հատկապես սպասարկման ոլորտում սնկի պես աճող օտարազգի ներկայացուցիչների առկայությունը, ովքեր չեն խոսում հայերեն։
Ինձ լրիվ մեկ է, թե իրենց մայրենի լեզուն որն է՝ անգլերե՞ն, ռուսերե՞ն, չինարե՞ն, թե՞ գերմաներեն։ Ես ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն ՀԱՅԵՐԵՆ։
Հասկացե՛ք, ես վարժ խոսում եմ 3 օտար լեզուներով, բայց չեմ ցանկանում ռեստորանում կամ սրճարանում հայերենից բացի այլ լեզվով պատվեր անել, չեմ ցանկանում վարսավիրանոցում օտար լեզվով բացատրել, թե մազերս ոնց կտրեն, տաքսու մեջ օտար լեզվով ներկայացնել երթուղիս։
Շարունակությունը →
Այդ բոլորի դեմ մենք, ամենից առաջ հայ կոմունիստներս, պիտի կռվենք անխնայորեն և անողոքաբար: Հայաստանը կապված է եղբայրական կապերով Խորհրդային Ռուսաստանի հետ: Բայց նա միաժամանակ դրա հետ անկախ մի հանրապետություն է, որ ունի իր ուրույն ազգային դեմքը: Հայաստանը հայ աշխատավորների, հայ ժողովրդի պետությունն է: Եվ այդտեղ պետական լեզուն հայերենն է: Նա, ով չի ցանկանում այդ ըմբռնել, ով դիտավորությամբ խուսափում է գործածել հայերենը պետական հիմնարկությունների մեջ, իրապես վարում է հակահեղափոխական մի գործ: Նա, ով չի կարող համակերպվել մեր պետության այս պահանջին, կարող է հեռանալ երկրից: Խորհրդային Հայաստանը հայ բանվորների և գյուղացիների պետությունն է:
Մեր մտավորականության մեջ ազգայնականների կողքին կա մի ուրիշ տարր, որը սոցիալիստական պետության համար նույնքան անհանդուրժելի է, ինչպես առաջինը: Դա այն տարրն է, որ կտրված է իր հայրենիքից և համակված է յուրօրինակ բուրժուական հակասական տրամադրություններով: Դա այն տարրն է, որ ամենայն կերպ պաշտպանել է ռուսականացման այն սկզբունքը, որ կիրառվել է մեր երկրում ցարիզմի օրերից: Այդ տարրին պատկանող մտավորականները չեն ցանկանում ամենևին ուսումնասիրել հայ լեզուն և կյանքը ու գերադասում են կառավարել երկիրը ռուսական լեզվի միջոցով: Այդ տարրի ներկայացուցիչներից շատ շատերը սիրում են անշնորհք ռուսերենով ցուցադրել իրենց բացասական վերաբերմունքը դեպի հայ լեզուն… Դրանց թվում է, թե այժմ իրենք իրավունք ունեն հակադրել դաշնակցականների վայրենի նացիոնալիզմին կադետների գռեհիկ ռուսիֆիկատորությունը:
Հայ աշխատավորության 90 տոկոսը ռուսերեն չգիտի և խոսում է միայն հայերեն, հետևաբար աշխատավորական հանրապետության լեզուն ևս պիտի լինի ժողովրդի լեզուն: Այն մի խումբ մտավորականները կամ հայ բուրժուազիայի զավակները, որոնք չեն ցանկանում սովորել պետական լեզուն, պիտի մի ուրիշ տեղ ցուցադրեն իրենց ընդունակությունները: Մեր պետական հիմնարկություններից պիտի դուրս նետվեն բուրժուական լամուկների և օրիորդների այն խմբերը, որոնք աղավաղում են Խորհրդային Հայաստանի ժողովրդական դեմքը: ՀՍՍՀ Կենտկոմի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մյասնիկյան («Սովետական Հայաստան» թերթ, 1921թ., հուլիսի 1, առաջնորդող)
Աղբյուրը՝ https://www.facebook.com/Language.Committee/photos/a.277843909456451/277846832789492/?type=3
Լեզուն աղճատել սկսեցին նախևառաջ սորոսական լրագրողները, հատկապես պետրոս ղազարյանը, որին այսօր շատերս ենք համարում ծախու և դավաճան:
Սորոսական լրագրողները, ակտիվիստները երկրում և ֆեյսբուքում ձևավորեցին մի մտայնություն, թե անկեղծ, պարզ ու բնական մարդը չի խոսում հայոց լեզվի գրական տարբերակով, թե գրական հայերենը կեղծավոր, երեսպաշտ, խաբեբա մարդկանց լեզուն է, այն մարդկանց, որոնք իրենց դատարկությունը քողարկում են սնամեջ, փքուն, ճոռոմ լեզվի հետևում. ավելին՝ «պարզվեց», որ բարձրակարգ մասնագետը նույնպես չպետք է խոսի գրական լեզվով, եթե խոսում է «ժողովրդական լեզվով», ուրեմն հասել է մասնագիտական անմատչելի բարձունքների ու կատարյալ իմաստնության:
Շարունակությունը →
․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։ Շարունակությունը →
Ուսումն ազգային դպրոցներում պետք է լինի մայրենի լեզվով։ Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ։
Հայոց ազգային, բուն ժողովրդական ոգին պարունակված է հայոց լեզվի միջև, հայոց լեզուն յուր կողմից ներկայացնում է ազգի լեզուն, ոչնչացրեք այդ երկուսից մեկը և մյուսն ինքնըստինքյան կոչնչանա․․․ Ուրեմն, լեզվի զարգացման գլխավոր գործիչն է բուն ժողովրդի ոգին, իսկ բուն ժողովրդի ոգին ներկայացնում են գավառաբարբառներն իրենց առանձնահատուկ ձևերով։
Իսահակ Հարությունյան (1863-1928թթ․), հայ մանկավարժ
Հայ մանկավարժներ XIX-XXդդ, գիրք II, Հայպետուսմանկհրատ, Երևան, 1961թ․, էջ 481։
Կրթական բարեփոխումների շուրջ մոլեգնած վեճերը հանդարտվեցին, եւ հիմա ժամանակն է սթափ մտքով վերլուծելու դրանք։ Միանգամից ասեմ՝ իմ պատմվածքներից մեկը նույնպես ներառված է գրականության ցուցակի մեջ, սակայն ես դեմ եմ ժամանակակից, դեռեւս ողջ, ապրող ու ստեղծագործող հեղինակին դպրոցական դասագիրք մտցնելուն եւ այս հայեցակարգն իր չափորոշիչներով ոչ միայն չեմ համարում առաջադիմական կամ հեղափոխական, այլեւ կարծում եմ, որ գավառամտության դրսեւորում է։ Բայց նախ փորձենք հասկանալ՝ ինչ փոփոխություններ են սպասվում այս չոփորոշիչներով․ Շարունակությունը →
«Լազաթ» բառը երեւի մեկ էլ լսել եմ հեռավոր 1960-ականներին, իմ ծննդավայրի մեծահասակներից։ Ի դեպ, բառն ինձ համար միշտ էլ օտարոտի հնչողություն է ունեցել։ Ավելին՝ այդ բառով հաղորդակցվողը գոնե իմ կողմից երբեք չի ընդունվել իբրեւ բարձր ինտելեկտի կրող կամ խորագետ մեկը․ այդ բառն ինձ համար համարյա միշտ մատնանշել է այն գործածողի լեզվամտածողության ցածրակարգությունը եւ պրիմիտիվիզմը։ Շարունակությունը →
Բուհերում հայրենագիտական առարկաների վրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծով, վետո դնելու նախաձեռնությունը շարունակում է տարակարծությունների տեղիք տալ: Yerkir.am-ի հետ հարցազրույցում՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արշակ Վարդանյանն իր կարծքն է հայտնում՝ ֆիզիկոսին հատուկ ճշգրիտ, ոչ էմոցիոնալ դիտարկումներով ու վերլուծությամբ: Շարունակությունը →
Մի քանի անգամ նկատել էի, որ 4-րդ դասարանցի դուստրս դասերը պատրաստելիս առաջինն անգլերենն ու ռուսերենն է սովորում, հետոՙ մյուս առարկաները, ամենավերջում մեծ դժկամությամբ ձեռքն է վերցնում մայրենիի դասագիրքը: Աչքի պոչով նրան հետեւելիս ինձ համար պարզ էր դարձել, որ աղջիկս մանկական խանդավառությամբ է արտասանում ու պատմում հատկապես ռուսերեն դասերը: Ուրախ, գունեղ, տրամադրող, ուսուցանող այդ պատմություններով անգամ ես էի տարվում: 4-րդ դասարանում, ի դեպ, անգլերեն եւ ռուսերեն քերականությունը բավականին մատչելի է մատուցված, եթե բախտդ բերի, երեխադ լավ ուսուցչի ձեռք ընկնի, ուրեմն օտար լեզուների հիմքն ամուր կդրվի: Շարունակությունը →
|