Հրապարակախոսական բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Բաց է անկողինը Պոլիպեմոնի. համեցի՛ր

Ընթերցո՛ղ իմ պատվական, հայտնի՞ է քեզ թեկուզ մի դեպք, երբ, ասենք, բազմազգ Ռուսաստանում կամ բազմազգ Ֆրանսիայում, համապատասխանաբար, ռուսերենից ու ֆրանսերենից բացի, գիտական ատենախոսություն գրվի կամ պաշտպանվի ոչ այդ երկրների լեզուներով։ Հայտնի չլինելը երկու պատճառ կարող է ունենալ. հայտնի չէ՝ ա) որովհետեւ տեղյակ չես, բ) որովհետեւ այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Իրականությունը երկրորդ կետում է ամփոփված։ Տրամաբանությունից սերած հաջորդ հարցս. ազգաբնակչությամբ եզակիորեն միատարր մեր հանրապետությունում ինչո՞վ կբացատրես դրա հնարավորությունն ու իրացումը, երբ անկախացումից հետո լեզվի օրենքի ընդունման գլխավոր դրդապատճառներից մեկը գիտական ատենախոսությունները հայերեն ներկայացնելու հրամայակա՛նն էր (մինչ այդ Մոսկվայի պահանջով դրանք ռուսերեն էին ներկայացվում)։

Սրանով հայերենը կարեւորագույն ոլորտներից մեկում՝ գիտության մեջ, անկաշկանդ գործառելու եւ զարգանալու իր դարավոր իրավունքն էր վերականգնում։ 5-րդ դարից սկիզբ առած, ընդհատումներով Մխիթարյան հայրերի խնամակալությանը հասած, ապա դարձյալ ընդհատված հայացվող տերմինաբանական միասնականության տեւական խնդիրներ լուծելու եզակի հնարավորություն էր տրված մեզ։ Բայց հանկարծ մեր ազգային ԲՈՀ-ը դեռ խանձարուրում ի հայտ բերեց իր «մարդասիրությունը». եթե հայը հայերեն չգիտի կամ եթե գիտի, բայց չի ուզում հայերեն գրել (՞), ի՞նչ անենք, թող ուրիշ լեզվով գրի։

Շարունակությունը

Մենք խոսում ենք… եսիմ-ինչերեն

Մի քանի ամիս առաջ մեր տանը վերանորոգման աշխատանքներ սկսեցինք: Մեր բանվորները, բնականաբար, օրվա մեծ մասը մեր տանն են լինում: Արդյունքում մի շատ հետաքրքիր բան պատահեց. ես հասկացա, որ մեզնից ՈՉ ՈՔ, իրականում, հայերեն չի խոսում: Նույնիսկ հայերեն իմացողները հայերեն չեն խոսում: Եթե ձեզնից որևէ մեկի տանը վերանորոգման աշխատանքներ են կատարվում, մոտ 10 րոպե տրամադրե´ք բանվորների հետ ձեր զրույցը լսելուն… կամ հիշե´ք արդեն եղած զրույցները… Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ… Ուղղակի հիշեցնեմ, որ կաֆել, պաբելկա, պատալոկ, պոլ, կլե(յ), տռուբա, կռան, ումիվալնիկ, դուշ, կռավատ, մեշոկ, վեդռո, կարիդոր բառերը հայերեն ՉԵՆ:

Շարունակությունը

Հայաստանյան հայագիտության երիտթուրքացումը եւ հայերենի ուրացումը

ՀՀ ԳԱԱ հայագիտական մի ինստիտուտի տնօրենը դոկտորական ատենախոսություն է պաշտպանում մեկ այլ ակադեմական հայագիտական ինստիտուտում … օտար լեզվով:

Փետրվարի 21-ին, ՀՀ-ում հերթական անգամ նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած «մայրենի լեզվի օրը»: Հերթական անգամ կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Մատենադարանում, այց կատարվեց եւ ծաղիկներ դրվեցին սրբազնասուրբ սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին Օշականում, վաստակաշատ մանկավարժներ ըստ արժանվույն գնահատվեցին եւ այլն: Իհարկե, միջոցառումների մեծ մասն ավելի շուտ ցուցք (show) էր, քան իսկական հարգանքի արտահայտություն հայության Սուրբ Հոգու՝ հայոց լեզվի հանդեպ:
Շարունակությունը

Կենգուրուների մրցույթ

Ուրեմն լսիր, ով հայ ժողովուրդ:

ՌԴ մեծարգո նախագահ Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևը ՌԴ պետականության 1115 ամյակի կապակցությամբ հրամանագիր է ստորագրել այն մասին, որի համաձայն` 2012 թվականը կլինի “Ռուսաստանի պատմության տարի”: Xорош Дима, слов нет. նախագահ եմ ասել` պետական գործչի տիպար, պետականության հարգն ու կարգը իմացող ղեկավար:

ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանն էլ պակասը չի, ասեմ: ՌԴ նախագահի ցանկացած միտք օդում է բռնում եւ տեղնուտեղը միջոցառման վերածում Հայաստանում: Տեղը չգիտեն, տեղը: Եվ ահա այն բանից հետո, երբ Դմիտրի Անատոլիևիչի թանաքը հազիվ է չորացել հրամանագրի ներքևում, Աշոտյանը գործի է անցել ու զարգացրել “ռուսաց թագավորի” հանճարեղ գաղափարը: Նա մտածել-մտածել է ու պարզել, որ Ռուսաստանի 1115-ամյա պետականության հիմքը ռուսաց լեզուն է: Իսկը` ռուս ժողովրդի Խաչատուր Աբովյան:

Շարունակությունը

Ոսկեղենիկը Մաքուր Պահենք

Օհան Պոտրումեան, Պէյրութ, Լիբանան
Մայրենի լեզուի մաքրութեան եւ հարստացման համար մղուող պայքարը լեզուի բազում մասնագէտներու ուսումնասիրութեան եւ զանոնք յուզող հիմնական հարցերէն մէկը եղած է:

Անցեալէն մինչեւ մեր օրերու լեզուաբաններ, Աճառեանէն մինչեւ Ջահուկեան, Աղայեան, Բարսեղեան, եւ ուրիշներ, գիշերներ լուսցուցած են մեր հնադարեան մեսրոպաշունչ լեզուն հասցնելու համար լեզուական հարուստ եւ նախանձելի մակարդակի մը:

Շարունակությունը

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Սակավ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբության սրբոցը մայրն է, այս պատճառով էլ ամենանվիրական բաները առնչում են մորը` Հայրենիքը կոչելով «մայր», լեզուն` «մայրենի» Ճիշտ է, պատահում են նաև «մոր ծիծ կտրողներ», բայց ընդհանրապես մայրը հարուցել ու հարուցում է անշահադետ հոգածություն, բոլորանվեր խնամք, բնաբուխ փայփայանք:

Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր ու մայրախնամ զավակները` սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչև Նարեկացի ու Շնորհալի, Դուրյան ու Րաֆֆի, Վարուժան ու Չարենց:

Սովետական իշխանության չորս տասնամյակներում այդ հոգատարությունը վիթխարի չափեր է ստացել և տվել այնպիսի արդյունքներ, որոնք բերկրանք են հարուցում մեր բարեկամների սրտերում: Չխոսենք մեր դպրոց-ուսումնարանների թվից ու գրքերի տպաքանակից, ինչպես նաև Պետական համալսանից ու Գիտությունների ակադեմիայից: Բավարարվենք հիշելով, որ անցած քառասուն տարում հայրենիք վերադարձավ, վերջապե՜ս, և հայրենի կտուրի տակ բնակվելով բարգավաճեց հայագիտությունը, որ տարափոխիկ թռչունի պես ապաստանել էր օտար բներում` Վենետիկում և Մոսկվայում, Վիեննայում և Թիֆլիսում, Պոլսում և Բաքվում:

Շարունակությունը

ՍԱԳԱ ԲԻՆԳԼԻՇԻ ՄԱՍԻՆ

Կալկաթայի լրագրողների, գրողների և արվեստագետների հետ շփումների ժամանակ բազմիցս եմ նկատել, որ նրանք գովեստով են արտահայտվում Դաքայի` որպես բենգալերենի հայելու մասին: Նույնիսկ բենգալերեն ստորագրությունս նկատելով` Կալկաթայում հյուրանոցի կառավարիչն արցունքախառն բացականչեց.

–Դո՜ւք, բանգլադեշցիներդ իրապես այդ լեզվի պատիվը բարձր եք պահել:

Մի տարեց լրագրող էլ հիասթափությամբ պոռթկաց նույն Կալկաթայում բենգալերեն լեզվի ներկա վիճակի կապակցությամբ, թե ինչպես են հարուստ ոչ բենգալացիները ձեռք գցել նորակառույց թաղամասերն ու նույնիսկ գաղութացրել Ռաբի Թակուրի (Ռաբինդրանաթ Թագոր) Շանտինիկատանը[1]` կառուցելով առանձնատներ բենգալերեն լեզվի և մշակույթի հանրահայտ դպրանոցի կողքին:      

1952 թվականին բենգալերեն լեզվի համար մղվող պայքարի հաղթանակը ներշնչեց Հնդկաստանի բենգալախոս շրջաններին պահանջել, որպեսզի բենգալերենը ճանաչվի պետական լեզու:

Շարունակությունը

The Saga of Benglish

In most interactions with Kolkata journalists, writers and artists, I have found them to praise Dhaka as the beholder of Bangla language. Going over my signature in Bangla, even a hotel manager in Kolkata tearfully exclaimed: “You Bangladeshis have truly sustained the honor of this language.” And then a senior journalist in the same city vented his disappointment at the current state of Bangla language in Kolkata, on how rich non-Bengalis have taken over the neo-affluent areas in Kolkata and how they have even colonized Rabi Thakur’s (Rabindranath Tagore) Shanti Niketon by building villas near this renowned centre of excellence in Bangla language and culture.

It was our achievement through the language movement of 1952 that inspired the Bangla speaking regions of India to organize demands for the state recognition of this language. The 21st of February is now marked as the International Mother Language Day; a day that reminds the world the importance of restoring the rights of languages that are endangered by cultural glo-colonization. Due to those efforts, Bangla is now the fourth largest spoken language in the world.

Շարունակությունը

ԵՐԲ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ, ՍԱ ԱՐԴԵՆ ՈՒԾԱՑՄԱՆ ՍԿԻԶԲՆ Է

…և ոչ միայն մշակույթի մասին

«Իրատես de facto»-ի հյուրը Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն, Կիլիկիո ազգային կենտրոնական վարչության անդամ, ատենադպիր ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇՅԱՆՆ է:

«ՀԱՅԵՑԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՄԻԱՅՆ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ»

Շարունակությունը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՅՐԵՐԻՆ, ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընթերցողը միանգամից կարող է հարց տալ. ի՞նչն է միավորում հիշյալներին կամ ի՞նչ ընդհանուր բան կա նրանց միջեւ, բացի ՀՀ-ում ապրելու փաստից: Անմիջապես պատասխանեմ` նրանց համար ընդհանուր է նաեւ անտարբեր վերաբերմունքը հայոց պետական եւ ազգային միակ լեզվի նկատմամբ: Չվրդովվեք այս եզրակացությունից: Մի քիչ ազգային արժանապատվություն ունեցող հայազգի մարդը քիչ հետո ինքը կհամոզվի դրանում:

Վերջերս տոնեցինք ու դեռեւս շարունակում ենք տոնել ՀՀ վերանկախացման 20-ամյակը: Բայց արդյո՞ք մեր պետությունն անկախ է, ավելի ճիշտ` ունե՞նք անկախության` իբրեւ բացարձակ արժեքի գիտակցությունը: Իմ համոզմամբ` ոչ: Դրա ամենից աղաղակող ապացույցներից է ներկա մոտեցումը հայոց լեզվին` այդ լեզվի հայրենիքում, այն էլ` հայոց արժեհամակարգում նրա առանցքային դերի մասին օրնիբուն խոսող պետական այրերի ու բարձրաստիճան հոգեւորականների լուռ, բայց եւ բացահայտ մեղսակցությամբ:

Շարունակությունը