Հրապարակախոսական բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Մատենադարանը (մաս III)

Դոնալդ Էրվին Կնութը Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ

Մեր ձեռագրերի մասին խոսելիս` չի կարելի մոռանալ և նրանց կազմը, որ երբեմն հասնում է վիրտուոզ վարպետության: Ձեռագրերը մեծ մասամբ կաշեկազմ են, բայց կան նաև ոսկերիչների գործեր, որոնք ապացուցում են, թե միջին դարերում ի՛նչ նրբության են հասել մեր ոսկերիչները. այնքա՛ն հմտություն, ճաշակ և բովանդակություն կա նրանց գործերում և միաժամանակ այնքա՛ն հարուստ են այդ արծաթե կազմերն իրենց ճարմանդներով, կոճակներով, փակերով, որ դարձյալ վկայում են, թե որքա՛ն թանկ բան է համարվել գիրքը մեր նախնիների համար, որ նրանց դրել են պատյանների մեջ, թանկագին բարձր արվեստով շինած պատյանների մեջ: Ճիշտ է, այդպիսի պատյան ունեցող գրքերը շատ են, բայց այնքա՛ն լավ են պահպանվել, որ կարծես երեկ են դուրս եկել վարպետի ձեռի տակից և հիացնում ու զարմացնում են տեսնողին:

Բացի այս ամենը` մեր Մատենադարանի ձեռագրերը, պատմիչների ձեռագրերը ունեն նաև մի առանձնահատկություն, որը օտարների կարծիքով, կազմում է մեր ձեռագրերի մեծ առավելությունը ուրիշ ազգերի ձեռագիր-պատմությունների համեմատությամբ: Բանն այն է, որ մեր պատմիչները (մեծ ու փոքր), որոնց թիվը հասնում է մոտ ութսունի, չեն սահմանափակվել միայն հայ ժողովրդով և նրա կյանքով:

Շարունակությունը

Մատենադարանը (մաս II)

Մի այլ ունևոր իր ունեցածը կտակում է, որ ինչ գնով էլ լինի ձեռք բերեն գերի տարված և օտար շուկաներում վաճառվող հայ ձեռագիր-գրքերը:

Իսկ Կիրակոս Գանձակեցին ասում է, թե երբ Հուլավու խանը Էրզրումը գրավեց փոքրասիական սելջուկներից` շուկայում թափված էին հայ ձեռագրերը, և հայ իշխանները դրանք գնելով, ազատում էին և վերադարձնում իրենց տերերին` վանքերին:

Հիշատակարաններում պատմված է, թե ինչպես պարսիկները, այնպես էլ մոնղոլները սկզբում, չիմանալով գրքի արժեքը, վառում, ոչնչացնում էին, հետագայում, սակայն, երբ նկատում են, որ հայերը մեծ գումարներ են տալիս ձեռագրերին, սկսում են պարբերաբար հարձակումներ գործել հայ վանքերի և եկեղեցիների վրա և հափշտակել այնտեղ եղած ձեռագրերը` մեծ գնով ետ տալու համար:

Եվ սրանք եզակի փաստեր չեն, հիշատակարանները լիքն են դրանցով. միաժամանակ այդ փաստերը հասարակ հիշատակություններ չեն. դրանք ոչ միայն վկայում, այլև խորհրդանշում են այն անհուն, անձնազոհության հասնող սերը, որ ունեցել են հայ մարդիկ դեպի գիրքը, դեպի գրականությունը` շրջապատող խավարի բարբարոսության մեջ:

Շարունակությունը

Մատենադարանը (մաս I)

Դոնալդ Էրվին Կնութը Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ

Երբ մտնում եք մեր գրականության ու արվեստի այս նվիրական տաճարը` ձեզ համակում են խորին հարգանքի ու պաշտամունքի զգացմունքներ. հարգանք դեպ այն մարդիկ, որ հարյուրավոր, հազարից ավելի տարիների ընթացքում ստեղծել են մագաղաթյա այս գրքերը,-գրել, նկարազարդել ու հասցրել են մեզ սերնդից սերունդ… Եվ պաշտամունք դեպ այն աշխատանքն ու ոգին, որ մեր նախնիները գրել են այս գրքերի մեջ: Հերոսական աշխատանք և անընկճելի ոգի. հատկություններ, որոնցով հարատևում են ազգերը և նրանց կուլտուրան:

Իսկ երբ ծանոթանում եք հազարավոր այս գրքերի պատմությանը կամ կենսագրությանը,-նրանք երբեմն մարդկանցից ավելի հետաքրքրական կենսագրություն ունեն,-տեսնում եք իսկապես հայ ժողովրդի մեծագործությունը, գրականության, գիտության և արվեստների անմար սերը, որը չի նվազել անգամ ամենածանր ու դաժան արհավիրքի օրերին:

Շարունակությունը

Ի պատասխան Նարեկ Դուրյանի` հայոց թարգմանական ավանդույթների իմաստը չըմբռնած մարդու հեռուստածամածռության. Վ. Սարգսյան

Դերասան Նարեկ Դուրյանը Հայաստանի Հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Մի րոպե մի բան ասեմ՝ Նարեկ Դուրյանի հետ» հաղորդաշարի հաղորդումներից մեկում անդրադարձել է «հայաֆիկացմանը» ու հարց բարձրացրել, թե՝ «Ինչու ենք մենք՝ հայերս, ամեն ինչ սիրում հայաֆիկացնել, մանավանդ՝ խոսքերը», որը ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկման առարկա է դարձել։ Դրան է անդրադարձել նաև գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը։ Ստորև ներկայացնում ենք այն։
Ի պատասխան Նարեկ Դուրյանի` հայոց թարգմանական ավանդույթների իմաստն ու խորհուրդը չըմբռնած մարդու հեռուստածամածռության

Թարգմանե՞լ, թե՞ չթարգմանել, այս է խնդիրը

Տարիների ընթացքում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական անբարենպաստ պայմաններում հայ ժողովուրդը չի կարողացել առավելագույնս օգտագործել լեզվաշինական իր անսպառ հնարավորությունները: Փառք Աստծո, հիմա կան պայմաններ խելամտորեն մաքրելու մեր լեզուն օտարաբանություններից, օտար ոճերից և օտար բառերից:

Շարունակությունը

Հայրենի Յուշեր. «Դուն Հայերէն Կը Խօսիս»

Հայրենի Յուշեր. «Դուն Հայերէն Կը Խօսիս»

Բայրոնի հայերեն ստորագրությունը

… Թանգարանում պահվում են մի շարք նկարներ, որոնք կապված են Բայրոնի անվան հետ: Դրանցից մեկը ներկայացնում է Բայրոնի մուտքը Հայոց կղզին: Բանաստեղծը դուրս է գալիս նավակից, իսկ միաբանների մի խումբ ափին կանգնած, դիմավորում է նրան: Հեռվում, մշուշի մեջ, երևում են Վենետիկը և մի քանի առագաստանավեր: Այդ նկարը պատկանում է հանճարեղ ծովանկարիչ Հ. Այվազովսկու վրձնին, որը մի քանի անգամ այցելել է ս. Ղազար:

Մյուս նկարը ներկայացնում է Բայրոնին նստած հայոց լեզվի դասին: Բանաստեղծը ձեռքում բռնած ունի փետուրե գրիչ: Գրասեղանի վրա դրված է մի բացված գիրք, իր առաջ կանգնած է հայոց լեզվի ուսուցիչ Հարություն Ավգերյանը (գործ անհայտ նկարչի):

Շարունակությունը

ԲԱՑ ՆԱՄԱԿ «… ԲԱՌԱՐԱՆ»-Ը ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

Այս վերնագիրը ընթերցողի ուշադրությունը գրավելու համար է միայն, եթե ոչ պիտի վենագրեի.

«Չկլեյված օտկրիտկա (ո՞ւմ):»

Եվ որովհետև ընթերցողի ուշադրությանը արդեն արժանացել եմ (վերոտպյալ վերնագրով), ուստի պիտի հիմա ավելի ազնիվ լինեմ և ասեմ.

-Անվանի լինգվիստ-ակադեմի՜կ(ոս): Հայտնի պրոֆեսոր-արմենիստնե՜ր:

Երեկ գիշեր ես կոլերի մեջ ընկա: Կախեքսիայից խուսափելու համար որոշեցի գրել ձեզ այս օտկրիտկան` դատելով կատակլիզմիկ կատաստրոֆաների կատեգորիաներով:

Շարունակությունը

ԹՐԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉ (Մաս 3)

Միայն այսպիսի բարձունքից նայելով և այս բարձունքից նայելիս է երևում իսկական հասակն այն վիթխարի անձնավորության, որին սովորաբար կոչում ենք մեր գրերի գյուտարար։
Մաշտոցը, անտարակույս, հանճարեղ լեզվաբան էր, անմրցակից հետախույզ հնչյունական այն բարդ համակարգի, որ ունի և ունեցել է մեր լեզուն։
Մաշտոցը նաև մեծ երաժիշտ եր։ Եվ այս ասվում է ոչ լոկ այն իրավունքով, որ մեզ տալիս է պատմագրությունը՝ վկայելով, թե «նախ սուրբն Իսահակ (Սահակ Պարթև) և սուրբն Մեսրովպ ասացին զութն եղանակաւոր ձայնսն և զերկու ձայն ստեղիս… և սուրբն Մեսրովպ՝ զկարգն Ապաշխարության»։
Առանց այս պատմական փաստի էլ Մաշտոցի երաժիշտ լինելը վեր է ամեն մի տարակուսանքից։ Առանց երաժշտական շատ սուր ականջի, առանց նրբին լսողության անկարելի էր (և այն էլ առաջին անգամ) տարբերել ու տարբերակել մեր լեզվի թեկուզ և բաղաձայնական եռաշարքը (ծ-ց-ձ, ճ-չ-ջ և այլն), ինչպես որ այսօր էլ այդ հնչյունների տարբերութունը որսալ կարող է այն օտարազգին միայն, ով երաժշտական սուր լսողությամբ է օժտված։
Շարունակությունը

ԹՐԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉ (Մաս 2)

Մի պահ կարող է թվալ, թե այս ամենը չի առնչվում Մաշտոցին, մանավանդ որ և՛ Ավարայրի ճակատամարտը, և՛ Քաղկեդոնի ժողովը տեղի ունեցան նրա մահից մեկ տասնամյակ հետո։ Բայց ըստ էության Մաշտոցը ոչ միայն առնչվում է Ավարայրին ու Քաղկեդոնին, ոչ միայն մասնակիցն է այդ արյունոտ և անարյուն ճակատամարտերի, այլև փաստական կազմակերպիչն է և՛ մեկի, և՛ մյուսի։
Ավարայրի ճակատամարտը, եթե կուզեք, ըստ էության տեղի ունեցավ ո՛չ թե 451-ին, ո՛չ թե Տղմուտ գետակի ափին, այլ մոտավորապես կես դար առաջ, Գողթան գավառի այն քարանձավներում, որտեղ Մաշտոցը, իր աշակերտի վկայությամբ, «տրտում հոգսերով պաշարված ու թակարդված՝ մտածմունքների ծովն էր ընկած, թե ինչպիսի՛ ելք գտնի» իր «եղբայրների և ազգակիցների համար», երբ նա վերջնականապես վճռել էր «հոգալ համայն (հայոց) աշխարհի ժողովրդի» փրկության գործը:
Շարունակությունը

ԹՐԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉ (Մաս 1)

ՄԱՇՏՈՑԻ ՍԽՐԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆԸ
«Լավ սկիզբը գործի կեսն է»,- այս ծանոթ խոսքի ճշմարտության կշիռը ոչ մի տեղ թերևս այնպես չես զգում, ինչպես Մաշտոցի մասին գրելիս։
Ինչպե՞ս սկսես։
Թերևս ամենաճիշտը հենց այդ Սկիզբ բառն է։
Ճիշտ է, որ Մաշտոցից դարեր առաջ էլ հայերը կային։ Ճիշտ է, որ նրանք ունեին պետականություն և բանարվեստ, գիտեին կոթողներ կառուցել ու կերտել բագիններ, քամում էին գինի և ձուլում արձաններ, թատրոն էին հաճախում ու վայելում գեղեցիկ հաճույքն այն պարուհի-կաքավողների, որոնք «երգեին ձեռամբ»:
Երևակայությունն ու պատկերացումը նման լինելով՝ նույնը չեն։ Երևակայում են նաև մանուկները, մինչդեռ պատկերացնել կարող է միայն հասուն մարդը։
Մաշտոցը եկավ դառնալու մեր պատկերացումը. պատկերացումը մեր իսկ գոյության, մեր իսկության։
Երեխաները ծնվում են, ատամ հանում ու քայլում, սկսում են խոսել ու պատշաճորեն դատել, բայց նրանց համար այդ երեք-չորս տարին փաստորեն մնում է իրենց կյանքից դուրս, որովհետև ոչինչ չեն հիշում իրենց այդ երեք-չորս տարուց։ Եվ նրանց ծննդյան օրն ըստ էության այն օրը չէ, որ նշում են նրանց ծնողները, ճիշտ կլիներ, եթե նրանք իբրև իրենց ծնունդ նշեին այն օրը միայն, երբվանից հիշում են իրենց։
Շարունակությունը