Տիկնայք և պարոնայք, մեր երկրում կան շատ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, դրանք քիչ չէին նաև Մեսրոպ Մաշտոցի ժամանակ, բայց հայերեն տառերի ստեղծման կարևորությունը գիտակցվեց ոչ միայն նրա, այլև կաթողիկոսի, թագավորի և շատ-շատերի կողմից ու ստեղծվեցին հայերեն տառերը: Համակարգչային տեխնոլոգիաների լայն օգտագործումը մեզանից պահանջում է, որ ունենանք հայերեն տառերով ստեղնաշար, արժանի լինելու համար Մաշտոցի կատարած մեծ գործին:
Հատուկ բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
Հայաստանյան հայագիտության երիտթուրքացումը եւ հայերենի ուրացումըՀՀ ԳԱԱ հայագիտական մի ինստիտուտի տնօրենը դոկտորական ատենախոսություն է պաշտպանում մեկ այլ ակադեմական հայագիտական ինստիտուտում … օտար լեզվով: Փետրվարի 21-ին, ՀՀ-ում հերթական անգամ նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած «մայրենի լեզվի օրը»: Հերթական անգամ կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Մատենադարանում, այց կատարվեց եւ ծաղիկներ դրվեցին սրբազնասուրբ սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին Օշականում, վաստակաշատ մանկավարժներ ըստ արժանվույն գնահատվեցին եւ այլն: Իհարկե, միջոցառումների մեծ մասն ավելի շուտ ցուցք (show) էր, քան իսկական հարգանքի արտահայտություն հայության Սուրբ Հոգու՝ հայոց լեզվի հանդեպ: Գուգլի թարգմանչական խարդավանքները(Լեզվի ժողովրդական տեսչության ահազանգը)
Վերջերս տեղեկատվություն էր տարածվել մի շարք տեղական և սփյուռքյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում այն մասին, որ translate.google.com կայքի թարգմանչական ծրագիրը` ”Ես սիրում են հայերին” նախադասությունը բոլոր լեզուներով թարգմանում է “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]: Շարունակությունը
”Ես սիրում եմ հայերին” արտահայտությունը translate.google.com-ը թարգմանում է ”I love Turkey”Համացանցում ամենաբարձր վարկանիշ ունեցող translate.google.com կայքում զավեշտալի մի երևույթ է տեղի ունենում: Թարգմանելով ”Ես սիրում են հայերին” նախադասությունը` թարգմանչական ծրագիրը բոլոր լեզուներով թարգմանում է ”Ես սիրում եմ Թուրքիան”, օրինակ` I love Turkey, Я люблю Турцию, Ich liebe die Türkei: Ակնհայտ է, որ սա կայքի ադմինիստրացիայի տեխնիկական թերության հետևանք է: Կարելի է ենթադրել, որ զավեշտի հեղինակը թուրք հակերներն են, ովքեր էժանագին եղանակով փորձում են պրոպագանդել իրենց երկիրը: Նշենք, որ ”Ես սիրում եմ հայերեն” արտահայտությունը թարգմանական ծրագիրը թարգմանում է ինչպես հարկն է: Ոսկեղենիկը Մաքուր ՊահենքՕհան Պոտրումեան, Պէյրութ, Լիբանան Անցեալէն մինչեւ մեր օրերու լեզուաբաններ, Աճառեանէն մինչեւ Ջահուկեան, Աղայեան, Բարսեղեան, եւ ուրիշներ, գիշերներ լուսցուցած են մեր հնադարեան մեսրոպաշունչ լեզուն հասցնելու համար լեզուական հարուստ եւ նախանձելի մակարդակի մը: ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԿԵՆԱՑԸ ԽՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ` Что? Где? Когда?Սահմանադրությամբ և դեռ առանձին օրենքով ամրագրված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Թե «Լեզվի մասին» և թե «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքները արձանագրում են, որ հանրապետության տարածքում հրապարակային ելույթները, հաղորդումները պետք է լինինեն միմիայն հայերենով: Ընդ որում, երկու դեպքերում էլ առանձին հղում է կատարում այս դրույթն ապահովելիս պաշտոնական անձանց պատասխանատվության աստիճանի մասին: Իսկ այժմ տեսնենք, թե որքանով են մեր պատասխանատու այրերը դա գիտակցում: Շարունակությունը Երևանում ֆիլմերը ցուցադրվում էին իսպաներեն բնագրով և անգլերեն տիտրերով
ԵՐԲ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ, ՍԱ ԱՐԴԵՆ ՈՒԾԱՑՄԱՆ ՍԿԻԶԲՆ Է…և ոչ միայն մշակույթի մասին «Իրատես de facto»-ի հյուրը Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն, Կիլիկիո ազգային կենտրոնական վարչության անդամ, ատենադպիր ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇՅԱՆՆ է: «ՀԱՅԵՑԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՄԻԱՅՆ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ» ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՅՐԵՐԻՆ, ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆԸնթերցողը միանգամից կարող է հարց տալ. ի՞նչն է միավորում հիշյալներին կամ ի՞նչ ընդհանուր բան կա նրանց միջեւ, բացի ՀՀ-ում ապրելու փաստից: Անմիջապես պատասխանեմ` նրանց համար ընդհանուր է նաեւ անտարբեր վերաբերմունքը հայոց պետական եւ ազգային միակ լեզվի նկատմամբ: Չվրդովվեք այս եզրակացությունից: Մի քիչ ազգային արժանապատվություն ունեցող հայազգի մարդը քիչ հետո ինքը կհամոզվի դրանում: Վերջերս տոնեցինք ու դեռեւս շարունակում ենք տոնել ՀՀ վերանկախացման 20-ամյակը: Բայց արդյո՞ք մեր պետությունն անկախ է, ավելի ճիշտ` ունե՞նք անկախության` իբրեւ բացարձակ արժեքի գիտակցությունը: Իմ համոզմամբ` ոչ: Դրա ամենից աղաղակող ապացույցներից է ներկա մոտեցումը հայոց լեզվին` այդ լեզվի հայրենիքում, այն էլ` հայոց արժեհամակարգում նրա առանցքային դերի մասին օրնիբուն խոսող պետական այրերի ու բարձրաստիճան հոգեւորականների լուռ, բայց եւ բացահայտ մեղսակցությամբ: |