Սփյուռք բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ի ԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՆ, Ի ՄԱՍՆԱՒՈՐԻ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Նայեցէ՛ք կցուած խմբանկարին մէջ երեւցող հայազգի, ԲԱՅՑ ՀԱՅՈՒԹԵՆԷ ՊԱՐՊՈՒԱԾ արարածներուն: Խումբ մը լիբանանահայեր՝ ազգային կառոյցներու պատասխանատունե՜ր, հայկական դպրոցներու հայագիտական առարկաներու ուսուցիչնե՜ր եւ տնօրէ՜ն, Մեսրոպ Մաշտոցը սրբացուցած մեր Եկեղեցւոյ քահանայ հայր մը, շատ հաւանաբար հերթական շքանշանա-մետալատուչութեան առթիւ լուսանկարուած են Հ. Հ.ի սփիւռքի նախարարուհի Տիկ. Հրանոյշ Յակոբեանին եւ Լիբանանի մէջ Հ. Հ.ի արտակարգ եւ լիազօր դեսպան Պր. Սամուէլ Մկրտչեանին հետ՝ տիկնոջ օրերս Լիբանան կատարած հերթական այցի օրերուն: Գրեթէ բոլորն ալ գոհունակ տեսք ունին, ոմանք՝ նոյնիսկ կը ժպտին, մինչդեռ իրենց գործած ՍՐԲԱՊՂԾՈՒԹԵԱՆ համար պէտք է ԳԵՏՆԻՆ ՏԱ՛ԿԸ ԱՆՑՆԷԻՆ: Այս կերպարներուն երեւի բոլորն ալ, առանց բացառութեան, միշտ կը խօսին ու կը գրեն-կը մրոտեն հայոց լեզուին ու անոր ազգապահպան գործառոյթին մասին: Բայց մէյ մը աչք նետեցէ՛ք նախարարուհի + դեսպան զոյգին ետեւի գրութեան, ուր ՀԱՅԵՐԷՆԻ, այսինքն՝ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ Հ. Հ.Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԿ ԼԵԶՈՒԻ նշոյլն իսկ չկայ: Շարունակությունը

Մելգոնեան Վարժարանի վերաբացումով մենք փրկած պիտի ըլլայինք սուրիահայ մատղաշ սերունդը. Վարդգէս Գուրուեան

«10 տարի ետք պիտի չ՛ըսենք այլեւս, որ փակուելու վտանգին տակ եղող հայկական դպրոցներ կան, որովհետեւ անոնք փակուած պիտի ըլլան»,-«Արեւելք»-ին յայտնեց Մելգոնեան վարժարանի նախկին սան, բազմավաստակ կրթական մշակ՝ Վարդգէս Գուրուեան:

Խօսելով Մելգոնեան հաստատութեան կատարած պատմական կարեւոր դերին ու անոր փակման անհիմն պատճառներու մասին, Գուրուեան ընդգծեց, որ Մելգոնեան եղբայրներու ժառանգը՝ հայ ազգին, եղած է  մեր թագաւորներուն եւ թագուհիներուն տուածէն շատ աւելի: «Այդ հարստութիւնը ամբողջութեամբ տուին ՀԲԸՄ-ին, որպէսզի Մելգոնեանը պահուի սերունդէ սերունդ, յաւիտեանս յաւիտենից»: Ան յայտնեց, որ մեր ժողովուրդի պատմութեան մէջ ամենամեծ նուիրատուներու կողմէ հիմնադրուած Մելգոնեան վարժարանը հիմնուելէն 80 տարիներ անց փակուեցաւ անհիմն պատճառներով: «Ոչ մէկ լուրջ պատճառ կար այդ դպրոցը փակելու: Բարեգործականի Լոս Անճելըսի վերին մարմինը պատրուակներ տուաւ, որուն համար մենք հրապարակային վիճաբանութիւն-ասուլիս առաջարկեցինք՝ Մելգոնեանի փակման հարցը քննարկելու համար, սակայն անոնք մերժեցին»,-ըսաւ Գուրուեան, նշելով, որ Բարեգործականի տնօրէն՝ պարոն Սեդրակեանին այս կապակցութեամբ իր յղած բոլորը նամակները մնացած են անպատասխան: Շարունակությունը

Բաց նամակ Հ. Բ. Ը. Մ.ի նախագահ Պր. Պերճ Սեդրակեանին

Ուշադրութեամբ երկու անգամ լսեցի երէկ քու տուած մամուլի ասուլիսդ Երեւանի մէջ: Մանրամասնօրէն պիտի չանդրադառնամ անոր մէջ հնչած քանի մը բացայայտ խեղաթիւրումներուն, ինչպէս

— Հ. Բ. Ը. Մ.ի եկամուտներուն պակսիլը կը բացատրես աշխարհի տնտեսական կացութեամբ, մասնաւորաբար՝ տոկոսներու ցածր չափերով, քար մըն ալ կը նետես բարերարներուն պարտէզը, փոխանակ ինքնաքննադատութիւն կատարելով եզրակացնելու, թէ բարերարները վերջին տարիներուն չեն փափաքիր գումարներ կամ ունեցուածք նուիրել կամ կտակել Հ. Բ. Ը. Մ.ին, քանի որ քու ղեկավարած կառոյցի Կեդրոնական Վարչական Ժողով ըսուածը ԿՈՊՏՕՐԷՆ ԿԸ ԽԱԽՏԷ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒՆ ԿԱՄՔԸ, ինչպէս օրինակ, Մելգոնեան եղբայրներուն կտակը: Բարերարներու կամքը չկատարելու բարոյական թէ իրաւական որեւէ իրաւունք չունի՛ս դուն, իբրեւ թէ իրաւաբանդ, եւ քու 16 ԿՎԺական 16 ընկերներդ, որոնցմէ երկուքը քովդ նստած, գլուխները կը շարժէին ի նշան քու նետած եւ … չբռնածներուդ հաւանութեան: Շարունակությունը

Only Armenian school in Moscow on the brink of closure

The only Moscow-based Armenianschool may be closed down,Chairman of the Managing BoardIrina Rubanova said, according to Sputnik Armenia.

The school №1650 was founded in 1989 in Moscow after the 1988 devastating earthquake in northern Armenia. The decision was made to ensure that children who were receiving treatment and rehabilitation in Russia, could continue their education in conditions maximally close to those in Armenia.

Rubanova said state authorities want to merge the Armenian educational institution with the Moscow school, also demanding that the board find funding.

Շարունակությունը

Единственную армянскую школу в Москве могут закрыть

В Москве могут закрыть единственную государственную армянскую школу. Об этом сообщила председатель управляющего совета школы N1650 Ирина Рубанова, передает Sputnik-Армения.

Армянская школа №1650 была основана в 1989 году в Москве после Спитакского землетрясения 1988 года. Такое решение было принято для того, чтобы дети, находящиеся на лечении и в процессе реабилитации в России, могли продолжить обучение в условиях, максимально приближенных к тем, что действовали в Армении. У школьников появилась возможность изучать на родном языке предметы школьной программы.

Рубанова сообщила, что в департаменте хотят слить армянскую школу с местной московской школой, а также требуют найти финансирование.

По ее словам, сотрудники школы уже обратились в Союз армян России и другие армянские организации, но все усилия напрасны.

Շարունակությունը

Մոսկվայի միակ հայկական դպրոցը փակվելու եզրին է

Մոսկվայում գործող միակ պետական հայկական դպրոցը կարող է փակվել: Այդ մասին հայտնել է N1650 դպրոցի խորհրդի կառավարիչ Իրինա Ռուբանովան, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Հայկական N1650 դպրոցը հիմնվել է 1989-ին Սպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժվող երեխաները կարողանան շարունակել ուսումն իրենց սովոր պայմաններում:

Ռուբանովան ասել է, որ հայկական դպրոցը մտադիր են միացնել տեղի մոսկովյան դպրոցի հետ, ինչպես նաև պահանջում են ֆինանսավորում գտնել:

Ըստ նրա, դպրոցն արդեն դիմել է Ռուսաստանի հայերի միությանը և հայկական այլ կազմակերպություններին, բայց ապարդյուն:

Շարունակությունը

Հայաճանաչությունը Ֆրանսիայում մահանում է ձեր իսկ սեփական կամքով

Փարիզ, 2015թ. ապրիլի 24
Կոմիտասի արձանի առաջ սպասում ենք ֆրանսիացի պաշտոնյաների ելույթներին: Հայ երիտասարդներից բաղկացած մեր խումբը զրույցի է բռնվում: Խոսում ենք ուծացումից, մասնավորապես, ըստ մեր դիտարկումների, Ֆրանսիայում խառնամուսնությունների (հայի և ոչ հայի միջև) աճից: Զրուցում ենք ֆրանսերեն ու հայերեն: Մեր շուրջը ստվարանում են հավաքվածները: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համար շատերն են հեռու տեղերից եկել: Այդ պահին էլ մի մարդ է խառնվում մեր խոսակցությանը՝ բացականչելով՝. «Ճերմակ ջարդ»: Ներեցե՞ք: Նա պնդում է՝. «Ճերմակ ջարդ. ահա թե ինչ է տեղի ունենում»: Նրան ֆրանսերեն խնդրում ենք բացատրել, թե ինչ նկատի ունի: Այդ պահին մտքներովս չէր անցնում, որ նա մեզ Հայեցիության դաս էր տալու:

Շարունակությունը

Թարգմանչաց տօնին առիթով – մշակոյթը եւ մայրենին պատիւն են հայուն

Դոնալդ Էրվին Կնութը Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ

Ժողովուրդներ,– իրենց պատմութեան մէջ գաղափարներ, արժէքներ, մարդկային տիպարներ առանձնացնելով,– ստեղծած  են զանազան  տօներ՝ Մայրերու օր, Աշխատանքի  օր,   Անկախութեան օր, Նահատակաց օր, Մշակոյթի օր եւ  այլն:

Ղարաբաղ  ծնած,  Սարդարապատի  հերոսամարտին մասնակցած, բարձրագոյն ուսումը  Եւրոպայի  մէջ ստացած  մեր երանաշնորհ  Գարեգին  Ա.  Յովսէփեանց կաթողիկոսը յատուկ կոնդակով  մը հոկտեմբեր ամիսը յայտարարած է «Մշակոյթի  ամիս»:

Հայ ժողովուրդը  Թարգմանչաց  տօնը կը յիշատակէ  հոկտեմբեր ամսուան երկրորդ  շաբաթ օրը:

Շարունակությունը

Աջակցենք ֆրանս-հայկական ամենօրյա դպրոցներին

Այս տարվա սեպտեմբերին միլիոնավոր ֆրանսիացի երեխաներ բռնեցին դպրոցի ճամփան: Նրանց մեջ են նաև ծագումով հայ մի քանի հարյուր երեխաներ, ովքեր աշակերտում են ֆրանս-հայկական երկլեզվյա դպրոցներում՝ Մարսելում (Համազգային՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց), Փարիզի մերձակայքում (Դպրոցասեր, Համազգային թարգմանչաց, Հրանտ Դինք), Լիոնում (Մարգարյան Փափազյան մանկապարտեզ և նախակրթարան): Առաջին անգամ Ալֆորվիլում իր դռները բացեց ԳևորգԱրաբյան քոլեջը: Շուտով Վալանսի ֆրանս-հայկական դպրոցը կսկսի գործել Դոմի վարչական շրջանի երեխաների համար:

Շարունակությունը

Նա որոշել է գալ Հայաստան և մեկ տարում լեզուն սովորել…

Առաջին դասը

Ահա ես՝ մի փոքրիկ և շատ խելացի աղջնակ, դպրոցի ճանապարհին եմ: Մանկավարժական ինստիտուտից Ներսեսը ինձ ներկայացրել է մի դասախոսի, որն ինձ արևմտահայերեն էր սովորեցնելու: Դա տիկին Քյուրքչյանն է՝ վաթսունամյա մի կին: Նա վտիտ և ավյունով լեցուն կին է: Նրա դեմքը կնճիռներից և ջղային ապրումներից տանջահար տեսք ունի: Նյարդային և վառ անհատականություն է, նաև շատ ջերմ: Առաջին շփումն անմիջական ու հաճելի է: Իմ ուշադրությունը գրավում են հատկապես նրա ձեռքերը. դրանք երկար են ու նուրբ երակներով ծածկված, հավանաբար ռևմատիզմից ձևափոխված կոշտ հոդերով: Այդ ձեռքերն ինձ հիշեցնում են մորս ձեռքերը: Շարունակությունը