FunCraft ընկերությունը թողարկել է iTetr Armenian Keyboard-ի թարմացումը, որն անվճար հասանելի կլինի այն օգտագործողներին, ովքեր արդեն գնել են հավելվածի նախորդ տարբերակը: iTetr-ը, որը թույլ է տալիս հայերեն գրել iPhone, iPad և iPod Touch սարքերով, կարելի է թարմացնել AppStore հավելվածների խանութում:
Խախտումներ բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
Եբրայերենի ուսուցումը համացանցում. ուսանելի օրինակ«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը. կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը: Վահան Տերյան Որևէ ժողովրդի կյանքում ու կենսագործունեության մեջ լեզվի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել: Լեզուն առկա է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` առօրյա խոսակցականից մինչև հեռուստատեսություն և մամուլ, դպրոցից մինչև համալսարաններ ու գիտակրթական հաստատություններ: Այս է պատճառը, որ լեզվի կենսունակության, տվյալ երկրի սահմաններում դրա պաշտպանվածության, ինչպես նաև ուսուցման հարցերը պահանջում են մշտական ուշադրություն և հետևողական աշխատանք: Լեզվի ուսուցումը, լինելով լեզվի պահպանության ու կենսունակության ապահովման կարևորագույն գրավականներից մեկը, նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառմանը զուգընթաց համալրվեց նոր մեթոդներով ու ծրագրային լուծումներով: Այսօր արդեն որևէ լեզու սովորել կարելի է ոչ միայն դպրոցում, համալսարանում կամ դասընթացների հաճախելով, այլև կայքերի ու համակարգչային ծրագրերի միջոցով: Վերջիններս կարող են նշանակալի դեր խաղալ հատկապես այն դեպքերում, երբ մեր բնակության վայրում չեն խոսում այն լեզվով, որը ցանկանում ենք սովորել, իսկ գործող դպրոցներում ու համալսարաններում չկան համապատասխան դասընթացներ: Այսօրինակ առցանց ծրագրերը շատ օգտակար ու անհրաժեշտ կարող են լինել հատկապես մեծ սփյուռք ունեցող ազգերի համար, ինչպես, օրինակ, հայերի և հրեաների դեպքում: ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՀայոց լեզվի ժամանակակից վիճակը պայմանավորված է մեր այսօրվա հանրային կյանքի և ազգային գիտակցության ընդհանուր մշակութաբանական դրվածքով: Ակնհայտ է, որ որակներն աղետալիորեն ընկած են ամենուր, ինչն անմիջականորեն արտացոլվում է լեզվի վիճակի ընդհանուր դրվածքի վրա: Լեզուն հանրության բարեկրթության և զարացածության առաջին ցուցիչն է: Ինչպիսին լեզվի հանդեպ վերաբերմունքն է, այդպիսին էլ պետության ընդհանուր մշակութային քաղաքականությունն է: Ի՞նչ է կատարվում մեր աչքի առջև: Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ ԵԹԵՐԸՀայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, եթերի լեզուն` գրական հայերենը: Ունենալով վիթխարի լսարան, հեռուստատեսությունն ու ռադիոն լայն հնարավորություն ունեն իրականացնելու լեզվական դաստիարակություն, եւ այն իրականացվում է: Բայց ինչպե՞ս: Մեր եթերն այսօր ողողված է բարբառայնությամբ, օտար բառերի անհարկի գործածությամբ, անճաշակությամբ ու գռեհկաբանությամբ: Մի բան, որ հատուկ է ու ներելի միայն բակային լեզվին: Այո, բակային լեզուն այսօր տեղափոխվել է հեռուստատեսություն ու ռադիո: Իսկ գրական լեզուն ծվարել է լրատվական ու գիտահանրամատչելի հաղորդումներում: Եթերում բակային լեզվով խոսողներն, իհարկե, ունեն իրենց «հիմնավորումները»: Նրանք պնդում են, թե պետք է հարազատ մնալ միջավայրին: Ահա մի արվեստագետի կարծիք. «Երբ ֆիլմի կադրում մարդիկ վիճում են, իրար դանակահարում, պետք է հայհոյեն եւ ոչ թե խոսեն գրաբարով»: Շարունակությունը ՉԻՋՆԵՆՔ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼԵԶՎԻՆՊետական կառույցին պետական աջակցություն է պետք Հայերենը վտարված է ԵՊՀ-ում անցկացվելիք միջազգային գիտաժողովիցԵրբ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում ապօրինի գործող օտարալեզու դպրոցների եւ դասարանների գոյությունը օրինականացնելու նպատակով երկու տարի առաջ փոփոխվեց Լեզվի մասին օրենքը, վերջինիս պաշտպանները զգուշացնում էին, որ սա միայն սկիզբն է. բավական է հանձնենք պաշտպանության այս գիծը եւ հետեւելու են նոր ոտնձգություններ։ Մեզ փորձում էին համոզել, թե սա ոչ մի կերպ չի վտանգում հայոց լեզվի ապագան, այլ գիտե՞ք, հակառակը. նպաստում է նրա զարգացմանը, քանի որ առանց օտար լեզվի իմացության զարգացում չի կարող լինել, որ գիտությունը ազգություն չի ճանաչում, որ բավական է դասավանդել հայոց լեզուն որպես առարկա, իսկ մնացած առարկաները նպատակահարմար է անցնել այլ լեզուներով (իմա՝ անգլերեն եւ ռուսերեն)։ Առավել ուղղախոսները պարզապես անվանում էին մեզ հետամնաց, գավառամիտ։ Մենք պատասխանում էինք, որ օտար լեզվի ուսուցումը կապ չունի օտարալեզու ուսուցման հետ, որ լեզվի զարգացումն անհնար է առանց դրա ամենօրյա գործածության, որ հայոց լեզուն պիտի զարգանա սպասարկելով հայի կենսագործունեության բոլոր ոլորտները, այդ թվում եւ գիտությունը, եւ որ վերջապես, գավառամտությունը հենց այն է, երբ չես նկատում, որ ամբողջ աշխարհը շարժվում է փոքր լեզուների դերակատարության աճի ուղղությամբ, ինչի լավագույն վկայությունն է այն, որ ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտի բոլոր փոքրիշատե խոշոր ընկերությունները ձգտում են տեղայնացնել իրենց արտադրանքը նույնիսկ այնպիսի լեզուներով, ինչպիսիք են տիգրինյան ու իգբոն, իսկ քրդերենի կամ կատալոներենի մասին չենք էլ խոսում, եւ այլն, եւ այլն։ Ռուբեն Թարումյան. Ամեն ինչ արվում է հայոց լեզուն ստորացված վիճակում դնելու համարՀոկտեմբերի 5-7-ը «Iranand theCaucasus» (BRILL, Leiden-Boston) ամսագիրը՝ Երեւանի պետական համալսարանի, Modus Vivendi , Իրանագիտության կովկասյան կենտրոնների, «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» – ԱՐՄԱԿԱԴ հ/կ-ի եւ այլ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում են կովկասա-կասպիական տարածաշրջանին նվիրված գիտաժողով: Ըստ ԱՐՄԱԿԱԴ-ի կայքում տեղադրված հայտարարության, գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ռուսերենը: Սա մտահոգել է տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Ռուբեն Թարումյանին: Նա Aravot.am-ին ասաց, որ աշխատանքային լեզուների մեջ հայերենի բացակայության փաստը հակասում է ՀՀ օրենսդրությանը: «Գրից մինչև գիրք». Մայր Աթոռը նոր ուսումնական գիրք է հրատարակելՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որը նվիրված է Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և հայ գրատպության 500-ամյակին: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը: Նամակ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանըԲեյրութ, 17 սեպտեմբերի 2012թ., ժամը 21:00 Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը Շնորհակալությամբ ստացա ՀՀ անկախության 21-ամյակի առթիվ Ձեր կազմակերպած ընդունելության հրավերը: Շնորհավորելով Ձեզ եւ համայն հայությանը այս ուրախ տարեդարձի առթիվ, հայտնում եմ, որ Ձեր հրավերին չեմընդառաջելու` անձնապես խորապես վիրավորված լինելով հրավերի տոմսակում հայոց լեզվի` ՀՀ պետական ՄԻԱԿ լեզվի իսպառ բացակայության ամոթալի փաստի համար: Windows 8-ը Հայաստանում ներկայանալու է հայացված տարբերակով«Մայքրոսոֆթ» ընկերությունը հոկտեմբերի 5-7-ին Երեւանում կազմակերպվող ԴիջիԹեք Էքսպո 2012 ցուցահանդեսին կներկայացնի բազմաթիվ նորամուծություններ, որոնցից է Windows 8 օպերացիոն համակարգը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Կներկայացվեն նաեւ օֆիսային նոր օպերացիոն լուծում (հարմարեցված նաեւ Windows 8-ին), մի շարք նոր սերվերներ: «Սա այն ժամանակահատվածն է, երբ «Մայքրոսոֆթը» բավականին մեծաթիվ պրոդուկտներով ներկայանալու է աշխարհին»,- ասաց Գ. Բարսեղյանը: |