ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
ABBYY ընկերության Lingvo բառարանը համալրվել է 4 նոր բառարաններով՝ հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:
Հայերեն բառարաններով տարբերակը հատուկ թողարկում է՝ «ABBYY Lingvo x5» անվանմամբ: Այն առաջիկա 1 տարում հնարավոր չի լիենլու ձեռք բերել ինտերնետից, փոխարենը վաճառվելու է ուղիղ 1 տարի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման կենտրոններում՝ DVD սկավառակի տեսքով և 17 000 դրամ արժողությամբ:
«ABBYY Lingvo x5»-ը նախագծաված է Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար: Այս հատուկ թողարկման մեջ տեղ են գտել նաև այլ բառարաններ՝ ռուսերեն, գերմանարեն, իտալերեն և այլն: Միայն վերոհիշյալ հայերեն բառարանները պարունակում են մինչև 80 000 բառ:
Շարունակությունը →
Ասում է տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թառումյանը
— Ինչո՞վ է այժմ զբաղվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը:
— Հայոց լեզուն անաղարտ պահելու համար միշտ էլ աշխատանք կա անելու: Ճիշտն ասած` դեռ պարզ չէ, թե ինչկերպ կարելի է պայքարել այդ ամենի դեմ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը փորձել և փորձում է պահել մայրենիի անաղարտ օգտագործման և դասավանդման բոլոր ուղղությունները: Երբ լեզվի մասին օրենք էր ընդունվում, մենք ամեն բան արեցինք, որ այն չփոփոխվի, կամ գոնե նվազագույն փոփոխություններ կրի: Կարելի է ասել, որ մենք մեր նպատակին ինչ-որ չափով հասանք: Օրենքը որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կրեց: Տեղից` մեր լեզվի օրենքը թույլ էր, և այդ 4-5 հոդվածից բաղկացած օրենքն այս պարագայում մեզ համար առավել նախընտրելի էր, քան այն, ինչ այսօր ունենք:
— Ինչի՞ կհանգեցնի օտարալեզու դպրոցների բացումը:
Շարունակությունը →
«Վ իշապագորգ» մանկական մուլտիպլիկացիոն կինոնկարի նկարահանման գաղափարն առաջացել է դեռևս 90-ական թվականներին: «Ընկերներիցս մեկը՝ Վահրամ Թաթիկյանը, ինձ հուշեց, որ կարելի է մուլտֆիլմ նկարահանել՝ օգտագործելով գորգը, որի վրա պատկերված կլինի վիշապը, իսկ մուլտֆիլմը կպատմի վիշապագորգի ստեղծման մասին, և ես սիրով համաձայնեցի»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Մուլտֆիլմի գլխավոր գաղափարը ընկերասիրությունն ու բարությունն է, օգնելը յուրաքանչյուր անպաշտպան էակի` անկախ նրա ով լինելուց: Ֆիլմում մարդկայնացվել են վիշապիկն ու շնիկը, որոնց կողքին են տատիկն ու Գոհարիկը: Այն նախատեսված է մինչև տասներկու տարեկան երեխաների համար, թեև կհետաքրքրի նաև բարձր տարիքի երեխաներին:
Շարունակությունը →
Վաչագան Սարգսյան
գրող, հրապարակախոս,
“9-րդ Հրաշալիք”շաբաթաթերթի
գլխավոր խմբագիր եւ տնօրեն
Գոյություն ունի թյուր կարծիք, որ այսօրվա հայերենի տեսակները` գրականն ու խոսակցականը, միմյանցից տարբերվում են միայն “է” կամ “ա” օժանդակ բայերի գործածությամբ: Պարզվում է, որ այսօր մեր մայրենի լեզվին ավելի մեծ վտանգներ են սպառնում. առավել, քան վերը նշված լեզվի երկու տեսակները, գործածության մեջ է ժարգոնային ոչ միայն խոսքը, այլեւ վիճակն ու մտածողությունը: Սա, թերեւս, լուրջ խնդիր է բարեկիրթ հասարակություն ձեւավորելու
ճանապարհին: Այս մտահոգությամբ էլ դիմեցինք գրող, հրապարակախոս,”9-րդ Հրաշալիք” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Վաչագան Սարգսյանին:
-Պարո՛ն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ է մարդը տարբեր իրավիճակներում դիմում լեզվի տարբեր դրսեւորումների` գրական, խոսակցական, ժարգոնի:
-Մաքուր գրական լեզվով այսօր քչերն են խոսում, եւ դա էլ երեւի բնական է: Ուղղակի այդ լեզվի կրողներն են քչացել մեզնում, հետեւապես նվազել է նաեւ դրա պահանջարկը: Ամենատարածվածը խոսակցականն է, որը գերիշխում է մեր հասարակության մեջ: Բոլորիս հայտնի է, թե ինչ բան է ժարգոնը. ֆրանսերեն բառ է եւ նշանակում է տվյալ հասարակական խմբի կամ որեւէ խմբակցության ընդհանուր լեզու, որը տարբերվում է ընդհանուր լեզվից իր յուրահատուկ բառերով, արտահայտություններով: Ուշագրավ է, որ այն եղել է ինչպես վերնախավի, այնպես էլ ստորին խավի լեզուն: Ժառգոնը շատ է սիրում փոխել բառի իմաստը, վերցնել օտար բառեր, օտարաբանություններ: Ցավոք, մեզանում քարոզվում է խոսակցականի, բարբառի եւ ժարգոնի մի խառնուրդ: Եվ հենց այդ լեզուն է ամբողջ օրը քարոզվում հեռուստատեսությամբ, ինչը շատ շուտ դառնում է նորմ երեխաների ու երիտասարդության համար:
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 10-րդ տարեմուտը
1993 թվականի մարտի 30-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ եւ առանց որեւէ դեմ ձայնի ընդունեց «Լեզվի մասին» օրենքը, որը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստորագրեց ապրիլի 17-ին։ Այսպիսով, օրենսդրական հունի մեջ մտավ լեզվական ոլորտը Հայաստանի անկախ Հանրապետությունում։ Այս օրենքի հիմնական դրույթներն էին հայոց լեզվիՙ ՀՀ պետական եւ հայազգի երեխաների հանրային կրթության միակ լեզվի մասին կարեւորագույն դրույթները։ Դրանք հետագայում հաստատագրվեցին նաեւ «Կրթության մասին» եւ այլ օրենքներում, ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում, ինչպես նաեւ 1995 թ. հուլիսին ընդունված ՀՀ առաջին եւ առայժմ գործող Սահմանադրությունում։
«Լեզվի մասին» օրենքի պահանջները գործադրելու եւ դրանց վերահսկելու համար, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը։
Շարունակությունը →
Երեկ մենք զանգահարեցինք «Միքայելյան» վիրաբուժական կենտրոն՝ ինչ-որ բան ճշտելու, եւ շատ հետաքրքիր իրադրության հանդիպեցինք: Երբ տվեցինք մեզ հետաքրքրող հարցը, ընդունարանի հեռախոսին պատասխանող աղջիկը (կինը), երեւի ի ցույց դնելով ռուսերենի իր իմացությունը, սկսեց լույսի արագությամբ մեկ այլ հեռախոսահամար թելադրել, որպեսզի մեր հարցը նրանց ուղղենք: Սակայն, երբ մեր պետական լեզվով խնդրեցինք դանդաղ թելադրել հեռախոսահամարը, կինը, եզրակացնելով, որ մենք ռուսերեն լեզվին չենք տիրապետում, հիստերիկացած սկսեց մեզ նախատել ռուսերեն չիմանալու համար: Այն բանից հետո, երբ մենք խնդրեցինք տիկնոջը ձայնի տոնն իջեցնել եւ մեզ խորհուրդ չտալ, թե մեր երկրում ինչ լեզվով խոսենք, նա անջատեց հեռախոսը:
Այսօր շատ ենք լսում, որ հայոց լեզուն աղավաղվում է, հայերս չենք փորձում օտարածին բառերը հանել մեր բառապաշարից, որի պատճառով էլ հայերեն թարգմանված շատ նոր բառեր մնում են չօգտագործված: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, ի՞նչը խթան կհանդիսա մաքուր հայերենի տարածմանը. ահա այս հարցերի շուրջ խոսեցի լեզվի և գրականության մասնագետ, ՀՀ Կրթության Գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի Հայագիտության և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Նվեր Վիրաբյանի հետ:
-Շատերը նույնիսկ ամաչում են խոսել գրական հայերենով, քանի որ թե՜ խորհրդարանում, թե՜ հեռուստատեսությամբ խոսում են փողոցային, ժարգոնային լեզվով ու մարդիկ ամաչում են գրական լեզվով խոսել. հաճախ խոսողները դարձել են մի տեսակ “Ճերմակ ագռավներ”:
Պարոն Վիրաբյան մեծ տարածում է գտել նաև “Է” օժանդակ բայի փոխարեն “ա” ասելն ու գրելը
-“ա”-ով խոսելը էլի հասկանալի է, դա Լոռու բարբառն է, Թումանյանն է իր խոսքում օգտագործել “ա”, սակայն հետագայում Տերյանը, Չարենցը մշակեցին և այդպես օգտագործվում էր “Է” ճիշտ տարբերակը: Ասեմ նաև, որ 20-րդ դարի 60-70 թվականներին մեր մայրաքաղաքը ԽՍՀՄ մասշտաբով շատ արվեստների ճյուղերի համար մշակութային կենտրոն էր, օրինակ, Լենինգրադի պարուհիները գալիս էին մեր պարողների հետ պարում էին, ու եթե մեր հանդիսատեսը ընդունում և ողջունում էր նրանց պարը, ապա նրանց ճանապարհը բաց էր դեպի արտասահմանյան ցանկացած բեմահարթակ: Նույնն էր ամեն ասպարեզում:
Երկրաշարժից հետո ամեն ինչ փլուզվեց, փլուզվեց նաև մշակույթը, իսկ լեզուն մշակույթի գերագույն արտահայտիչն է: Աղավաղել այդ լեզուն նշանակում է պղծել մեր սրբությունը:
Ֆուտբոլային հադիպումների հայերեն հեռարձակումները շատ վաղուց դիտում եմ «մեկնաբանների» ձայնն անջատած վիճակում: Ճիշտ է, դրա պատճառով խաղից այն հաճույքը չես ստանում, քանի որ չես լսում մրցավարի սուլոցը եւ հանդիսատեսի աղմուկը, բայց փոխարենը, ազատվելով հաղորդավարների խոսքից, խնայում ես նյարդերդ, հետեւաբար` պահպանում առողջությունդ:
Եվրո- 2012-ի առաջին խաղն անզգուշաբար նայեցի ձայնի ուղեկցությամբ: Հետո որոշեցի «գլուխ չպահել» եւ դիմանալ: Իհարկե, թուղթն ու գրիչը ձեռքիս: Հիշում եք, ՈՒԵՖԱ-ն հետաքրքիր ծառայություն էր մատուցում մեկնաբաններին. հաշվում եւ տեղեկացնում էր, թե ով քանի անգամ է հարվածել գնդակին, ով քանի փոխանցում կատարել եւ այլն: Ես էլ փորձեցի հաշվել, թե խաղի ժամանակ մեր «մեկնաբանները» քանի անգամ են ասում նույն բառը: Հետաքրքիր բան ստացվեց. առաջին 45 րոպեների ընթացքում 145 անգամ լսելով «մի փոքր» բառակապակցությունը, հոգնեցի եւ երկրորդ խաղակեսում անցա «հեղինակ» բառի գրանցմանը:
Շարունակությունը →
Քայլում ենք Աբովյան փողոցի «ֆիռմըննի» ու «գլամուռնի» խանութների կողքով, և մեզ ժպտում են նույնքան «գլամուրային» բառերը՝ Լավլի սեյլ, հոթ սեյլ, հեփի փռայսիզ, նյու քըլեքշըն, սեյլ ափ թու……
Թու՜ււււււ…..
Հ.Գ. Մեր Սահմանադրության մեջ մի հոդված կար է՞. «ՀՀ պետական լեզուն հայերենն է»: Էդ հոդվածը չի գործո՞ւմ:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսպիսի կադր է նկարել “Հանրային հեռուստանընկերության” եթերում, որտեղ հստակ երևում է կոպտագույն ուղղագրական սխալ:
Մասնավորապես, հուլիսի 15-ին, Հ 1-ի “Ոչինչ չի մնա” հեռուստասերիալի անոնսում` “ոչինչ” բառը գրված է ”վ”-ով` “Վոչինչ” և դա կրկնվել է պարբերաբար:
http://www.yellownews.am/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/hanrayin/
|