ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Հայաստան մտնող ոչ մի հեռախոսի մեջ տեղադրված չէ մի ծրագիր, որը թույլ կտար հայերեն լեզվով հաղորդագրություններ ուղարկել և կարդալ համացանցի հայալեզու կայքերը: Այս հարցը այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրացրեց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Մեր երկրում պետական լեզուն հայերենն է, և ես ուզում եմ հաղորդակցվել հայերենով: Բայց եթե իմ հեռախոսը հնարավորություն ունենա հայերեն լեզվով հաղորդագրություն գրել և ուղարկել, ապա միևնույնն է այն դուք չեք կարողանա կարդալ, որովհետև իմ սահմանադրական իրավունքը խաթարված է: Պատճառն այն է, որ մեր սահմադրության գարանտները չեն ստիպել պրովայդերներին, որպեսզի հայերենի թողունակությունը ապահովեն»,-ասաց նա:
Շարունակությունը →
Մոտ մեկ ամիս առաջ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը մի փաստաթուղթ էր պատրաստել, որտեղ առաջ էր քաշել լեզվի հետ կապված մի շարք խնդիրներ եւ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել դրանք ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում: Մասնավորապես վերացնել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ. կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը: Ինչպես նաեւ ներմուծել հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրեր, ապահովել համացանցային որակյալ կրթական բավանդակության հայացում, ստեղծել համացանցում հայալեզու որոնման համակարգ, էլեկտրոնային բառարաններ եւ էլի մի շարք խնդիրներ:
Շարունակությունը →
«Я не могу объяснить как, когда и почему это произошло. Просто с самого раннего детства, сколько я себя помню, увлекаюсь историей и культурой Армении, люблю армянскую музыку, природу и кухню. Хотя в Армении впервые побывала только в прошлом году, уже будучи студенткой МГУ. Просто так получилось, что с детства меня окружали армяне — и в детском саду, и в школе моими лучшими подружками были армянки, и сейчас я работаю в окружении армян». Так вкратце рассказала о себе ведущая на Первом Российском Армянском Телеканале «ТВ АРМ РУ» Екатерина Строганова во время нашей встречи в ее недавний приезд в Ереван.
Первый армянский телеканал в Москве открылся в апреле 2010 года и сегодня вещает на Москву и Московскую область, Санкт-Петербург и Ленинградскую область, на многие области России, а также на Казахстан, Латвию, Литву, Эстонию, и, естественно, Армению. Наличие самого современного оборудования позволяет членам телевизионной команды обеспечивать около 80% собственного контента — это новости России, Армении и мира, интервью с политиками, знаковыми фигурами страны, спортивные и развлекательные программы. Короче, нормальный полноценный телеканал.
Շարունակությունը →
«Ես չեմ կարող բացատրել, թե ինչպես երբ ու ինչու է դա տեղի ունեցել: Պարզապես վաղ մանկությունից որքան ինձ հիշում եմ՝ հրապուրված եմ Հայաստանի պատմությամբ ու մշակույթով, սիրում եմ հայկական երաժշտությունը, բնությունը և խոհանոցը: Չնայած Հայաստանում առաջին անգամ անցած տարի եմ եղել, երբ արդեն Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի էի: Պարզապես այնպես է ստացվել, որ մանկուց ինձ շրջապատում են հայերը. թե մանկապարտեզում, թե դպրոցում իմ լավագույն ընկերուհիները հայուհիներ էին, ու հիմա էլ ես աշխատում եմ հայերի շրջապատում»: Իրեն այսպես ներկայացրեց Ռուսական հայկական առաջին հեռուստաալիքի (ՏՎ ԱՐՄ ՌՈՒ) հաղորդավարուհի Եկատերինա ՍՏՐՈԳԱՆՈՎԱՆ` Երևան կատարած վերջին այցի ժամանակ:
Շարունակությունը →
Տիկնայք և պարոնայք, մեր երկրում կան շատ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, դրանք քիչ չէին նաև Մեսրոպ Մաշտոցի ժամանակ, բայց հայերեն տառերի ստեղծման կարևորությունը գիտակցվեց ոչ միայն նրա, այլև կաթողիկոսի, թագավորի և շատ-շատերի կողմից ու ստեղծվեցին հայերեն տառերը: Համակարգչային տեխնոլոգիաների լայն օգտագործումը մեզանից պահանջում է, որ ունենանք հայերեն տառերով ստեղնաշար, արժանի լինելու համար Մաշտոցի կատարած մեծ գործին:
Շարունակությունը →
Հարգելի՛ ընթերցող,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արսեն Տեր-Հարությունյանի արձագանքը Աննա Աղլամազյանի` Լեզվի ժողովրդական տեսչության կայքում տեղադրված մի գրառման շուրջ, ինչպես նաև հեղինակի պատասխանը:
Լեզվի ժողովրդական տեսչություն
Ընթերցո՛ղ իմ պատվական, հայտնի՞ է քեզ թեկուզ մի դեպք, երբ, ասենք, բազմազգ Ռուսաստանում կամ բազմազգ Ֆրանսիայում, համապատասխանաբար, ռուսերենից ու ֆրանսերենից բացի, գիտական ատենախոսություն գրվի կամ պաշտպանվի ոչ այդ երկրների լեզուներով։ Հայտնի չլինելը երկու պատճառ կարող է ունենալ. հայտնի չէ՝ ա) որովհետեւ տեղյակ չես, բ) որովհետեւ այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Իրականությունը երկրորդ կետում է ամփոփված։ Տրամաբանությունից սերած հաջորդ հարցս. ազգաբնակչությամբ եզակիորեն միատարր մեր հանրապետությունում ինչո՞վ կբացատրես դրա հնարավորությունն ու իրացումը, երբ անկախացումից հետո լեզվի օրենքի ընդունման գլխավոր դրդապատճառներից մեկը գիտական ատենախոսությունները հայերեն ներկայացնելու հրամայակա՛նն էր (մինչ այդ Մոսկվայի պահանջով դրանք ռուսերեն էին ներկայացվում)։
Սրանով հայերենը կարեւորագույն ոլորտներից մեկում՝ գիտության մեջ, անկաշկանդ գործառելու եւ զարգանալու իր դարավոր իրավունքն էր վերականգնում։ 5-րդ դարից սկիզբ առած, ընդհատումներով Մխիթարյան հայրերի խնամակալությանը հասած, ապա դարձյալ ընդհատված հայացվող տերմինաբանական միասնականության տեւական խնդիրներ լուծելու եզակի հնարավորություն էր տրված մեզ։ Բայց հանկարծ մեր ազգային ԲՈՀ-ը դեռ խանձարուրում ի հայտ բերեց իր «մարդասիրությունը». եթե հայը հայերեն չգիտի կամ եթե գիտի, բայց չի ուզում հայերեն գրել (՞), ի՞նչ անենք, թող ուրիշ լեզվով գրի։
Շարունակությունը →
Այն, որ հայ պաշտոնյաներից ոմանք արդեն «հասանելի են» Facebook-ում, գովելի է: Միայն թե մոդայից հետ չընկնել ցանկացող մեր պետական այրերը երբեմն չեն գիտակցում, որ իրենց հետեւում եւ կարդում են հազարավոր մարդիկ: Բանն այն է, որ վերջիններիս էջերում տեղ են գտնում այնպիսի գրառումներ, որոնք առնվազն թույլատրելի չեն կամ անվայել են պետական պաշտոնյայի համար:
Պարզաբանեմ.
Ենթադրենք, ես աշակերտ եմ եւ «հիացած եմ» իմ երկրի Կրթության եւ գիտության նախարարով: Նա ինձ համար լավագույն օրինակ է, թե ինչպիսի որակներ պետք է ունենամ, որպեսզի ոչ միայն համարվեմ կրթված անձնավորություն, այլեւ ինձ վստահեն ԿՐԹԱԿԱՆ ոլորտի լրջագույն կառույցը: Կառույց, որից կախված կլինի իմ հասարակության զարգացումն ու ապագան: Եվ այսպես, որպես ԿՐԹՈՒԹՅԱՆ նախարարի «երկրպագու»` ես ամեն օր հետեւում եմ նրա ֆեյսբուքյան գրառումներին, մամուլի ասուլիսներին ու հանդիպումներին: Ի՞նչ է ստացվում:
Շարունակությունը →
Մի քանի ամիս առաջ մեր տանը վերանորոգման աշխատանքներ սկսեցինք: Մեր բանվորները, բնականաբար, օրվա մեծ մասը մեր տանն են լինում: Արդյունքում մի շատ հետաքրքիր բան պատահեց. ես հասկացա, որ մեզնից ՈՉ ՈՔ, իրականում, հայերեն չի խոսում: Նույնիսկ հայերեն իմացողները հայերեն չեն խոսում: Եթե ձեզնից որևէ մեկի տանը վերանորոգման աշխատանքներ են կատարվում, մոտ 10 րոպե տրամադրե´ք բանվորների հետ ձեր զրույցը լսելուն… կամ հիշե´ք արդեն եղած զրույցները… Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ… Ուղղակի հիշեցնեմ, որ կաֆել, պաբելկա, պատալոկ, պոլ, կլե(յ), տռուբա, կռան, ումիվալնիկ, դուշ, կռավատ, մեշոկ, վեդռո, կարիդոր բառերը հայերեն ՉԵՆ:
Շարունակությունը →
|