Խախտումներ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). V

«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս V

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Հանդեպ ունեցած

Վերաբերմունք  արտահայտելու համար «ունեցած» բառն ամենևին պարտադիր չէ նախադասության մեջ խցկել: Համեմատենք. «Նրա հանդեպ իմ ունեցած վերաբերմունքը… »: «Նրա հանդեպ իմ վերաբերմունքը… »: Ակներևաբար նախընտրելի է երկրորդը:

Ունեցած հարցազրույց

«Երգչուհու հետ ունեցած հարցազրույցում…»: «Ունեցած» բառը խոսքաշարից առանց ափոսալու դուրս նետեք և կհամոզվեք, որ արտոնություն էիք տվել բացարձակապես փուչ բառի:

Կարծում է, որ Շարունակությունը

Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). IV

«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս IV

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Փոխարենը 

 «Փոխարենը գովելու` ինձ անընդհատ քննադատում եք»: Ակնհայտ սխալ է, տվյալ շարադասությամբ տեղին է «փոխանակ» բառ. «Գովելու փոխարեն ինձ անընդհատ քննադատում եք»: Նախադասության շարադասությունը ևս շտկվեց:

  Շարունակությունը

Սեպտեմբերին ուշ կլինի

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին

2011թ. մայիսի 2-ին ամփոփվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» հայտարարած հանրակրթական  դպրոցի դասագրքերի մրցույթը։

Իբրեւ հեղինակ՝ մասնակցել եմ այդ մրցույթին եւ տարբեր հրատարակչությունների կողմից ներկայացրել դասագրքերի երկու խմբաքանակներ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մրցույթին ներկայացրել էր իմ եւ երկու գործընկերներիս գրած «Մայրենի 5» եւ «Մայրենի 6» դասագրքերը։ Այստեղ մրցակից չունեինք եւ բարձր միավորով (38-ից 36.5) հաղթել ենք։ Ի դեպ, մրցույթը խաղաղ է անցել բոլոր այն դեպքերում, երբ մրցակցություն չի եղել։

Շարունակությունը

Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). III

«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս III

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Շարունակությունը

Խախտում Բիլայնի գովազդում

Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). II

«Սխալների ողբերգություն»,  բաժին II, մաս II

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Արդյունքում

Հայերենում այսօր տարածված որոշ արտահայտություններ ու բառեր առանց այլևայլության պետք է արգելել, քանի որ դրանք կամ մակաբույծ են, կամ սխալ իմաստներով են գործածվում: Ժամանակակից հայերենն ապականող բառերից մեկը «արդյունքում»-ն է, որը ռուսերենի մեքենայական կապկում է և ոչ մի առնչություն չունի մեր լեզվամտածողության հետ: Այդ բառի փոխարեն պետք է գրել «հետևանքով», «շնորհիվ», «պատճառով» և այլն: Ըստ որում եթե ռուսերենում որակական տարբերություն չի դրվում` այդ արդյունքը դրական է, թե բացասական, հայերենում շատ որոշակի անջրպետ կա` արդյունքն արգասիքն է, դրական իմաստ ունի, իսկ հետևանքը` բացասական: «Արդյունքում»-ից պարզապես պետք է հրաժարվել, դա հայերեն չէ, ինչպես հետևյալ «միտքը». «Նայելու արդյունքում  նա տեսավ»:

Շարունակությունը

Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). I

Հանրությանը մատուցվող հատորը լրագրողական երկարամյա փորձի յուրատեսակ թանձրացում է` հասցեագրված բոլոր նրանց, ովքեր այս մասնագիտությունն ընտրել են սրտի կանչով և մտահոգ են ոլորտին սպառնացող իրական վտանգով:

Հեղինակն ասելիքն ամփոփել է չորս բաժնում. «Ինքնախոհագրությունը» ժամանակակից հայ լրագրության համապատկերի վերլուծությունն է` երբեմն հագեցած ինքնակենսագրական դրվագներով, երբեմն՝ ոչանձնական տպավորություններով կամ քնարական շեղումներով: Նշանակետն այն անբեկանելի դրույթն է, որ լրագրողն արդարության մարտիկ է, իսկ լրագրությունը` ոչ թե սոսկ մասնագիտություն կամ սովորական բնագավառ, այլ հասարակությանն ազնվացնող, մաքրագործող  առաքելություն:

Շարունակությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանը Լեզվի ժողովրդական տեսչության դիմումին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանը Լեզվի ժողովրդական տեսչության դիմումին

Անճարակ բառընտրությո՞ւն, թե՞ բառի գյուտ

Որքան էլ ցավալի է, հայոց լեզվով ստեղծագործող ու աշխատող քիչ անհատներ են հասկանում, թե հայերենն ինչ ներուժ ունի։ Շատերն այն օգտագործում են որպես օտար լեզուներից մեխանիկորեն ընդօրինակված կաղապարների շարք։ Ընդ որում՝ այդպես են վարվում ոչ միայն օտարալեզու կրթություն ստացածները և ոչ միայն թարգմանություն անելիս։
Թերևս Հայաստանում ռուսալեզու դպրոցների երկարատև առկայության պատճառով է, որ հայերեն է թափանցել մի բառ՝ արդյունքում, որը քաղցկեղի ճանկերի նման սպառնում է ոչնչացնել մեր լեզվի կենդանի «հյուսվածքները»։ Շարունակությունը

Փայլատակող Թուր կեծակի՞, թե՞ ժանգոտած շամփուր

Մեր իրականության մեջ հայոց լեզուն գնալով ավելի խոցելի է դառնում։ Այժմ, երբ աշխարհում հայկական երկու պետություն կա, և 10 միլիոնին մոտ մարդ էլ իրեն հայ է համարում, մեր հնամյա լեզուն իսկական փորձաքար է դարձել։ Ու այդ քարի վրա հաջողությամբ կացին են բթացնում հայկական հեռուստատեսությունները. նրանք զանգավածային չափերով արտադրում ու տարածում են կաղ կաղապարներ, բառերի օտար հոմանիշներ, ճապաղ մտքեր… Լրատվության մեր դարում եթե մարդկանց մի մասը լրագիր չի կարդում կամ ռադիո չի լսում, կայքեր չի այցելում, ապա հեռուստացույց, չնչին բացառությամբ, անպայման դիտում է։ Գոնե լրատավական ծրագրեր ու թարգմանված ֆիլմեր, կարծում եմ, դիտելիս կլինեն։ Իսկ հեռուստատեսությամբ լսածը խորությամբ տպավորվում է, դառնում գիտելիք։ Ցավոք, հիմնականում կեղծ գիտելիք։ Իսկ կեղծ գիտելիքը, խեղաթյուրելով մարդու մտածողությունն ու իրականության պատկերը, գիտենք, կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել։
Շարունակությունը