Խախտումներ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Լեզվական իրավիճակն Աբովյան փողոցում (Մասն Բ․)

Աբովյան փողոց

Շարունակությունը

Լեզվական իրավիճակն Աբովյան փողոցում (Մասն Ա․)

Աբովյան փողոց, Հուլիս 2010թ․

Շարունակությունը

Օրենսդրական մեկ անեկդոտ

Ավիկ Մարության

«Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է:

Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով»:

Սա Գովազդի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն է: Պետական օրենքի այս հոդվածն իրոք անեկդոտ կթվա, եթե թեկուզ մի տասը րոպե քայլենք Երևանի ցանկացած փողոցով: Պետական հռչակված լեզվի հանդեպ այսպիսի քամահրանք, օտարամոլության այսպիսի անզուսպ կիրք երևի այլ տեղ չես հանդիպի: Եթե նույնիսկ կա էլ, դրա մասին կիմանան առաջավոր փորձ ձեռք բերելու նպատակով արտասահման գործուղվող պաշտոնյաները, հատկապես նրանք, որոնք ի պաշտոնե կոչված են վերահսկելու սույն օրենքի իրականացումը, այսպես ասած, լիազորված մարմինները: Չնայած մեզանում «օրենքի իրականացում» ասվածն էլ ուրախ արտահայտությունների շարքն է դասվել:

Շարունակությունը

Անարգանք հայոց այբուբենին

Ֆեյսբուկ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» Խումբ

Տերյան փողոց

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի բաց նամակը ՀԽ-ին

Հարգելի բարեկամներ

Հանրային  խորհրդի սույն թվականի հունիսի 8-ին կայացած փոքր նիստի որոշման  մեջ արձանագրվել է, որ Հայաստանի  բազմաթիվ հիմնախնդիրներով զբաղվելու  հետ մեկտեղ ՀԽ-ն մեծ նշանակություն է տալիս կրթական համակարգի` որպես մեր ժողովրդի ու պետության համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կանոնավորման հարցին:

Շարունակությունը

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԹԵՍՏԵՐԸ, ՀՈւԶՎԱԾ ԿԻՆՆ Ու «ՈՉ ՋԵՆԹԼՄԵՆ» ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԸ

ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի գովաբանական ելույթով սկսվեց հայոց լեզվի և հայ գրականության թեստերի քննարկումը: Մկրտչյանը նշեց, որ հայ իրականության մեջ ամենահաջողված թեստերը հայոց լեզու և հայ գրականություն առարկայինն են, որ ամենաքիչ խնդիրները կապված են այս առարկայի հետ, փոխարենը դեռ հարցեր կան բնագիտական, պատմական, առարկաների, օտար լեզուների թեստերի հետ:

Շարունակությունը

ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Արցախում կեսլուրջ-կեսկատակ ասում են՝ Երեւանում ցանկացած վատ բան վաղ թե ուշ հայտնվում է Ստեփանակերտում (ի դեպ, որքան գիտեմ, Հայաստանում ընդհակառակն են պնդում՝ Ղարաբաղում որքան վատ բան կա, հայտնվում է Երեւանում)։ Հայաստանից Արցախ ժամանած վատ երեւույթներից մեկը հայոց լեզվի հանդեպ ջարդարարական վերաբերմունքն է՝ զանազան դրսեւորումներով։

Շարունակությունը

«Լեզվի մասին» օրենքի խախտման համար տուգանքներն այժմ սկսվում են 100 հազար դրամից

l-mirzoyan_8.12.09 «Վերջին   ժամանակների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լեզվի տեսչությունն անելիքներ շատ ունի, ահազանգերը շարունակվում են: Դրա վառ օրինակը վերջերս Երևանում ի հայտ եկած պարսկերենով ու թուրքերենով ցուցապաստառներն են, որոք մեր տեսուչներն արձանագրել են և հանել տվել: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Սակայն դա չպետք է արվի մայրենի լեզվի ոտնահարման գնով»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:

Շարունակությունը

Դպրոցի տնօրենը չարաշահել է պաշտոնական լիազորությունները

ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական տեսչության կողմից թիվ 79 միջն. դպրոցում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա Շենգավիթ համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Արամ Սարգսյանը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները’ դրանք ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներից ելնելով, հիմնական կրթության վկայականների բախշման մատյաններում, ավարտական քննական արձանագրություններում և 9-րդ դասարանների դասամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով, առանց կրթություն ստանալու և ավարտական քննություններ հանձնելու, դպրոցում ապօրինի հաշվառված 53 աշակերտների անվամբ կազմել և հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայականներ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Շարունակությունը