Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կոչ են անում իրենց դիմել առցանց։ Եվ ահա Եվ լեզվի պետական կոմիտեն տխուր իրականություն է բացահայտել՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին հայերեն էլեկտրոնային նամակներ են հղում, որոնք գրված են օտար տառերով: Հայտարարություն տարածելով՝ լեզվի անաղարտությանը հետևող կառույցը շեշտում է, որ սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ: Կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակներին ընթացք չտալ:
Լեզվի պետական կոմիտեն իր գործն է անում, բայց անում է տարօրինակ հերթականությամբ։ Շարունակությունը