(Լեզվի ժողովրդական տեսչության ահազանգը)
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
Գուգլի թարգմանչական խարդավանքները(Լեզվի ժողովրդական տեսչության ահազանգը)
Վերջերս տեղեկատվություն էր տարածվել մի շարք տեղական և սփյուռքյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում այն մասին, որ translate.google.com կայքի թարգմանչական ծրագիրը` ”Ես սիրում են հայերին” նախադասությունը բոլոր լեզուներով թարգմանում է “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]: Շարունակությունը
Welsh motorists in parking ticket language protestTwo Welsh motorists are refusing to pay parking fines because the tickets issued by a private contractor were written only in English.Noel Jones, 54, and his daughter, Bethan, 26, were both issued with “parking charge notices” for using a car park in Penrhyndeudraeth, on the edge of the Snowdownia National Park. The tickets were issued by Flashpark, a London-based company, which had been hired to control parking by the local community council. While council issued parking tickets in Wales are bilingual, those issued by Flashpark were not. This outraged Mr Jones and his daughter, residents of Gwynedd, where 67 per cent of the population are Welsh speaking. I feel strongly about the parking ticket being issued in English because our first language is Welsh,” Miss Jones said. Ажеж: «Английский язык разрушает наше мышление» (“Le Point”, Франция)В своей книге «Против унифицированного мышления» (изд-во Odile Jacob), Клод Ажеж (Claude Hagège), профессор Коллеж де Франс, обвиняет английский язык в том, что он является проводником унифицированного мышления, и призывает к бунту
Le Point : Вы утверждаете, что распространение одного общего языка приводит к унификации мышления. Почему? Клод Ажеж : Здесь нужно выбирать слова, ведь распространение одного общего языка, как это было с латынью на протяжении многих веков в Европе и за ее пределами, не несло в себе опасности унификации мышления. Напротив, это создало благоприятные условия для разнообразия. Я говорю не о каком-то абстрактном языке, а об английском. Английском, распространение которого по миру сопровождается распространением неолиберальной идеологии, при этом весь мир стал одновременно ее автором и жертвой. Распространение какого-то одного языка не всегда имеет негативные последствия. Оно может отвечать потребностям и пожеланиям какого-либо народа, как это было в случае с языками, получившими широкое распространение. Armenian-language reporting gains steamBEIRUT: At 4:30 p.m. each day, many Lebanese Armenians switch their televisions to FutureNews or OTV to watch coverage of local, regional and international news in Armenian. While community members can choose from among dozens of Arabic-language television stations, many viewres told The Daily Star that they miss having a television channel dedicated to broadcasting Armenian-language programs. Paradise station, a local radio station that was based in Burj Hammoud, established the Armenian Television Network during the Civil War, but the station stopped broadcasting after its administration failed to obtain a proper license in the mid-1990s. ՍԱԳԱ ԲԻՆԳԼԻՇԻ ՄԱՍԻՆԿալկաթայի լրագրողների, գրողների և արվեստագետների հետ շփումների ժամանակ բազմիցս եմ նկատել, որ նրանք գովեստով են արտահայտվում Դաքայի` որպես բենգալերենի հայելու մասին: Նույնիսկ բենգալերեն ստորագրությունս նկատելով` Կալկաթայում հյուրանոցի կառավարիչն արցունքախառն բացականչեց. –Դո՜ւք, բանգլադեշցիներդ իրապես այդ լեզվի պատիվը բարձր եք պահել: Մի տարեց լրագրող էլ հիասթափությամբ պոռթկաց նույն Կալկաթայում բենգալերեն լեզվի ներկա վիճակի կապակցությամբ, թե ինչպես են հարուստ ոչ բենգալացիները ձեռք գցել նորակառույց թաղամասերն ու նույնիսկ գաղութացրել Ռաբի Թակուրի (Ռաբինդրանաթ Թագոր) Շանտինիկատանը[1]` կառուցելով առանձնատներ բենգալերեն լեզվի և մշակույթի հանրահայտ դպրանոցի կողքին: 1952 թվականին բենգալերեն լեզվի համար մղվող պայքարի հաղթանակը ներշնչեց Հնդկաստանի բենգալախոս շրջաններին պահանջել, որպեսզի բենգալերենը ճանաչվի պետական լեզու: The Saga of BenglishIn most interactions with Kolkata journalists, writers and artists, I have found them to praise Dhaka as the beholder of Bangla language. Going over my signature in Bangla, even a hotel manager in Kolkata tearfully exclaimed: “You Bangladeshis have truly sustained the honor of this language.” And then a senior journalist in the same city vented his disappointment at the current state of Bangla language in Kolkata, on how rich non-Bengalis have taken over the neo-affluent areas in Kolkata and how they have even colonized Rabi Thakur’s (Rabindranath Tagore) Shanti Niketon by building villas near this renowned centre of excellence in Bangla language and culture. It was our achievement through the language movement of 1952 that inspired the Bangla speaking regions of India to organize demands for the state recognition of this language. The 21st of February is now marked as the International Mother Language Day; a day that reminds the world the importance of restoring the rights of languages that are endangered by cultural glo-colonization. Due to those efforts, Bangla is now the fourth largest spoken language in the world. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ“Հետաքննության” նախորդ համարներում մենք ներկայացրել էինք, թե ինչպես է Բրիտանական խորհուրդը դատական վիճաբանության մեջ գտնվում ոմն քաղաքացու հետ` վերջինիս աշխատանքից ազատելու կապակցությամբ:
Նախ պարզվեց, որ Բրիտանական խորհուրդն իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը (նրանց մոտ դա կոչվում է աշխատանքային նամակ) կնքելիս խախտում է ՀՀ լեզվի մասին օրենքը և այն կնքում անգլերեն լեզվով: Դա հաստատեց նաև հայցվոր ՀՀ քաղաքացու ներկայացուցիչ , “Լեվ Գրուպ” իրավաբանական ընկերության նախագահ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. “Սույն կազմակերպության կողմից հայտարարությունն աշխատանքի ընդունման հետ կապված, ինչպես նաև հետագայում պայմանագրային նամակն իմ վստահորդի հետ կնքված են եղել անգլերեն լեզվով, որով կարելի է հրավիրել լեզվի տեսչության ուշադրությունը: Արտասահմանյան կազմակերպությունների կողմից շատ հաճախ, նաև այս դրվագով, խախտվում է իմպերատիվ նորմ դիտվող այն դրույթը, որ ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, ուստի գրագրությունները, պայմանագրերը կնքելը և մրցույթային հայտարարությունները պետք է պարտադիր լինեն հայերեն, այնուհետև ալտերնատիվ կարող են լինել իրենց ցանկացած լեզվով”:
Վրաստանի մանկապարտեզներում արգելվում է օտար լեզվի ուսուցումըГрузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի սոցիալական սպասարկման և մշակութային ծառայության ղեկավար Մամուկա Կացարավան հայտարարել է, որ մանկապարտեզներում ներդրվում է երեխաների ուսուցման նոր մեթոդոլոգիա, որը հենված է մինչև 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչների վրա։ Վերջիններս համատեղ մշակվել են Վրաստանի կրթության նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամների կողմից։
Կացարավան նշել է, որ այդ չափորոշիչների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների համար խորհուրդ չի տրվում օտար լեզվի ուսուցումը։ Այն պետք է սկսվի 6 տարեկանից։ Այդ պատճառով էլ, ինչպես հայտարարել է Կացարավան, հոկտեմբերի 15-ից մանկապարտեզներում արգելվելու է օտար լեզվի ուսուցումը։ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՅՐԵՐԻՆ, ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆԸնթերցողը միանգամից կարող է հարց տալ. ի՞նչն է միավորում հիշյալներին կամ ի՞նչ ընդհանուր բան կա նրանց միջեւ, բացի ՀՀ-ում ապրելու փաստից: Անմիջապես պատասխանեմ` նրանց համար ընդհանուր է նաեւ անտարբեր վերաբերմունքը հայոց պետական եւ ազգային միակ լեզվի նկատմամբ: Չվրդովվեք այս եզրակացությունից: Մի քիչ ազգային արժանապատվություն ունեցող հայազգի մարդը քիչ հետո ինքը կհամոզվի դրանում: Վերջերս տոնեցինք ու դեռեւս շարունակում ենք տոնել ՀՀ վերանկախացման 20-ամյակը: Բայց արդյո՞ք մեր պետությունն անկախ է, ավելի ճիշտ` ունե՞նք անկախության` իբրեւ բացարձակ արժեքի գիտակցությունը: Իմ համոզմամբ` ոչ: Դրա ամենից աղաղակող ապացույցներից է ներկա մոտեցումը հայոց լեզվին` այդ լեզվի հայրենիքում, այն էլ` հայոց արժեհամակարգում նրա առանցքային դերի մասին օրնիբուն խոսող պետական այրերի ու բարձրաստիճան հոգեւորականների լուռ, բայց եւ բացահայտ մեղսակցությամբ: Մեր լեզուն, ձեր խոսքըԱյս իրողությունը թեպետ վաղուց է հաստատվել Սահմանադրությամբ “Ազատ, անկախ” հռչակված Հայաստանում, սակայն միայն վերջերս է հասել ժողովրդական, այն էլ ոչ այնքան լայն զանգվածների գիտակցականին, օտարալեզու դպրոցներ բացելու մասին պետական ծրագրի հրապարակման առիթով: Մինչ այդ Հայաստանում շատ քչերն էին դժգոհում հանրային ոլորտներում, հատկապես հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով հարցազրույցներ, ֆիլմեր, գովազդներ ու նույնիսկ ամբողջ հաղորդաշարեր հեռարձակելու փաստից: Հայաստանում արդեն քանի տարի է՝ գոյություն ունի նաեւ իշխանական հայերենը, որը որպես նորամուծություն կամ բանասիրական լեզվով՝ “նեոլոգիզմ”, ոչ ուսումնասիրվել, ոչ դատապարտվել, ոչ էլ պատշաճ գնահատականի է արժանացել: Միայն տպագիր մամուլում է գալուստսահակյանների հայերենը ենթարկվել ծաղրի ու ժառանգվել հետագա սերունդներին՝ որպես ուսումնասիրության նյութ: Իսկ Հայաստանի մամուլի գլխին կախված դամոկլյան սուրը, որի “գործառույթը” հանձնված է Լեզվի պետական տեսչությանը, իր ամբողջ ներուժը սեւեռել է թերթերում սպրդող վրիպակներն ու տառասխալները հաշվելու եւ մենտորական ոճով թերթերի խմբագիրներին սպառնալից նամակներ հղելու գործին: Մինչդեռ հայերենն արդեն հասցրել է իջնել թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ Հառիճում նստակյաց կյանք ընտրած ղփչաղների ցեղի լեզվի մակարդակին, երբ, չունենալով գրեր, նրանք փոխառեցին հայերեն տառերը՝ իրենց տարեգրությունը թողնելու նպատակով: |