ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:
1952թ.-ին Դաքայում (Պակիստան, այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաք) ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու կառավարության որոշման դեմ:
Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը:
Շարունակությունը →
«Սասունցի Դավիթ» էպոսը հայտնվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության արտաժամյա ընթերցանության համար խորհուրդ տրվող 100 գրքերի շարքում:
Գրքերի ցուցակի կազման վրա աշխատել են Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներ, Կրթության և գիտության նախարարության փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և ուսուցիչներ: Նույն ցանկում են ռուսական դասական գրականության ներկայացուցիչների մի շարք գործեր, որոնք տեղ չեն գտել գրականության դասագրքերում, սակայն վերջիններիս ընթերցանությունը համարվել է ցանկալի: Հայտնում է ՌԴ ԿԳՆ կայքը: Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշմամբ «Սասունցի Դավիթ» էպոսը հայտնվել է համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում:
Zham.am
Վրաստանի լեզվի պալատի նախկին ղեկավար, փորձագետ Լևան Գվինջիլիան հայտարարել է, որ անհրաժեշտ է «լեզվի ոստիկանություն» ստեղծել, ինչը հնարավորություն կտա վերահսկել գովազդային, պաշտոնական նամակագրության, էթնիկ փոքրամասնությունների հետ հարաբերությունների բնագավառներում պետական լեզվի կիրառումը»։
Ինչպես նշում է Взгляд-ը, նման մարմին գործել է մինչ 2005 թ.-ը, ինչից հետո այն դադարեցրել է իր գործունեությունը։
Գվինջիլիայի խոսքով՝ «անգլերենը ճնշել է վրացերենին»։
Ինտերնետում լեզվի պահպանության հարցը զուտ հայկական երեւույթ չէ. Ցանցում անգլերենի իշխանությունը խնդիր է անգամ զարգացած ոչ անգլախոս երկրի համար, իսկ փոքր ազգերից շատերը Ինտերնետը դիտում են որպես գլոբալացվող աշխարհի զենք ու գործիք` վերացնելու ազգային արժեքները, ինքնագիտակցությունը, որ սկսվում է լեզվից: Խնդիրը ոչ միայն ազգային տառատեսակներ օգտագործելն է, այլեւ ազգային լեզվով բովանդակություն ստեղծելն ու տարածելը:
Շարունակությունը →
«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը. կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը:
Վահան Տերյան
Որևէ ժողովրդի կյանքում ու կենսագործունեության մեջ լեզվի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել: Լեզուն առկա է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` առօրյա խոսակցականից մինչև հեռուստատեսություն և մամուլ, դպրոցից մինչև համալսարաններ ու գիտակրթական հաստատություններ: Այս է պատճառը, որ լեզվի կենսունակության, տվյալ երկրի սահմաններում դրա պաշտպանվածության, ինչպես նաև ուսուցման հարցերը պահանջում են մշտական ուշադրություն և հետևողական աշխատանք:
Լեզվի ուսուցումը, լինելով լեզվի պահպանության ու կենսունակության ապահովման կարևորագույն գրավականներից մեկը, նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառմանը զուգընթաց համալրվեց նոր մեթոդներով ու ծրագրային լուծումներով: Այսօր արդեն որևէ լեզու սովորել կարելի է ոչ միայն դպրոցում, համալսարանում կամ դասընթացների հաճախելով, այլև կայքերի ու համակարգչային ծրագրերի միջոցով: Վերջիններս կարող են նշանակալի դեր խաղալ հատկապես այն դեպքերում, երբ մեր բնակության վայրում չեն խոսում այն լեզվով, որը ցանկանում ենք սովորել, իսկ գործող դպրոցներում ու համալսարաններում չկան համապատասխան դասընթացներ: Այսօրինակ առցանց ծրագրերը շատ օգտակար ու անհրաժեշտ կարող են լինել հատկապես մեծ սփյուռք ունեցող ազգերի համար, ինչպես, օրինակ, հայերի և հրեաների դեպքում:
Շարունակությունը →
«Մայքրոսոֆթ» ընկերությունը հոկտեմբերի 5-7-ին Երեւանում կազմակերպվող ԴիջիԹեք Էքսպո 2012 ցուցահանդեսին կներկայացնի բազմաթիվ նորամուծություններ, որոնցից է Windows 8 օպերացիոն համակարգը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Կներկայացվեն նաեւ օֆիսային նոր օպերացիոն լուծում (հարմարեցված նաեւ Windows 8-ին), մի շարք նոր սերվերներ: «Սա այն ժամանակահատվածն է, երբ «Մայքրոսոֆթը» բավականին մեծաթիվ պրոդուկտներով ներկայանալու է աշխարհին»,- ասաց Գ. Բարսեղյանը:
Շարունակությունը →
Перевод гимназического образования на эстонский язык вызывает много вопросов и споров в эстонском обществе, вплоть до судебных тяжб. Заведующая отделом общего образования Министерства образования и науки Ирене Кяосаар в интервью порталу rus.err.ee рассказала, что является основной проблемой перевода гимназий на эстонский язык обучения. Среди прочего, ей был задан вопрос:
“Рийгикогу (парламент Эстонии — прим. ИА REGNUM) будет менять закон о частной школе, а русским гимназиям отказано в сохранении гимназического образования на русском языке, потому что государство обязано обеспечить всем право получения образования на эстонском языке. Право — это не обязанность, правом можно либо воспользоваться, либо нет. Что делать, если человек не хочет использовать свое право?”.
Շարունակությունը →
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 10-րդ տարեմուտը
1993 թվականի մարտի 30-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ եւ առանց որեւէ դեմ ձայնի ընդունեց «Լեզվի մասին» օրենքը, որը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստորագրեց ապրիլի 17-ին։ Այսպիսով, օրենսդրական հունի մեջ մտավ լեզվական ոլորտը Հայաստանի անկախ Հանրապետությունում։ Այս օրենքի հիմնական դրույթներն էին հայոց լեզվիՙ ՀՀ պետական եւ հայազգի երեխաների հանրային կրթության միակ լեզվի մասին կարեւորագույն դրույթները։ Դրանք հետագայում հաստատագրվեցին նաեւ «Կրթության մասին» եւ այլ օրենքներում, ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում, ինչպես նաեւ 1995 թ. հուլիսին ընդունված ՀՀ առաջին եւ առայժմ գործող Սահմանադրությունում։
«Լեզվի մասին» օրենքի պահանջները գործադրելու եւ դրանց վերահսկելու համար, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը։
Շարունակությունը →
Сегодня, 31 августа, в Молдавии отмечают праздник Limba noastrа (“Наш язык”). Как передает корреспондент ИА REGNUM, утром президент Николай Тимофти, премьер-министр Владимир Филат, мэр Кишинева Дорин Киртоакэ и другие чиновники, общественные деятели, деятели культуры и дипломаты возложили цветы к памятнику господарю Стефану Великому, а также к бюстам классиков молдавской литературы в центральном парке Кишинева.
Мэр Кишинева, вице-председатель Либеральной партии Дорин Киртоакэ выразил сожаление, что в парламенте страны недостаточно людей, готовых “пойти до конца” и переименовать государственный язык в конституции с молдавского на “румынский”.
В мероприятии также принял участие советник президента Румынии по связям с диаспорой Еуджен Томак, который зачитал послание от имени румынского президента Траяна Бэсеску. Как Томак, так и молдавские официальные лица называли государственный язык Молдавии “румынским”.
В то же время власти Бельц — второго по величине города Молдавии — организовали мероприятия, посвященные молдавскому языку. Как сообщает кишиневский телеканал Publika TV, представители мэрии Бельц заявили, что “румынский” является официальным языком соседнего государства, но никак не Республики Молдова.
Zyabs ստեղծագործական թիմը, դիզայներ Դավիթ Մարգարյանի և Սամվել Հովհաննիսյանի մտահղացմամբ Learn Armenian («Սովորիր հայերեն») անվանումով համալիր ծրագիր է ստեղծվել iPad-ի համար, որի օգնությամբ կարելի է սովորել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ ավելի քան 230 բառ և 38 բանաստեղծություն:
Ծրագիրն ունի 3 բաժին: Առաջինը տարողունակ է և բազմաֆունկցիոնալ: Դրա օգնությամբ կարելի է սովորել, կարդալ, գրել և արտասանել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ սովորել 230 բառ և 38 բանաստեղծություն: Առաջին բաժին մուտք գործելով ցանկացած տառի ենթաբաժին՝ կարելի է տեսնել և/կամ լսել տվյալ տառն ու համապատասխան առարկայի նկարազարդումը, գրել կամ նկարել տվյալ տառը, սովորել 5 բառ, որոնք կօգնեն զարգացնել տվյալ տառի լսելու, արտասանության, կարդալու հմտությունները: Ինչպես նաև՝ լսել և կարդալ յուրաքանչյուր տառին ու բառին համապատասխան բանաստեղծությունը:
Շարունակությունը →
|