Գովազդ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ընթերցողից. Աբովյան փողոցով զբոսնելիս

Քայլում ենք Աբովյան փողոցի «ֆիռմըննի» ու «գլամուռնի» խանութների կողքով, և մեզ ժպտում են նույնքան «գլամուրային» բառերը՝ Լավլի սեյլ, հոթ սեյլ, հեփի փռայսիզ, նյու քըլեքշըն, սեյլ ափ թու……
Թու՜ււււււ…..

Հ.Գ. Մեր Սահմանադրության մեջ մի հոդված կար է՞. «ՀՀ պետական լեզուն հայերենն է»: Էդ հոդվածը չի գործո՞ւմ:

Հերթական խախտումը Երևանում

Լեզվի ժողովրդական տեսչությունը ներկայացնում է ՀՀ գովազդի մասին օրենքի հերթական խախտման դեպքը:
Երևան, հուլիս, 2012թ.

Report!am-ի արձագանքը. Կամ վահանով, կամ… վահանակին

Ժամանակ առաջ Ազգային ժողովում լսումներ էին անցկացվում լեզվական օրենսդրությունը, մասնավորապես գովազդի մասին օրենքը ինչ-ինչ փոփոխությունների ենթարկելու վերաբերյալ: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև այն օրերին լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը, ով, փոխանակ խոսելու լեզվին սպառնացող մարտահրավերներից և սպառնալիքներից, իր ելույթը համեմեց հայկական գովազդաեթերից բերված զավեշտալի օրինակներով, ծիծաղելի ձևակերպումներով, ինչը բավականաչափ լսարան զվարճացրեց, և ընդամենը:

 

Այդ ելույթը հիշեցինք, երբ նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության “Հարցազրույց” հաղորդաշարով հայերենի ներկա վիճակի մասին էր խոսում լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Եվ տպավորություն կար, թե ոչինչ չի փոխվել. մեր լեզվին սպառնացող ամենամեծ վտանգը, ինչպես նախկինում, այսօր էլ մնում են գովազդներն ու գովազդային վահանակները: Ս. Երիցյանը ևս “ծանրացավ” գովազդային վահանակների վրա, և այդ սևեռումն այնքան հիմնավոր էր, որ վերջնականապես փաստվեց, թե հայոց լեզվի ամենամեծ թշնամին գովազդային վահանակներն են, որ կան: Հենց այդ պատճառով էլ լեզվի պետական տեսչությունը զբաղված է գլխավորապես այդ հիմնախնդրով, իսկ նրա աշխատակից-տեսուչներն աշխատաժամանակի հիմնական մասն անցկացնում են դատարաններում` այս կամ այն տնտեսվարողի դեմ վահանակների հարցով տեսչության դատական հայցերը պաշտպանելու համար:

Շարունակությունը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՅՐԵՐԻՆ, ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընթերցողը միանգամից կարող է հարց տալ. ի՞նչն է միավորում հիշյալներին կամ ի՞նչ ընդհանուր բան կա նրանց միջեւ, բացի ՀՀ-ում ապրելու փաստից: Անմիջապես պատասխանեմ` նրանց համար ընդհանուր է նաեւ անտարբեր վերաբերմունքը հայոց պետական եւ ազգային միակ լեզվի նկատմամբ: Չվրդովվեք այս եզրակացությունից: Մի քիչ ազգային արժանապատվություն ունեցող հայազգի մարդը քիչ հետո ինքը կհամոզվի դրանում:

Վերջերս տոնեցինք ու դեռեւս շարունակում ենք տոնել ՀՀ վերանկախացման 20-ամյակը: Բայց արդյո՞ք մեր պետությունն անկախ է, ավելի ճիշտ` ունե՞նք անկախության` իբրեւ բացարձակ արժեքի գիտակցությունը: Իմ համոզմամբ` ոչ: Դրա ամենից աղաղակող ապացույցներից է ներկա մոտեցումը հայոց լեզվին` այդ լեզվի հայրենիքում, այն էլ` հայոց արժեհամակարգում նրա առանցքային դերի մասին օրնիբուն խոսող պետական այրերի ու բարձրաստիճան հոգեւորականների լուռ, բայց եւ բացահայտ մեղսակցությամբ:

Շարունակությունը

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ

Հանդգնենք «խմբագրել» Ավետիք Իսահակյանին, քանզի երկրում լեզվական իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ ասել` «Մեր լեզուն մեր հայրենիքն է»: Տիրող լեզվական քաոսը, որ շարունակվում է արդեն երկու տասնամյակ, կարծես թե մեզ թույլ չի տալիս նույնացնել լեզուն ու հայրենիքը: Ցավալի է:

ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՈՂՆԱՇԱՐԸ` ԼԵԶՈՒՆ

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Մեր երկրի լեզվական քաղաքականության բնագավառում բոլոր օրենքների ու պետական ծրագրերի պահանջների կատարումը պետք է ապահովի Լեզվի պետական տեսչությունը: Այն պետք է նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովի գրական հայերենի լիակատար գործածությունը: Համենայն դեպս, այդպես է սահմանվում Կառավարության պաշտոնական կայքում: Կրթության և գիտության նախարարության` մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն` ընթացիկ տարում տեսչությանն այդ գործառույթների համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 31.5 միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ տարեկան ընդամենը 10 միլիոն դրամով գոյատևում է Գյումրիի հաշմանդամ երեխաների մանկատունը, Խարբերդի մանկատունը, կարելի է վստահ ասել, որ այդ գումարը բավականին խոշոր հատկացում է մի կառույցին, որը, ըստ էության, ոչինչ չի անում մեր լեզուն գոնե օտարամտությունից հեռու պահելու համար:

Շարունակությունը

Հեռուստատեսությունը «թույնավորում» է մեր լեզուն և հոգին

Հայկական հեռուստատեսության աքիլեսյան  գարշապարը մայրենի լեզուն է: Եթե լեզվական սխալը ներթափանցում է զանգվածային լրատվամիջոց, դրա դեմն առնելն անհնարին է դառնում, և օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի պես տարածվում է «անտեր-անտիրական» հեռուստաալիքներով մեկ` սպառնալով ազգային արժեքներին: Լեզուն պահպանելու և պաշտպանելու լավագույն միջոցը ճիշտ և մաքուր խոսելն է, օտար լեզուներից արհեստականորեն ձևված արտահայտություններից զերծ մնալը: Լեզվական վթարներն ամենուրեք են, բոլոր հեռուստաալիքներով` ավելի կամ պակաս չափով: Սակայն զավեշտն այն է, որ մեկ անգամ հնչելուց հետո դրանք եթերից դուրս մղվելու փոխարեն ավելի են «տեղները տաքացնում»:

Շարունակությունը

Խախտում Բիլայնի գովազդում

Լեզվի պետական տեսչությունն անզոր է, քանի դեռ օրենքի բացերն ավելի զորեղ են

Այն, որ մենք` հայերս, սիրում ենք ստորադասել մեր ունեցածը` փոխարենը մեծարելով օտարինը, հաստատում են ամեն քայլափոխի հանդիպող ցուցատախտակները, գովազդային վահանակները, հայտարարությունները և հանրությանը տեսանելի այլ հրապարակային գրվածքները: Ազնվական հայոց լեզուն նման է կարծես «իր դարն ապրած» այն հագուստին, որի ձևվածքն ու զարդերը հատկապես երիտասարդ սերնդի մեջ արհամարհանք ու ծիծաղ են առաջացնում: Փոխարենը հպարտորեն ի ցույց են դրվում օտարալեզու, օտարահունչ և ընդհանրապես հայկականի հետ որևէ կապ չունեցող գրվածքներ` «Best offer», «Art bridge», «Di donna», «Moskvichka», «Solo», «Jose», «Flex» և այլն: Շարունակությունը

Խախտումներ․․․

2010 թվականի դեկտեմբեր ամսին Երևանում «Ամերիա» բանկի կենտրոնական մասնաճյուղի բազմաթիվ հաճախորդների ուշադրությունը գրավում էր Մաշտոցի 42 հասցեում գտնվող «Փոքրիկ Կակտուս» ռեստորանի գունավոր տպագրությամբ կատարված գովազդային թերթիկը: Շարունակությունը