Ավիկ Մարության
«Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է:
Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով»:
Սա Գովազդի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն է: Պետական օրենքի այս հոդվածն իրոք անեկդոտ կթվա, եթե թեկուզ մի տասը րոպե քայլենք Երևանի ցանկացած փողոցով: Պետական հռչակված լեզվի հանդեպ այսպիսի քամահրանք, օտարամոլության այսպիսի անզուսպ կիրք երևի այլ տեղ չես հանդիպի: Եթե նույնիսկ կա էլ, դրա մասին կիմանան առաջավոր փորձ ձեռք բերելու նպատակով արտասահման գործուղվող պաշտոնյաները, հատկապես նրանք, որոնք ի պաշտոնե կոչված են վերահսկելու սույն օրենքի իրականացումը, այսպես ասած, լիազորված մարմինները: Չնայած մեզանում «օրենքի իրականացում» ասվածն էլ ուրախ արտահայտությունների շարքն է դասվել:
Շարունակությունը →