ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Ստ. Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944։
Թվայնացվել է Մալխասյանցի՝ Հայոց լեզվի հսկայական բացատրական բառարանի պատճենավոր տարբերակը։ Կարող ենք հեշտութեամբ որոնել բառը՝ ցուցադրելով բառարանի ճիշտ էջը։
Փորձեք և տեսեք օգտակարութիւնը հետևյալ կապով՝
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6
Ներքոբերյալ բառամթերքը ժողովել (երբեմն վերստեղծել-վերակազմել եմ) վերջին տասը տարիներին` տարբեր խմբագրություններում աշխատելու ընթացքում: Բառացանկը ներառում է թե քաղաքական ու տնտեսագիտական, թե մշակութային ու բուսաբանական, թե կենցաղային եզրույթներ: Մեր մամուլում, հեռուստատեսությամբ, անգամ գեղարվեստական գրականության մեջ օտարաբանությունների անհարկի կիրառումը հասել է մի աստիճանի, որը հրամայաբար պահանջում է դրանցից պարզապես ձերբազատվել և թողնել, որպեսզի հայերենը զարգանա բնական հունով: Օտար բառերը մեր լեզվին ոչինչ չեն տալիս, ընդհակառակը՝ խլում են իմաստը մեկեն ընկալելու դյուրինությունը: Հաճախ օտար բառի դիմաց տրված են հայերեն մի քանի տարբերակներ, ինչի բացատրությունը պարզ է՝ մեր լեզուն հարուստ է նրբերանգներով, քարացած ու ձանձրալի չէ, սիրում է մտքի առավելագույն ստուգություն:
Շարունակությունը →
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս VII
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Ներ—ով կազմվող բառեր
Օտար լեզուներից փոխառված բառերը հիմնականում հոգնակիով են կազմվում՝
շտաբներ, բլոգներ, բլոգերներ, բրոնխներ…
Բառի հոգնակին «ներ» է ստանում, եթե գրաբարում գրվել է ն-ով (մուկն-մկներ, ձուկն-ձկներ, դուռն-դռներ), վերջին միավանկ արմատը բայական իմաստ ունի, դրա նախնական իմաստը մթագնված է կամ ածանցավոր է: Առաջարկում ենք հիշել.
Շարունակությունը →
Microsoft Office 2010-ը արդեն հասանելի է նաև հայերենով: Անվճար ներբեռնելով Microsoft-ի պաշտոնական կայքում տեղադրված հայերեն միջերեսի (interface) փաթեթը` օգտատերերը ստանում են նաև սրբագրիչ: Այսինքն, ուղղագրական սխալով կամ գոյություն չունեցող հայերեն բառ գրելիս դուք կտեսնեք կարմիր ընդգծում, իսկ աջ-քլիքի դեպքում` ճիշտ տարբերակների առաջարկներ:
Նշենք, որ Office 2007-ի հայերեն միջերեսի փաթեթը հասանելի էր դեռևս 2009 թ. սեպտեմբերից, մինչդեռ 2010-ի թողարկումը ձգձգվում էր:
1in.am
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս VI
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Շարունակությունը →
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս V
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Հանդեպ ունեցած
Վերաբերմունք արտահայտելու համար «ունեցած» բառն ամենևին պարտադիր չէ նախադասության մեջ խցկել: Համեմատենք. «Նրա հանդեպ իմ ունեցած վերաբերմունքը… »: «Նրա հանդեպ իմ վերաբերմունքը… »: Ակներևաբար նախընտրելի է երկրորդը:
Ունեցած հարցազրույց
«Երգչուհու հետ ունեցած հարցազրույցում…»: «Ունեցած» բառը խոսքաշարից առանց ափոսալու դուրս նետեք և կհամոզվեք, որ արտոնություն էիք տվել բացարձակապես փուչ բառի:
Կարծում է, որ Շարունակությունը →
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս IV
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Փոխարենը
«Փոխարենը գովելու` ինձ անընդհատ քննադատում եք»: Ակնհայտ սխալ է, տվյալ շարադասությամբ տեղին է «փոխանակ» բառ. «Գովելու փոխարեն ինձ անընդհատ քննադատում եք»: Նախադասության շարադասությունը ևս շտկվեց:
Շարունակությունը →
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս III
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Շարունակությունը →
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս II
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Արդյունքում
Հայերենում այսօր տարածված որոշ արտահայտություններ ու բառեր առանց այլևայլության պետք է արգելել, քանի որ դրանք կամ մակաբույծ են, կամ սխալ իմաստներով են գործածվում: Ժամանակակից հայերենն ապականող բառերից մեկը «արդյունքում»-ն է, որը ռուսերենի մեքենայական կապկում է և ոչ մի առնչություն չունի մեր լեզվամտածողության հետ: Այդ բառի փոխարեն պետք է գրել «հետևանքով», «շնորհիվ», «պատճառով» և այլն: Ըստ որում եթե ռուսերենում որակական տարբերություն չի դրվում` այդ արդյունքը դրական է, թե բացասական, հայերենում շատ որոշակի անջրպետ կա` արդյունքն արգասիքն է, դրական իմաստ ունի, իսկ հետևանքը` բացասական: «Արդյունքում»-ից պարզապես պետք է հրաժարվել, դա հայերեն չէ, ինչպես հետևյալ «միտքը». «Նայելու արդյունքում նա տեսավ»:
Շարունակությունը →
Հանրությանը մատուցվող հատորը լրագրողական երկարամյա փորձի յուրատեսակ թանձրացում է` հասցեագրված բոլոր նրանց, ովքեր այս մասնագիտությունն ընտրել են սրտի կանչով և մտահոգ են ոլորտին սպառնացող իրական վտանգով:
Հեղինակն ասելիքն ամփոփել է չորս բաժնում. «Ինքնախոհագրությունը» ժամանակակից հայ լրագրության համապատկերի վերլուծությունն է` երբեմն հագեցած ինքնակենսագրական դրվագներով, երբեմն՝ ոչանձնական տպավորություններով կամ քնարական շեղումներով: Նշանակետն այն անբեկանելի դրույթն է, որ լրագրողն արդարության մարտիկ է, իսկ լրագրությունը` ոչ թե սոսկ մասնագիտություն կամ սովորական բնագավառ, այլ հասարակությանն ազնվացնող, մաքրագործող առաքելություն:
Շարունակությունը →
|