Բջջային հեռախոսների հայերենացման հնարավորությունների մասին կայք։ Կայքը նաև նրանց համար է, ովքեր ցանկանում են ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել հեռախոսների օպերացիոն համակարգերի աշխատանքների մասին։
Հայերենացնենք ցանցը բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
Դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Մայր Աթոռի շնորհավորական հաղորդագրությունների վերաբերյալ11 ապրիլի, 2011թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վերջին տարիներին, եկեղեցական կարևոր տոների առթիվ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը բջջային հեռախոսներին ուղարկում է տոնական խորհրդով հաղորդագրություններ: Շարունակությունը Հայկական կայքերը կմասնակցեն միջազգային մրցույթներինԷլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթները Հայաստանում բարի ավանդույթ են դարձել: Նախորդ տարվա վերջին այն հինգերորդ անգամ էր մեկնարկում` նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը, նպատակ ունենալով բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի 2009-2010 թվականների նվաճումները, ինչպես նաև Հայաստանի արտադրողների համար հիմք ստեղծել միջազգային ասպարեզում ներկայացնելու իրենց արտադրանքը և նվաճումները: Այս տարի մրցույթը նվիրված էր հայոց տպագրության 500-ամյակին: Կազմակերպիչներն էին Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան: Ներկայացված 320 աշխատանքները հանձնվել էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի փորձագետներից և ոլորտում ընդգրկված փորձառու մասնագետներից բաղկացած հանձնախմբի դատին: Նրա անդամների խոստովանությամբ` ընտրությունն այնքան էլ հեշտ չէր` կայքերը շատ էին, անվանակարգերը` սահմանափակ: Շարունակությունը Հայատառ հայերենը համացանցում«Հայատառ հայերենը համացանցում», հեղինակ՝ Ռուբեն Հակոբյան (Թարումյան) Վերլուծությունը տպվել է «Հայրենատիրություն» մատենաշարի երկրորդ հրատարակությունում և վերաբերում է Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը։ «Անդրոիդ» համակարգով աշխատող հեռախոսների հայաֆիկացումՆերկայումս «Անդրոիդ» համակարգով աշխատող հեռախոսները հայաֆիկացված չեն և հայերեն տառերի փոխարեն քառակուսիներ են ի հայտ գալիս։ Այս հարցը բարձրացված է Գուգլի համակարգում՝ պահանջելով «Անդրոիդ» համակարգի հայաֆիկացում։ «Անդրոիդ» համակագի հայաֆիկացման հարցում ձեր ներդրումն ունենալու համար խնդրում ենք բոլորիդ այցելել հետևյալ կայքէջն http://code.google.com/p/android/issues/detail?id=4230 ու քվեարկել հօգուտ հայերենի։ Այս հարցի համար քվեարկելու համար, պետք է սեղմել “Issue 4230” ձախ կողմում գտնվող աստղի վրա ու սպասել մինչև այն դեղնի։ Եթե դուք արդեն քվեարկել եք, ապա պետք չէ նորից սեղմել։ Դեղին աստղի վրա նորից սեղմելու պարագայում այն կսպիտակի ու ձեր ձայնը չի հաշվառվի։ Քվեարկելու համար անհրաժեշտ է ունենալ գուգլ համակարգի գրանցում։ Արաբերեն ու եբրայերեն լեզուներն ունեին նույն խնդիրը, սակայն նմանատիպ քվեարկության արդյունքում հարցը լուծվել է։ Խնդրում ենք լինել ակտիվ։ http://www.armacad.info/hy/archives/1945 Անգլերեն — հայերեն բառարանԱվելի քան 96․000 բառ։ Հայկական տեքստերի սրբագրման ծրագրային նոր տարբերակը՝ Armenian PowerSpell 2011-ը ապահովում է հայոց լեզվի 99 տոկոս ծածկույթԱյս տարվա նոյեմբերից վաճառքի է հանվել հայերեն լեզվի ուղղագրության, կետադրության եւ քերականության ստուգման ծրագրի նոր` Armenian PowerSpell 2011 տարբերակը: Նախորդի՝ Armenian PowerSpell 2009-ի հետ համեմատ նոր տարբերակն ունի մի շարք առավելություններ։ Շարունակությունը Windows 7 օպերացիոն համակարգը մինչեւ տարեվերջ կլինի նաեւ հայերենWindows 7 օպերացիոն համակարգի հայերեն տարբերակը մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի։ Այս մասին NEWS.am- Ինովացիայիթղթակցի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ հայկական տարբերակում բավականին դրական տեղաշարժ կա՝ օպերացիոն համակարգի նախորդ տարբերակների հետ համեմատած, այս տարբերակում հայերեն սխալների ուղղման (spell check) ծրագիրն առավել ճշգրիտ է ստուգում։ Շարունակությունը |