ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց
Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛
Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Հայերէն բառարաններ
Նոր բառարան հայ դպրոցականների համար
Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը
Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է
Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում
Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի
Գավարիտյե պա ռուսսկի
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը
Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն
Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան
Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ
Ռազմական բառարաններ
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը
Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն
Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել
Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
|
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը տեսանյութում ներկայացնում է իր անհանգստությունը հետևյալ հարցերի շուրջ`
1. ՀՀ-ում 2023 թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հակասահմանադրական հեղաշրջումը լեզվաքաղաքական բնագավառում
2. Ազգային և պետական պատասխանատու կառույցների քար լռությունը
a. Քաղաքական ուժեր (կուսակցություններ, ընդդիմություն)
b. Սահմանադրական դատարան
c. Հայագիտական հիմնարկներ
d. Հայոց եկեղեցի
3. ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի վաղվա՝ ապրիլի 3-ին կայանալիք ընդհանուր ժողովում 2023.12.25-ի լեզվաքաղաքական հեղաշրջման հարցի շջանցումն ու օրակարգից դուրս մնալը
4. Մեր անելիքները:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ
Աղբյուրը՝ Hayqnews
Կոչով դիմում եմ հայագիտական հիմնարկների ղեկավարներին՝
— բոլոր ինստիտուտների տնօրեններին և փոխտնօրեններին,
— բոլոր ֆակուլտետների դեկաններին, փոխդեկաններին և գիտխորհուրդներին,
— բոլոր ամբիոնների վարիչներին,
— բոլոր հայագիտական հանդեսների գլխավոր խմբագիրներին և խմբագրական խորհուրդներին,
— ՀՀ ԳԱԱ նախագահությունում հայագիտության ոլորտի բոլոր պատասխանատուներին և ՀՀ ԳԱԱ նախագահին։
Հարգարժան տիկնայք և պարոնայք՝
Հույժ կարևոր է, որ ժամ առաջ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏՆԵՔ ՀՀ կառավարության 25.12.2023 թ. № 2298 որոշման վերաբերյալ, որով հայոց լեզուն դուրս է մղվում գիտության ոլորտից, իսկ հայագիտությունն ու հասարակագիտությունը՝ հանձնվում են օտար կառավարման։
ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է։ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛։
ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ։ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆԵԼՈՒ է ԱՆՁԱՄԲ ՁԵԶ ՎՐԱ։
Հ.գ. Խնդրո առարկա որոշման մասին իմ և, կարծում եմ, շատերի տեսակետն եմ արտահայտել, մասնավորապես, երեկվա հարցազրույցում (հղումը՝ ներքևի մեկնաբանության մեջ) և վերջին հրապարակումներում։
Աղբյուրը՝ Ankakh.com
2023 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հայոց լեզվի գործածության սահմանափակման և հայագիտության գաղութացման մասին
2023 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունն ընդունել է մի հակահայկական որոշում, որով սահմանափակում է հայոց լեզվի գործածության ոլորտը, միաժամանակ՝ գաղութացման ենթարկելով հայաստանյան գիտությունը, հատկապես՝ հայագիտությունն ու հասարակագիտությունը՝ իրենց բոլոր գիտակարգերով հանդերձ։ Այս որոշումը խորապես քաղաքական բովանդակություն ունի և սկզբունքորեն ապօրինի է, քանի որ, մասնավորաբար, կոպտորեն հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն։ Ցավոք սրտի, ցայսօր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ իր անհամաձայնությունն ու վրդովմունքը չի հայտնել այս կապակցությամբ և այն կասեցնելու ուղղությամբ համապատասխան իրավական գործընթաց չի ձեռնարկել։ Հուսով եմ, ներկա համառոտ անդրադարձն ուշադրություն կհրավիրի այս կարևոր խնդրի վրա։
Եվ այսպես, ըստ նշված որոշման, հայաստանցի գիտնականներին ստիպում են.
1) գրել իրենց հոդվածներն ու մենագրությունները ոչ թե հայերեն, այլ օտար լեզուներով, գերազանցապես՝ անգլերեն.
2) հրապարակվել օտար, գերազանցապես՝ անգլալեզու հանդեսներում և հրատարակչություններում։
Իսկ ինչպե՞ս են պարտադրելու գիտնականներին այդպիսի վարքագիծ որդեգրել։ Շատ պարզ։ Գիտական ատեստավորում անցնելու և գիտական համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանում հայերեն (ինչպես նաև այլ լեզուներով) հրապարակված գիտական ուսումնասիրություններն, ըստ էության, համարվում են առ ոչինչ։ Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է հայերեն ուսումնասիրություններին։ Եթե գիտնականները չկատարեն վերոհիշյալ պայմանները, նրանք պարզապես ազատվելու են աշխատանքից, իսկ եթե մասամբ կատարեն՝ կորցնելու են իրենց գիտական որակավորումը, օրինակ՝ ավագ գիտաշխատողից իջեցվելու են կրտսեր գիտաշխատողի կարգավիճակի և, համապատասխանաբար, պակաս վարձատրվեն։ Խոսքը վերաբերում է բոլոր բնագավառներում աշխատող գիտնականներին, բայց ստորև քննարկելու եմ միայն հայագիտության հարցը՝ թողնելով տեխնիկական գիտությունների հարցերը համապատասխան մասնագետներին։
Բանն այն է, որ հայագիտության կենտրոնը դեռևս Հայաստանն է։ Հայագիտական լավագույն ուսումնասիրությունները գրվել ու դեռևս գրվում են հայերեն։ Հայկական պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանը մնա հայագիտության գլխավոր կենտրոն։ Բայց նշված որոշմամբ իրավիճակը կտրուկ փոխվելու է։ Թվարկենք, թե ինչ հետևանքներ է ունենալու 23.12.2023 թ. կառավարության որոշումը հայագիտության և հասարակագիտության համար։
1. Հայագիտության կենտրոնը բռնի կերպով փոխադրվելու է արտասահման, քանի որ հայաստանյան հայագիտության և հասարակագիտության կադրային հարցերն ու զարգացման ուղղությունները փաստացիորեն որոշվելու են օտար (քաղաքականացված) գիտական կենտրոններում՝ ըստ ամենայնի, օտար պետությունների հատուկ ծառայությունների միջամտությամբ։
2. Հայագետներն ու հասարակագետները (ինչպես նաև տեխնիկական մասնագիտություններով գիտաշխատողները) այլևս շահագրգռված չեն լինելու իրենց ուսումնասիրությունները շարադրել հայերեն։ Գիտական կազմակերպություններում աշխատելու և առաջխաղացում գրանցելու համար հայերեն ստեղծագործելը զրոյական արժեք է ունենալու։ Հայերենն աստիճանաբար դուրս է մղվելու գիտության դաշտից՝ վերածվելով կենցաղային, ոչ գիտական լեզվի։
3. Հայագիտական և հումանիտար ուղղություններով տասնամյակներ շարունակ գործող գիտական հանդեսները («Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Մատենադարանի» և մյուսները) դառնալու են անպիտան և, ի վերջո, փակվելու են, քանի որ նրանցում հրապարակված հոդվածները հաշվի չեն առնվելու գիտնականների ատեստավորման ու գիտական պաշտոնները որոշելու ժամանակ։
4. Հայաստանում լույս տեսած գիտական մենագրություններն արժեք չեն ներկայացնելու գիտնականների ատեստավորման և գիտական պաշտոնին նշանակվելու ժամանակ։
5. Մենագրության տպագրության համար ընդունելի համարվող թվով 834 (Web of science-ի) հրատարակչություններից գեթ մեկը հայաստանյան չէ։ Հետևաբար, Հայաստանում գործող գիտական հրատարակչությունները նույնպես վերացման վտանգի առաջ են կանգնելու։
6. Հայաստանցի գիտնականները փաստացիորեն դրվում են օտար հրատարակչությունների շատ առումներով քաղաքական ու քաղաքականացված ուղեգծի և նախապատվությունների ուղղակի կախվածության ներքո։
7. Կառավարության վերոհիշյալ որոշմամբ հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը, փաստորեն, ամբողջությամբ հանձնվում են օտար կառավարման։
8. Հայաստանյան հեղինակների բոլոր ուսումնասիրությունները ենթարկվելու են դաժան գրաքննության։ Պետք է հաշվի առնել, որ օտար ակադեմիական կենտրոններից և գիտական հրատարակչություններից շատերը թե՛ Արևմուտքում, թե՛ ՌԴ-ում գտնվում են Թուրքիայի և Ադրբեջանի մեծ ազդեցության տակ։ Այդ ուղղությամբ վաղուց ի վեր ծավալուն և կեղտոտ աշխատանք են տանում նշված հայասպան պետությունների դիվանագիտական գերատեսչություններն ու հատուկ ծառայությունները, ներառյալ այդ կենտրոններին ու նրանց աշխատակիցներին ֆինանսական նվիրատվություններ (փաստացի՝ օրինականացված կաշառք), ինչպես նաև ճոխ ընդունելություններ ու տարբեր արտոնություններ տրամադրելու և կազմակերպելու միջոցով։
9. Ավելին, Հայկական հարցում բոլոր մեծ տերություններն ունեն իրենց սեփական քաղաքական նպատակները, որոնք հաճախ ուղղակիորեն արտացոլվում են ակադեմիական կազմակերպությունների և առանձին գիտաշխատողների աշխատանքի վրա։ Սա նշանակում է, որ զուտ հայկական շահ ներկայացնող բազմաթիվ ուսումնասիրություններ պարզապես մերժվելու են և չեն հրատարակվելու։
10. Պատմական որոշ թեմաներով սեփական սկզբունքային դիրքորոշումն արտահայտած հայաստանցի գիտնականներից ոմանք երբեք հնարավորություն չեն ստանալու հրապարակվել արտասահմանյան հանդեսներում։ Օրինակ, օտար հեղինակների որոշ հակապատմական տեսություններն ու գնահատականները գիտական սուր քննադատության ենթարկած հայաստանցի հեղինակները, բնականաբար, իսկույն մերժվելու են՝ անկախ նրանց ներկայացրած նյութի թեմայից և գիտական արժեքից։
11. Այնպիսի թեմաներ ու գիտական խնդիրներ, ինչպիսիք են հայերի բնիկության հարցը, Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանությունը, հայ ազատագրական շարժումները ենթարկվելու են ամենադաժան գրաքննության՝ կա՛մ անմիջապես մերժվելով, կա՛մ կոպիտ, հակագիտական և հակահայկական խմբագրումների ենթարկվելով։ Գիտական շրջանառությունից հանվելու են պատմական բազմաթիվ օբյեկտիվ ճշմարտություններ, որոնք միջազգային ասպարեզում կարող են հայանպաստ իրավաքաղաքական կամ քարոզչական դեր կատարել։ Օրինակ, հայերի Հայկական լեռնաշխարհում բնիկ լինելու կամ Մովսես Խորենացու 5-րդ դարի արժանահավատ հեղինակ լինելու մասին ուսումնասիրություններն ի սկզբանե արժանանալու են «նացիոնալիստական» պիտակավորումների ու մերժվելու են։
12. Այս ամենը նշանակում է, որ հայաստանյան հայագիտության վերջին հարյուրամյակում ձեռքբերած ուրույն գիտական կառուցվածքն ու համակարգը, ինչպես նաև մեթոդաբանական ավանդույթները փոշիանալու են՝ չասած այլևս հայրենասիրական գաղափարախոսության մասին։
Հայաստանում հիմնարար հայագիտությունն ու հասարակագիտությունը վերանալու են՝ մահացու հարված հասցնելով հայ քաղաքական և ռազմավարական մտքին, հայկական ինքնիշխանությանն ու պետականությանը։
Եթե Լեոն, Մանուկ Աբեղյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Լևոն Խաչիկյանը, Հակոբ Անասյանը, Մկրտիչ Ներսիսյանը կամ ուրիշ հայ մեծ հայագետները գնահատվեին ՀՀ կառավարության 2023 թ. դեկտեմբերի 25-ի որոշման չափորոշիչներով, ապա նրանք անգամ կրտսեր գիտաշխատողի կարգավիճակին չէին կարող հավակնել։
Առանձին պետք է անդրադառնալ սույն որոշման՝ մենագրություններին վերաբերող հատվածին։ Առհասարակ, մենագրությունները գիտության զարգացման և առաջմղման գլխավոր միջոցն են, որովհետև նրանցում լուծում են գտնում խոշոր գիտական խնդիրները, առաջադրվում են նորովի լուծումներ, վարկածներ և մեթոդներ։ Սակայն այս որոշումը գիտնականներին, փաստորեն, հետ է պահում մենագրություն գրելուց, որովհետև, առաջին, մենագրություն է համարվում միայն օտար հրատարակչություններում օտար լեզուներով հրապարակված աշխատությունը, որը հայաստանյան հայագետներից շատ քչերն են ի վիճակի լինելու գրել և արտերկրում հրատարակել, երկրորդ՝ որովհետև մեկ մենագրությունը հավասարարժեք է համարված ընդամենը 3-4 հոդվածի (անկախ մենագրության ծավալից և որակից), և երրորդ՝ որովհետև մենագրություն է համարվում առնվազն հինգ տպագրական մամուլ կազմող աշխատությունը։ Այնինչ հայագիտության և հասարակագիտության ոլորտում հիմնարար մենագրությունները ունենում են ոչ թե հինգ, այլ բազմապատիկ ավել ծավալ՝ 20, 30, 40 և ավելի տպագրական մամուլ։ Հետևաբար, գիտնականները ձգտելու են գրել միայն հոդվածներ կամ կարճառոտ մենագրություններ, այն էլ՝ օտար լեզուներով, որից, ինչպես նշեցինք, տուժելու է հայոց լեզվի զարգացումը։
Կառավարության խնդրո առարկա որոշումը բացարձակապես հաշվի չի առնում մենագրությունների և հոդվածների որակը, ամեն ինչ միայն քանակական հարթության վրա է գնահատվում։ Սա կատարյալ անհեթեթություն և վնասարարություն է, որովհետև հատկապես հայագիտական ու հասարակագիտական բնագավառում որակական չափորոշիչներն ավելի մեծ նշանակություն ունեն։ Ի վերջո, ո՞վ է որոշելու հայագիտական ուսումնասիրությունների իրական գիտական արժեքը՝ հայերեն չիմացող, հայոց պատմության ու մշակույթի մասին մակերեսային պատկերացումներ ունեցող օտարերկրացի մասնագետնե՞րը, որոնք, ամեն ինչից զատ, նաև ենթակա են օտար (հաճախ՝ թշնամական) քաղաքական ազդեցություններին։
Իսկ ի՞նչ է պետք անել իրականում։ Հայաստանում աշխատող հայագետներին չի կարելի պարտադրել արտերկրում օտար լեզուներով հրատարակել իրենց ուսումնասիրությունները, որովհետև հայագիտության առաջնային լեզուն հենց հայերե՛նն է, այլ ոչ թե անգլերենը, ռուսերենը կամ ֆրանսերենը։ Ընդհակառակը, պետք է ջանք թափել, որպեսզի օտարերկրացի հայագետները Հայաստանում հայերեն հրատարակեն իրենց ուսումնասիրությունները՝ ընդսմին վերահսկելով նրանց աշխատանքի գիտականության ընդունելի մակարդակն ու որակը։ Մյուս կողմից, իհարկե, ցանկալի է, որ հայաստանյան հայագիտության լավագույն նմուշներն ու նվաճումները հրապարակվեն նաև օտար լեզուներով՝ կլինի դա արտերկրում թե Հայաստանում։
Հայագիտության տեսակետից ամենաորակյալ հանդեսներն առայժմ գործում են Հայաստանում, թեև դրանք վերջին տարիներին որակական լուրջ նահանջ են արձանագրել։ Բայց սա ամենևին չի նշանակում, թե այդ հանդեսներն այլևս պետք չեն։ Ընդամենը պետք է բարելավել գիտական արտադրանքի որակը։
Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել գիտական մեջբերումների ազգային մատենագիտական տվյալների բազա՝ ռուսաստանյան РИНЦ-ի նմանությամբ, որտեղ կուտակված կլինեն հայաստանցի և արտասահմանցի հայագետների տասնյակ հազարավոր հրապարակումները։
Կրկնեմ, Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։
Արմեն Այվազյան,
քաղ. գիտ. դոկտ., պատ. գիտ. թեկն.
26.03.2024
Կառավարության որոշումը
Աղբյուրը՝ Արմեն Այվազյանի դիմատետրի էջը
Տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ
11 թուային բառարան
(425,321 գլխաբառ եւ ասացուածք)
- Բառգիրք հայերէն լեզուի, Անդրանիկ Վրդ. Կռանեան (1998).
- Ընդարձակ Բառարան Հայերէնէ Անգլիերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան (1970).
- Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան (1981).
- Գործնական Բառարան Հայերէն-Ֆրանսերէն, Գրիգոր Շահինեան (1997).
- Գործնական Բառարան Ֆրանսերէնէ Հայերէն, Յարութիւն Քիւրքճեան (1988).
- ՆՈՐԲառարան Գանձարան Հայերէն Լեզուի, Յարութիւն Թ. Գայայեան (1938).
- ՆՈՐ(beta)Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց (1944).
- ՆՈՐ(beta)Հայոց լեզուի նոր բառարան, Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան (1992).
- ՆՈՐArmenian-English Vocabulary, Fr. S. L. Kogian (1949).
- ՆՈՐ(beta)Բառարան-տեղեկատու (Նոր բառեր և իմաստներ), Ֆրիդրիխ Խլղաթյան (1982).
- ՆՈՐ(beta)Նոր բառերի բացատրական բառարան, Փառանձեմ Մեյթիխանյան (1996).
129 պատկերահանուած բառարան
(112,834 պատկերահանուած էջ) Ընտրել բառարանի տեսակը
Հայերէն Հայ-Անգլերէն Անգլերէն-Հայ Հայ-Ֆրանսերէն Ֆրանսերէն-Հայ
Հայ-Ռուսերէն Ռուս-Հայերէն Հայերէն-Գերմաներէն Գերմաներէն-Հայերէն
Հայ-Սպաներէն Սպաներէն-Հայերէն Հայ-Իտալերէն Իտալերէն-Հայերէն
Հայ-Թուրքերէն Թուրքերէն-Հայերէն Հայ-Յունարէն Հայ-Լատիներէն Լատիներէն-Հայերէն
Վրացերէն-Հայերէն Հայերէն-Արաբերէն Արաբերէն-Հայերէն Հայերէն-Պարսկերէն
Պարսկերէն-Հայերէն Անգլերէն-Ռուսերէն Գերմաներէն-Ռուսերէն Թուրքերէն-Անգլերէն
Անգլերէն-Թուրքերէն Ֆրանսերէն-Թուրքերէն Անգլերէնէ-Անգլերէն
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ
ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՒ
ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ
ՆՈՐԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ
ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
- Ղարաբաղի բարբառի բառարան, Արմեն Յուրիկի Սարգսյան (2013).
- Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Պետրոս Սարգսի Բեդիրյան (2011).
- ՆՈՐՀայերեն շրջասությունների բառարան, Պետրոս Ս. Բեդիրյան (2010).
- Հայոց լեզվի բարբառային բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (2001).
- Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան եւ Սերգեյ Աշոտի Գալստյան (1975).
- Հազար ու մէկ բառ ու բան հայոց խօսից բարբառէն, Տիրայր Ֆրունճեան (1970).
- Արեւելահայ ոճաբանութիւններ — [Հազար ու մէկ բառ ու բան հայոց խօսից բարբառէն], Տիրայր Ֆրունճեան (1970).
- Հայերէն գաւառական բառարան, Հրաչեայ Աճառեան (1913).
- Հայոց բառ ու բան, Սահակ վարդապետ Ամատունի (1912).
- Բառգիրք Արարատեան բարբառի, Տիգրան Նաւասարդեանց (1903).
- Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն, Հրաչեայ Աճառեան (1902).
- Բառգիրք յաշխարհաբառէ ի գրաբառ, Գերապայծառ Եդուարդ Հիւրմիւզեան (1869).
- Յաւելուած աշխարհիկ բառք անվկայք ի գրոց առ մեզ եղելոց — [Նոր բառգիրք հայկազեան լեզուի], Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան (1837).
ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ
ԳՐԱԲԱՐԻ
- Գրաբարի դարձուածաբանական բառարան, Ռուբէն Սերոբի Ղազարեան (2012).
- Գրաբարի բառարան — Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Լավրենտի Շահենի Հովհաննիսյան (2010).
- ՆՈՐՆորայայտ բառեր գրաբարում, Ռուբեն Սերոբի Ղազարյան եւ Հենրիկ Միսակի Ավետիսյան (2007).
- Գրաբարի հոմանիշների բառարան, Ռուբէն Սերոբի Ղազարեան (2006).
- Գրաբարի բառարան, Ռուբէն Սերոբի Ղազարեան (2000).
- Ասացուածքներ հայերէն գրաբար լեզուով — [Հայերէն բացատրական բառարան], Ստեփան Մալխասեանց (1945).
- Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Հայր Մկրտիչ Աւգերեան եւ Հայր Գրիգոր Ճէլալեան (1865).
- Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական, Հայր Մանուէլ վարդապետ Ջախջախեան (1837).
- Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան (1836).
ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԷՆԻ
ՎԱՂԱՇԽԱՐՀԱԲԱՐԵԱՆ
ՕՏԱՐ ԼԵԶՈՒԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԳՐԱԲԱՐԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԳՐԱԲԱՐԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
- Անձնանուններ — [Անգլերեն-հայերեն բառարան], Հ.Ա. Ասմանգուլյան եւ Մ.Ի. Հովհաննիսյան (1984).
- Names of Men — [Բառարան Անգղիարէն եւ Հայերէն], Հայր Յարութիւն Վ. Աւգերեան (1868).
- Names of Women — [Բառարան Անգղիարէն եւ Հայերէն], Հայր Յարութիւն Վ. Աւգերեան (1868).
- Names of Persons — [Համառօտ բառարան յանգղիականէ ի հայ եւ ի տաճիկ], Սուքիաս Սօմալեան (1843).
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
- English Index — [Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան], Ռուբեն Սերոբի Ղազարյան (1981).
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
ԳՐԱԲԱՐԻ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԳՐԱԲԱՐԻ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
- Index Français — [Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան], Ռուբեն Սերոբի Ղազարյան (1981).
- ՆՈՐ(beta)ՑԱՆԿ Լատին եւ Փռանկ Անուանց Բուսոց — [Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն], Հայր Ղեւոնդ Ալիշան (1895).
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
- Русский Индекс — [Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան], Ռուբեն Սերոբի Ղազարյան (1981).
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
- Deutscher Index — [Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան], Ռուբեն Սերոբի Ղազարյան (1981).
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
- Անուանք անձանց — [Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական], Հայր Մանուէլ վարդապետ Ջախջախեան (1837).
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԱՐԴԻ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՕՍՄԱՆԵՐԷՆ
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԱՐԴԻ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՕՍՄԱՆԵՐԷՆ
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԴԱՐՁՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
- Index Latinus — [Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան], Ռուբեն Սերոբի Ղազարյան (1981).
- ՆՈՐ(beta)ՑԱՆԿ Լատին եւ Փռանկ Անուանց Բուսոց — [Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն], Հայր Ղեւոնդ Ալիշան (1895).
ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԷՆ
ՅԱՊԱՒՈՒՄՆԵՐՈՒ
- Abbreviations — [Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն], Մեսրոպ Կ. Գույումճեան (1981). (Նաեւ թուային)
Աղբյուրը՝ Նայիրի հայերեն էլեկտրոնային բառարանների գրադարան
|