Մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը, տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում: 2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի (4,4 միլիոն դոլար) անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար:
www.epress.am