Լեզվաքաղաքականությունը հարևան պետությունների օրենսդրության մեջ

Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 15–րդ  հոդվածը.

ԻԻՀ պետական լեզուն հանդիսանում է պարսկերենը։  Բոլոր պետական փաստաթղթերը պետք է լինեն պարսկերեն լեզվով։ Բոլոր դասագրքերը  պետք է լինեն պարսկերեն լեզվով։

Դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվում են պարսկերեն  լեզվով։ Տեղական և գավառական  բարբառները կարող են դասավանդվել, բայց միայն պարսկերեն լեզվի կողքին։

Թուրքիա

Հատված  Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությունից.

«Բացի թուրքերենից, ոչ մի այլ լեզու չպետք է դասավանդվի որպես Թուրքիայի քաղաքացիների մայրենի լեզու՝ բոլոր կրթա-ուսումնական հիմնարկներում: Օտար լեզուները, որոնք անհրաժեշտ է դասավանդել կրթա-ուսումնական հիմնարկներում, և օրենքները, որոնց պետք է հետևել օտար լեզուների ուսուցման դպրոցներում՝ սահմանվում են օրենքով: Միջազգային համաձայնագրերի դրույթները պահպանվում են»:

Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետության օրենքը «Ադրբեջանական  Հանրապետության պետական լեզվի մասին»

Հոդված 5. Պետական լեզվի  օգտագործումը կրթության  ոլորտում

5.1. Ադրբեջանի Հանրապետությունում կրթությունը տարվում է պետական լեզվով։

Վրաստան

Վրաստանի  օրենքը «Հանրակրթության մասին»

Հոդված 4. Ուսուցման լեզուն

Հանրակրթական հաստատություններում կրթության լեզուն վրացերենն է, իսկ Աբխազիայի ինքնավար հանրապետությունում՝ վրացերենը կամ աբխազերենը:

Գրառումը կատարվել է Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.