Հայաստանի բանալին հայ ազգի նուիրական լեզուն է

Ռ. Ա. Կ.ի ղեկավարներէն Մկրտիչ Մսըրլեանը 1945-ին կաթողիկոսական ընտրութեան համար Սովետական Հայաստան մեկնելու ատեն կը հարցնէ կրտսեր որդիին` չորս տարեկան Հայկ-Արամին, թէ Հայրենիքէն իրեն ինչ բերէ: Փոքրիկը կը պատասխանէ` «Հայաստանի բանալին բե’ր»: Երբ Մ. Մսըրլեանը այս մասին կը յայտնէ Աւետիք Իսահակեանին ու անոր խորհուրդը կը հարցնէ, Վարպետը կը գրէ հետեւեալ տողերը.

«Սիրելի զաւակս Հայկ-Արամ,

Հայաստանի բանալին հայ ազգի նուիրական լեզուն է, սովորի’ր եւ Հայրենիքի դռները բաց են: Աւետիք Իսահակեան»:

(Զաւէն Մսըրլեանի նամակէն, «Սովետական Հայաստան» ամսագիր, Երեւան, Դեկտեմբեր 1970, թիւ 12 (697). արտատպուած է հետեւեալ ժողովածուին մէջ. Զաւէն Մսըրլեան, «Մամուլէն Փրցուած Էջեր», Պէյրութ, 2013, մէջբերումը` էջ 236):

Գրառումը կատարվել է Ասույթներ և բանաստեղծություններ, Զրույցներ լեզվի մասին, Հատուկ բաժնում։ Էջանշեք այս հղումը.