Սփյուռքն ընդհանրապես շատ բարդ իրողություն է. այն ներկայացնում է մեկ ազգ, բայց ոչ մեկ մշակույթ, մեկ ազգ, բայց ոչ մեկ լեզու, մեկ էթնիկ, սփռված ինքնություն՝ զուգակցված բազում այլ խմբային ինքնությունների հետ և այդ ամենը համադրելու, ձևավորելու և կազմակերպելու պարբերական անհրաժեշտություն։
Մեր լեզվի յուրահատկություններն ու նրա ուսուցման հետ կապված բարդությունները թելադրում են ընդհանուրից տարբեր յուրահատուկ մոտեցումներ անգամ հայրենիքում։ Երկու գրական լեզվի դարավոր առկայությունը և բարբառների ու բանավոր խոսակցական լեզվի այսօրինակ բազմազանությունը արդեն ծնում են լուրջ բարդություններ¸ որոնք, անկասկած, բազմապատկվում են Սփյուռքում։ Հետևաբար մեր Կրթության ու գիտության և Սփյուռքի նախարարություններից, պահանջվում է գերզգայուն պրոֆեսինոլիզմ և աներևակայելի հմտություններ՝ Սփյուռքում հայոց լեզվի ուսուցման հաստատուն¸ ամրագրված սկզբունքներ, ուղղագրական և ուղղախոսական միասնական և ընդհանուր կանոններ մշակելու համար։ Բնականաբար, կրթական միջոցներն ու մեթոդները ընդհանուր լինել չեն կարող¸ միասնական պետք է լինեն լեզվական կանոնները և լեզվի ընդունված բանավոր և գրավոր կաղապարները։ Այս ամենը ենթադրում է ուղղագրական և ուղղախոսական ցանկացած երկընտրանքի ու տարբերակների գոյության բացառում։
Եթե գրական-գեղարվեստական լեզուն այսչափ տարբերվում է բանավոր խոսակցական լեզվից¸ ապա դժվարանում է լեզվի ուսուցումը՝ առավել ևս Սփյուռքում։ Վաղուց ժամանակն է հստակություն մտցնել հետևյալ՝ մեր լեզվի մաքրության ու անաղարտության խնդրում կարևորագույն դեր խաղացող հարցերում — լրատվական միջոցների արտահայտման լեզուն արևելյան գրական հայերե՞նն է¸ թե՞ Երևանի բարբառը։ Ի՞նչ լեզվով պետք է խոսեն գեղարվեստական կինոնկարի հերոսները¸ հեռուստալրագրողները, հեռուստահաղորդումների հյուրերը։
Հրաշալի փաստ է — այսօր ՀՀ 4-5 հեռուստաալիք հեռարձակվում է Սփյուռք։ Եթե մենք աշակերտին պետք է ասենք¸ թե՝ սա էլ է ճիշտ¸ սա էլ է ընդունելի¸ սա էլ սխալ չէ¸- մենք չենք կարող ուսուցչին վայել¸ պատշաճ դիրքում գտնվել նրա պատկերացումներում և հաղորդել հստակ, կանոնակարգված լեզվական գիտելիքներ։ ԵՎ ընդհակառակը՝ եթե մենք պնդում ենք¸ որ բոլորը սխալ է¸ ճիշտ է միայն այսինչ տարբերակը¸ ապա նա հայտնվում է տարակուսանքի մեջ• «ուրեմն հեռուստացույցը¸ ինտերնետային համացանցը¸ ձայնասփյուռն ու թերթերը խոսում են սխա՞լ¸ ուրեմն ու՞մ է պետք այն ճիշտ հայերենը¸ որը ոչ մեկը չի օգտագործում¸ ինչի՞ համար եմ ես այն սովորում»։ ԵՎ Սփյուռքի հայերենի ուսուցիչը¸ որը առանց այն էլ միջնորդավորված հաղորդակիցն է հայրենիքում լեզվական բնագավառում կատարվող նորամուծություններին¸ պարբերաբար ստիպված է լինում մի քանի անհայտներով հավասարումներ լուծել։
Վաղուց ժամանակն է մշակել մեր պետական լեզվի վերաբերյալ պետական հստակ քաղաքականություն¸ այդ բնագավառում ունենալ ազգային միանշանակ գաղափարախոսություն և տարակուսանք չհարուցող հայեցակարգեր։
Հայկական դպրոցն ունի հնամյա ավանդներ, իսկ Սփյուռքը՝ մայրենի լեզվի դասավանդման հարյուրամյա փորձ։ Թվում է՝ ոչ մի նոր խոսքի կարիք և հնարավորություն այս ասպարեզում չկա։ Սակայն, յուրաքանչյուր միջավայր և ժամանակաշրջան ծնում են իրենց յուրահատկությունները, և կրթության¸ դասավանդման մեթոդաբանական համակարգում կարծրատիպեր լինել չեն կարող։
Ռուսաստանում գործող հայկական մեկօրյա դպրոցը¸ որ մեր դիտարկման առարկան է¸ հիմնավորապես տարբերվում է բոլոր մյուս դպրոցներից։ Որոնք են նրա տարբերակիչ առանձնահատկությունները։
1. Ռուսաստանի հայկական բնակչությունը Սփյուռքի մի յուրահատուկ խավ է¸ որը մոտ անցյալում եղել է Հայաստանի հետ նույն պետականության կազմում և չունի տարանջատման այն խոր¸ կարոտախտ ծնող տարրերը¸ ինչպես Եվրոպայում¸ ԱՄՆ-ում կամ այլուր։
2. Այստեղ հայոց լեզուն զրկված է գործնական բոլոր գործառույթներից¸ և նրա պահպանումը զուտ հայրենասիրության և արմատներին նվիրվածության նշան է։
3. Բազմաշերտ հայերի մեծ մասը կարիք չունի մայրենի լեզվի դասընթացների- Դիտարկենք այդ շերտերը. ա) երկու դար առաջ գաղթածների (հին Սփյուռք) մեծ մասը կորցրել է ազգային ինքնագիտակցությունը և անդառնալի հեռացել արմատներից։ բ) Վերջին շրջանի գաղթածների մեծ մասը (նոր Սփյուռք) շարունակելով մնալ ազգային լեզվի և մշակույթի կրող¸ ընդհակառակը՝ մտավախություն ունի տեղական լեզվի տիրապետման թերացման ուղղությամբ¸ և ձգտում է երեխաների և շրջապատի հետ շփվել բացառապես ռուսերենով¸ հետևաբար նա խուսափում է հայկական համայնքային միավորների մաս լինելուց։ գ) Երրորդ շերտը պահպանում է մայրենի լեզուն իր ընտանիքի և բարեկամների շրջանակներում և կարիք չի զգում լրացուցիչ ուսուցման ։
Եթե հաշվի առնենք նաև, որ Ռուսաստանում գործող հայկական հարյուրավոր հասարակական — քաղաքական կազմակերպությունները գիտակրթական ոլորտին սակավ են անդրադառնում, ապա պատկերը կդառնա լիովին ըմբռնելի։
Այսուհանդերձ¸ մեկօրյա հայկական դպրոցներ կազմակերպվում են, և հայոց լեզվի խմբակներ պարբերաբար բացվում ու վերաբացվում են՝ հատուկենտ նվիրյալ բարերարների և անձնվեր ուսուցիչների շնորհիվ։
Երիտասարդներին և պատանիներին հայկական կրթական կառույցներում ներգրավելը մի այլ, բազմամաս հմտություն և կառուցակարգ է ենթադրում։ Պարբերաբար, նորաձևությանը համընթաց, որոնվում են նոր մեթոդներ և ուղիներ։ Տարբեր ժամանակակից խմբակների, ստուդիաների և ակումբների ստեղծման, նյութական և բարոյական խրախուսանքների ճանապարհով։ Հիմնական աշխատանքը առաջին փուլում գերազանցապես ծնողներին է ուղղված, քանի որ վերջին հաշվով ամեն ինչ որոշում են ծնողները¸ և ազգային ավանդույթների և արժեքների նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է ընտանիքում։ Կոնկրետ մեր պարագայում գործում են հետևյալ ազդակները. 1) Բոլոր պատեհ առիթներով գովերգվում են մեր բարքերի ու կենցաղային սովրությունների առավելությունները ։ 2) Հաստատվում է այն փաստը¸ որ ազգային պատկանելիության հստակ գիտակցումը ապահովում և սնուցում է սկիզբ, արմատներ ունենալու և դրանց կապված լինելու անհատի ապրումը, հոգեբանական անվտանգության և կայունության զգացումը։ 3) Պարզաբանվում է¸ որ մենք ծնվել ենք որպես հայ և եթե անգամ մենք դա չենք ուզում¸ ուրիշը իր մեջ մեզ չի ընդունի և մենք կմնանք ոչ ոքի կարգավիճակով¸ խաղից դուրս։ 4) Անգամ փորձ է արվում համոզելու¸ որ ռուս լինելը՝ Ռուսաստանում պարզ, բնական երևույթ է¸ շատ ավելի խորհրդավոր և հետաքրքիր է լինել միաժամանակ երկու մշակույթի կրող՝ երկշերտ հարուստ հոգեկան ու հոգևոր աշխարհով. 5) Նրանց հայկական համայնքի հետ լինելը խրախուսվում է տարբեր հետաքրքիր միջոցառումների մասնակցությամբ¸ տարբեր կայքէջերում¸ թերթերում ու ամսագրում հայտնվելու հրապուրիչ հեռանկարով։
Ովքեր ե՞ն վերջապես դառնում մայրենի լեզվի կրթական օղակների հաճախորդներ. ա) հին Սփյուռքի այն ներկայացուցիչները¸ որոնք դեռևս պահպանել են իրենց ազգային դրոշմը և քսանմեկերորդ դարասկզբին ազգային զգացումների նոր զարթոնք են ապրում։ բ) Նոր Սփյուռքի այն մասը¸ որը չի ուզում ձուլվել և ձգտում է ապահովել իր սերունդների շփումը հայկական աշխարհի հետ։
Մեկօրյա դպրոցներում ամեն ինչ սկսվում է երեխաների և ծնողների շատ կասկածամիտ վստահությունը շահելուց և ճիշտ խմբեր կազմելուց։ Դրա համար պետք է հաշվի առնել հաճախորդների ա) տարիքային¸ բ) մայրենի լեզվի հետ շփման մակարդակի¸ գ) հայոց լեզու սովորելու շարժառիթների և դ) վերջնական արդյունքի պահանջի ու պատկերացման հետ կապված բոլոր առանձնահատկությունները։
Մեր դպրոցներում բոլոր խմբերը կազմված են 8-10 աշակերտից և ունեն իրենց անվանումները՝ որը նույնպես նպաստում է ազգային արժանապատվության արթնացմանը. “Փոքր Մհեր”¸ “Սասունցի Դավիթ”¸ “Աստղիկ”, “Հայկ ” հիմնական խմբեր, որոնց ուսման տևողությունը երեք տարի է և ավագ խմբեր՝ ուսման տարբեր ժամկետներով և իրենց առջև դրված ամենատարբեր առաջադրանքներով — «Մեծ Մհեր»¸ «Արա Գեղեցիկ»¸ «Նարեկացի», «Կոմիտաս», «Արարատ», ”Ուրարտու” , ” Տիգրան Մեծ” այլն։
Հիմա անդրադառնանք ուսումնական բուն պրոցեսի կազմակերպման հետ կապված բարդություններին։ Մեկօրյա դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ցանկանում է կարճ ժամկետում հասնել շոշափելի արդյունքների՝ գործադրելով մինիմալ ջանքեր։ Շեշտը առաջին հերթին դրվում է բանավոր խոսակցական լեզվի վրա։ Հիմնականում սաները ուսուցումը սկսում են զրոյական մակարդակից։ Չկան այս պահանջները բավարարող դասագրքեր։ Բոլոր այբբենարանները՝ օտարախոս երեխաներին ուսուցանելու տեսանկյունից ունեն համարյա նույն թերությունները. ա) ոչ առօրեական¸ քիչ օգտագործվող գրքային բառերի ներկայություն¸ բ) շատ կենցաղային, ամենօրյա գործածական բառերի իսպառ բացակայություն¸ գ) բազմապլան¸ բազմաշերտ նկարների առատություն դասագրքի սկզբում¸ որը նախատեսված է հայախոս երեխայի բանավոր խոսքի կազմակերպման ու զարգացման համար¸ ո՛չ երբեք օտարախոսի. դ) տեքստերում չանցած տառի վանդակաձև գոյությունը։ Մյուս դասագրքերի գերակշիռ մեծամասնությունը դարձյալ ստեղծված է հայկական դպրոցի համար։ Հատուկենտ, հասուն տարիքի ռուսախոսների համար կազմված դասագրքերի հիմնական թերություններն են. տեքստերի կամ բացակայությունը¸ կամ էլ կենցաղից ու առօրյայից հեռու լինելը¸ ռուսախոսի հետաքրքրություններին և լեզվամտածողական յուրահատկություններին անհարիրությունը։ Ինչքանով որ ծանոթ ենք¸ հրապարակի վրա եղածներից և ոչ մեկը չի բավարարում մրցունակ դասագրքի շատ հրատապ պահանջը։ Չմոռանանք¸ որ Սփյուռքում հայերենը դասավանդվում է որպես օտար լեզու¸և հնարավոր չէ առաջնորդվել հայկական հանրակրթական դպրոցների ծրագրերով ու դասագրքերով, սակայն չի կարելի նաև կուրորեն ընդառաջվել օտար լեզվի ուսուցման մեթոդաբանությամբ¸ որովհետև կա մի հսկայական, գենետիկ հիմք ունեցող հոգեբանական տարբերություն՝ ա՛յս օտար լեզվին պետք է մոտենալ սկսելով հայի նիրհած¸ երբեմն անզգայացած ոգին արթնացնելուց։
Մեծ պահանջ է զգացվում նաև ռուս — հայերեն համառոտ բառարանների, բանավոր խոսքի զարգացման ուսուցողական սկավառակների, մանկա-պատանեկան նկարազարդ ռուս-հայերեն հանդեսների։ Այս բացի մի մասը ”Խաչքար” կրթական կենտրոնը ձգտում է լրացնել սեփական ուժերով։ Արդեն տպագրվել և են մեր կազմած «Ռուս-հայերեն, հայ-ռուսերեն առձեռն բառարանը», «Ռուս-հայերեն զրուցարանը», շատ արժեքավոր «Ձայնային զրուցարանը» և ”Փոքր Մհեր” ուսումնական ձեռնարկը։ Հրատարակության պատրաստ է ”Մեծ Մհեր” դասագիրքը, արդեն նախագծված է ”Սասունցի Դավիթ” այբբենարանը։
Նպատակահարմար է մեկօրյա դպրոցներում ունենալ տարբեր կարգի դասեր տարբեր տարիքային խմբերի համար։ Դասը, որը պետք է տևի փոքրերի համար երեք 30 րոպե՝ դասամիջոցներով¸ միջին և ավագ խմբերի համար երեք 40¸ իսկ ուսանողների համար երկու 60 րոպե, կազմված պետք է լինի երեք մասից – 1.Գրագիտություն¸ լեզվական գիտելիքներ¸ 2. Բանավոր խոսք¸ հայ գրականություն¸ 3) Հայրենագիտություն (պատմություն¸ հայրենիքի մասին զրույցներ¸ կենցաղային սովորություններ ու բարքեր¸ հայկական մշակույթ)։
Առաջին երկու մասերը մեր կարծիքով պետք է տրվեն հայերեն լեզվով, անհրաժեշտության դեպքում ուղեկցվեն զուգահեռ թարգմանություններով, երրորդ մասը աշակերտներին ներկայացվում և նրանցից պահանջվում է ռուսերենով։ Ամբողջ դասապրոցեսի առաջնային նպատակը հայկական հոգեկերտվածքի և լեզվամտածողության ձևավորումն է։ Բոլոր բանավոր և գրավոր տեքստերը, հարակից բոլոր նյութերը պետք է ներշնչված լինեն հայագիտական և հայրենասիրական տարրերով։
Հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն պետք է ուսուցանել ռուսերենի, երբեմն նաև անգլերենի հետ զուգահեռ մեկնաբանություններով, համադրություններով՝ հաշվի առնելով երեխայի ընկալունակության աստիճանը։
Մենք չենք կարող իրականացնել հայոց լեզվի սիստեմատիկ գրավոր ուսուցում¸ անգամ տառուսուցում¸ առանց զուգակցելու բանավոր խոսքի անգիր սերտումին՝ այն խոսքի¸ որը դասարանից դուրս նրանցից շատերը այլևս ոչ մի տեղ չեն օգտագործում, բայց ձգտում են յուրացնել առաջին հերթին։ Դրա համար հենց առաջին դասից մենք տալիս ենք պարզունակ երկխոսություններ և տեքստեր, որոնք անգիր են արվում և յուրացվում հենց դասաժամի ընթացքում։
Դասի երրորդ մասի նյութը տրվում է շատ հետաքրքիր զրույցների ձևով, տեսանյութի, ձայնանյութի և նկարների ցուցադրման զուգակցմամբ։ Հայկական մշակույթը, ազգագրությունն ու պատմությունը պետք է մատուցել այլ ժողովուրդների նույնատիպ արժեքների կտրվածքի վրա, համեմատությունների մեջ, անպայման շեշտելով հայկականի ինքնատիպությունն ու տարբերակիչ առանձնահատկությունները՝ հիմնավորելով համոզիչ փաստերով և օրինակներով։
Մեծ նշանակություն ունի գեղարվեստական¸ առանձնապես պոետիկ խոսքի ունկնդրումը՝ հայոց լեզվի գեղեցկությունը զգալու և լեզվական հոտառություն ձեռք բերելու նպատակով։
Եվ վերջապես, հայկական մեկօրյա դպրոցների բարգավաճման ամենակարևոր նպաստավոր գործոնը՝ հայ երեխան պետք է գա դպրոց¸ որպես տոնի¸ հաճելի հաղորդակցման¸ ուր իրեն սիրում են¸ հասկանում և միշտ պատրաստ են օգնել։ Լեզվամտածողությունը ազգային երևույթ է և արժեք։ Մայրենի լեզվի հետ ամենամակերեսային շփումն անգամ պետք է պարգևի հոգեկան ներդաշնակություն և բավարարվածություն։
Մենք անընդհատ շեշտում ենք մեր բոլոր ելույթներում և հղումներում¸ որ հայկական դպրոցը¸ հայկական եկեղեցին կամ մշակութային կենտրոնը Սփյուռքում պետք է ընկալվեն ոչ միայն իրենց բուն բովանդակությամբ¸ այլ առաջին հերթին¸ որպես հայրենիքի խորհրդանիշ և ներկայացուցչություն։ Եվ նրանց շուրջը համախմբվելով միայն կարող ենք ստեղծել հոգևոր հայրնիքի այն տեսլական կերպարը¸ որը կարող է ապագայում ձեռք բերել նյութական արժեք և զորություն։

Երազիկ Հարությունյան