2012թ ի փետրվարի 7 ին բոլորս միասին կարողացանք համացանցի հայկական հատվածի զգալի մասի ուշադրությունը հրավիրել այսպես կոչված լատինատառ հայերենի (տրանսլիտ) անթույլատրելիության վրա և կոչ արեցինք բոլորին, որպեսզի սոցիալական ցանցերում և ընդհանուր առմամբ վիրտուալ տարածությունում չպղծենք մեր հրաշք լեզուն ու գրենք հայատառ մտքեր: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ այս փոքրիկ տոնի երկրորդ տարեդարձի կապակցությամբ:
Ֆեյսբքուքի «Պայքարենք լատինատառ հայերենի դեմ» խումբ