Ռուբեն Հակոբյան (Թարումյան),
Տառաստեղծ
Թվայնացում. լեզուն՝ Համացանցում կամ, Հայոց լեզուն թվանշային դարաշրջանում
Իմ ելույթը չի վերաբերում ազգ-լեզու հարաբերություններին, սակայն առիթը չեմ կարող բաց թողնել արտահայտելու իմ այն պնդումը, որ լեզուն ազգորոշիչ հատկություններից մեկը չէ այլ… միակ այդպիսի հատկությունն է։ Այսինքն մարդու ազգությունը որոշվում է միայն ու միայն լեզվով։ Ժամանակին դա բանաստեղծական խորաթափանցությամբ արձանագրել է Համո Սահյանը («Մեր լեզուն մենք ենք որ կանք… Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի»։) Այդ փաստի գիտակցումը լավագույնս պահպանվել է (կամ ավելի ճիշտ, մինչեւ վերջերս դեռ պահպանվում էր) ռուսաց լեզվամտածողությունում, ուր այդ երկու հասկացությունները արտահայտվում են միեւնույն յազիկ բառով, որտեղից է նաեւ՝ յազիչեստվո՝ «հեթանոսություն»։
Հայոց լեզուն թվանշային դարաշրջանում by Cyber Aratta