Մեր ինքնութիւնը ամուր պահելով հանդերձ, զգում ենք օրից օր նահանջը մեր լեզւի: Երբ մի հատ սխալ անենք մեր գրաւոր լեզւի մէջ, Վարդանի զինւորներից մէկը նահատակւած կը լինի Աւարայրի դաշտում: Մեր եկեղեցու արարողութիւններին բացակայ լինելով, Սբ. Վարդանի բանակը դարձեալ պարտւած կը լինի Աւարայրի դաշտում: Մեր կրթական հաստատութիւնների նկատմամբ անտարբերութիւն երբ ցուցաբերենք, Սբ. Վարդանի ուխտապահ նախարարները դարձեալ սրախողխող ընկած կը լինեն Տղմուտի ափին: Ահա այսպէ՛ս պէտք է ըմբռնել Սբ. Վարդանի ու նրա զինակիցների մղած պայքարը այսօր: 451 թիւը արդէն մեր պատմութեան քրիստոնէական շրջանի առաջին էջերի նիւթերից է, սակայն նրա խորհուրդը ու մանաւանդ պատգամը մընում է միշտ այժմէական:
Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեան
Սրբոց Վարդանանց Տոնի Ս. Պատարագ, Ատրպատական
26 փետրվարի, 2014թ.