Մի՞թե կանոններով նախատեսված է «STOP» գիծ

Վերջերս մեր փողոցների գծանշումը հարստացել է մի նոր տարրով․ հետիոտնային անցումների «ձեբրի» երկու կողմերում սկսել են լատինատառ գրել «STOP»։ Սա շատ տարօրինակ նշան է, քանի որ կարծես թե չի նախատեսված Ճանապարհային երթեւեկության կանոններով։ Այդ կարգի գիծ նախատեսված է վարորդների համար, բայց համաձայն այդ փաստաթղթի այն կոչվում է «Կանգ» գիծ։ Կամ նույնիսկ, եթե նախատեսված է (ո՞վ է հասկանում այդ օրենսդիրներին), դատելով նախորդից, կարելի է եզրակացնել, որ նույն փաստաթղթի եզրաբանության շրջանակներում այն նույնպես պետք է կոչվեր «Կանգ» գիծ, այլ ոչ թե «STOP»։

Ի՞նչ տրամաբանությամբ է Հայոց մայրաքաղաքի նշագծումը արվել օտարալեզու։ Մի՞թե Կարլ Մարքսի մոտ ասված է, Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ինչ-որ միջազգային պայմանագիր, ըստ որի «Կանգ» բառը պետք է բացառվի նշագծումից։ Եւ առհասարակ, ո՞ւմ է այն պետք։ Կանգնողը կկանգնի, չկանգնողը՝ ոչ։ Նույնիսկ եթե պնդեն, որ դա արված է հյուրերի համար, միեւնույն է․ եթե համապատասխան տեղում հայերենին չտիրապետող հյուրը տեսնի այդ չորս տառերը, նա կհասկանա, թե դրանք ի՛նչ են նշանակում։

Հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում այս մասին «Լեզվի պետական տեսչությունը»։

stop-nshan

 

 

 

 

 

Ռուբեն Թարումյան

http://tarumian.am/blog/?p=1039

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ բաժնում։ Էջանշեք այս հղումը.