Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Ուսումն ազգային դպրոցներում պետք է լինի մայրենի լեզվով։ Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ։

Հայոց ազգային, բուն ժողովրդական ոգին պարունակված է հայոց լեզվի միջև, հայոց լեզուն յուր կողմից ներկայացնում է ազգի լեզուն, ոչնչացրեք այդ երկուսից մեկը և մյուսն ինքնըստինքյան կոչնչանա․․․ Ուրեմն, լեզվի զարգացման գլխավոր գործիչն է բուն ժողովրդի ոգին, իսկ բուն ժողովրդի ոգին ներկայացնում են գավառաբարբառներն իրենց առանձնահատուկ ձևերով։

Իսահակ Հարությունյան (1863-1928թթ․), հայ մանկավարժ

Հայ մանկավարժներ XIX-XXդդ, գիրք II, Հայպետուսմանկհրատ, Երևան, 1961թ․, էջ 481։

Գրառումը կատարվել է Ասույթներ և բանաստեղծություններ, Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը, Հայերենագիտություն, Հատուկ, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.