Որդիս Արտավազդ, դու երկու զենքով պիտի պահես Հայքը։
-Երկո՞ւ։
-Այո։
-Որո՞նք են այդ զենքերը։
-Հայոց լեզուն և Հայկյան սուրը։ Հիշիր տղաս, սուրը կարող ես պատյանի մեջ դնել, բայց վերստին հանել, կոտրվելու դեպքում՝ կռել նորը։ Սակայն եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը։ Ամեն ինչ կարելի է կառուցել, վերագտնել բոլոր կորուստները, բայց եթե կորցնես մայրենին՝ կկորցնես և քեզ, և վարքը հայոց մեծաց, և Հայքը համայն և ապագան Ասքանազյան մեր ազգի։
Տիգրան Մեծի պատգամը որդուն
Հատված Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպից
Աղբյուրը՝ Գևորգ Յազըճյանի դիմատետրի էջը