Այս տարի մագիստրատուրան ավարտած ուսանողներից մեր տեղեկություններով պահանջել են հետ վերադարձնել իրենց հանձնված դիպլոմները։ Պատճառն այն է, որ դրանցում տեղ է գտել վրիպակ՝ «մագիստրոս» բառի փոխարեն տպագրված է եղել «մագիստր», և դիպլոմները պետք է վերատպագրվեն։ Ասել է թե՝ բառը գրված է եղել ոչ թե հայերեն, այլ ռուսերեն։ Ու այստեղ անմիջապես հիշում ես օտարալեզու կրթության մասին և հասկանում, որ դա իրականություն դառնալու պարագայում մեծանալու է նման դեպքերի կրկնության հավանականությունը։ ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ դիպլոմների հետ կապված խնդիր եղել է։
Tert.am