Այսօր Մատենադարանին հարող տարածքում` Մաշտոցի արձանի մոտ, տեղի ունեցավ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի նախաձեռնած օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակաբաշխությունը: Ներկայացված թեկնածուներից հանրային համացանցային քվեարկության արդյունքում ընտրվել էին այն երեքը, որոնց էլ շնորհվեց երրորդ, երկրորդ և առաջին կարգի օտարալեզ մրցանակը: Դրանք էին համապատասխանաբար «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների մասին օրենքին երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկած ԱԺ 69 պատգամավորները, նախագծի «հոգևոր հայր» համարվող Տիգրան Սարգսյանը և օրենքը ստորագրած Սերժ Սարգսյանը:
Մնացած յոթ մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր.
• Գեղամյան Արտաշես, Ազգային Միաբանություն կուսակցություն
• Երիցյան Սերգո, Լեզվի պետական տեսչության պետ
• «Դիլիջան միջազգային դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ՝ Աֆեյան Նուբար, Գրիգորյան Վարդան, Մկրտչյան Էնդրյու, Պողոսյան Հրանտ, Սարգսյան Արմեն, Սարգսյան Տիգրան, Վարդանյան Ռուբեն
• Եսաջանյան Բելլա, Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր
• Հարությունյան Խոսրով, նախկին վարչապետ
• Ղուկասյան Վարդան, Գյումրի քաղաքի քաղաքապետ
• Վարդանյան Ռոբերտ, Քվանտ վարժարանի տնօրեն
Միջոցառման այլ մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութում:
«Գլխավոր օտարալեզ» մրցանակը շնորհվեց Սերժ Սարգսյանին
www.1in.am