Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։ Շարունակությունը


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց

Ստիպում են հայ գիտնականներին հայերեն չգրել, սահմանափակում են հայերենի գործածությունը.Արմեն Այվազյան (տեսանյութ)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛

Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։

Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան

Հայերէն բառարաններ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Նա որոշել է գալ Հայաստան և մեկ տարում լեզուն սովորել…

Առաջին դասը

Ահա ես՝ մի փոքրիկ և շատ խելացի աղջնակ, դպրոցի ճանապարհին եմ: Մանկավարժական ինստիտուտից Ներսեսը ինձ ներկայացրել է մի դասախոսի, որն ինձ արևմտահայերեն էր սովորեցնելու: Դա տիկին Քյուրքչյանն է՝ վաթսունամյա մի կին: Նա վտիտ և ավյունով լեցուն կին է: Նրա դեմքը կնճիռներից և ջղային ապրումներից տանջահար տեսք ունի: Նյարդային և վառ անհատականություն է, նաև շատ ջերմ: Առաջին շփումն անմիջական ու հաճելի է: Իմ ուշադրությունը գրավում են հատկապես նրա ձեռքերը. դրանք երկար են ու նուրբ երակներով ծածկված, հավանաբար ռևմատիզմից ձևափոխված կոշտ հոդերով: Այդ ձեռքերն ինձ հիշեցնում են մորս ձեռքերը: Շարունակությունը

«Ոչ թե սողանքի հետեւանքով, այլ պատճառով…». մասնագետը` լեզվական սխալների մասին

«Ազգ»-ի խմբագրատանը հունիսի 3-ին «Մշակութային խորհրդարանի» նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր հայոց լեզվի հիմնախնդիրներին: ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ընդգծեց, որ արդեն մեկ տարի է` իր ղեկավարած կառույցը չի իրականացնում տեսչական գործունեություն, իսկ խորհրդակցական գործունեության շրջանակում չեն կարող օրենսդրական համապատասխան նախաձեռնություններով հանդես գալ. «Մեկ տասնամյակից ավելի է` օրենսդրական անկատարության պատճառով Տերմինաբանական խորհուրդը չի գործում: Այս տարիներին, ցավոք, այդ անկատարությունն այնքան խորն է, որ լուծում չկա առաջարկելու: Մեկ տարի առաջ Արդարադատության նախարարության հետ փորձեցինք այնպես անել, որ մեր որոշումները հնարավոր լինի պետականորեն հաստատել, որպեսզի գոնե կրթական կամ պետական հաստատություններում լեզվի հետ կապված ինչ-ինչ կանոնների հետեւեն: Մեզ ասում են` ընդունեք նման որոշումներ, իսկ հաստատությունները կուզենան` կկատարեն, չեն ուզենա` չեն կատարի»:

Շարունակությունը

Շուրջ 400 լեզվական խախտում՝ Կենտրոնում

Թեեւ կառավարության որոշմամբ տեսչական ստուգումները տնտեսվարողների մոտ սահմանափակվել են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, այնուամենայնիվ, դա չի խանգարել, որպեսզի Լեզվի պետական տեսչությունը որոշակի դիտարկումներ կատարի մայրաքաղաքի կենտրոնում հրապարակային գրվածքների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ իրենց դիտարկումները կատարվել են հունիսի 13-27-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւանի Մաշտոցի, Սայաթ-Նովա, Թումանյան, Աբովյան, Բաղրամյան, Կորյունի, Սարյան, Տերյան, Պուշկին, Ալեք Մանուկյան, Մոսկովյան, Ամիրյան, Հանրապետության եւ  Նալբանդյան փողոցներում.

Շարունակությունը

Հայալեզու հավելված՝ iPhone-ի և iPad-ի համար

Օրեր առաջ ներկայացվեց հայկական արտադրության «KitKeys Armenian» ստեղնաշարը: «KitKeys» թարգամանաբար նշանակում է օգտակար բանալիներ: Հավելածի սկզբնական արժեքը 1.99 դոլար է: Այն նախատեսված է iOS (iPhone, iPad) օպերացիոն համակարգի համար, իսկ հիմնադիրը «Մոբոս» ընկերությունն է:

«KitKeys Armenian»-ն առաջարկում է բազմալեզու ստեղնաշար, ինչպես նաև՝ Տրանսլիտ ռեժիմի օգնությամբ կարելի է տպել հայատառ՝ օգտագործելով ռուսերեն կամ անգլերեն տառեր:

Շարունակությունը

Բազմաբաղադրիչ Բարդ Նախադասություններ

Բազմաբաղադրիչ Բարդ Նախադասություններ

Յավրուհրատ նախաձեռնության կողմից թվայնացվել է արդեն 120 հայերեն գիրք (հարցազրույց)

Յավրուհրատ-ն առցանց նախագիծ է, որը զբաղվում է հայերեն էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ։ Հիմնվել է 2012-ին։ Հրատարակչության գրքերը epub և mobi տարբերակներով հասանելի են Google Play, iTunes iBookstore, Amazon (Kindle Books), Kobobooks հարթակներում՝ eBook Reader-ների (Sony, Kindle, Kobo և այլն), Android համակարգով պլանշետների ու սմարթֆոնների, iPad/iPhone-ների համար։ Օգտվելու մանրամասն ուղեցույցին ծանոթացեք այստեղ:

Նախաձեռնության ստեղծման պատմության, ընթացիկ աշխատանքների մասին ittrend.am-ը զրուցեց նախաձեռնության հեղինակ ու ղեկավար Մարատ Յավրումյանի հետ:

– Յավրուհրատը հանդիսանում է հայալեզու գրքերի թվայնացմամբ զբաղվող առաջին նախագծերից մեկը, ինչպե՞ս հասկացաք, որ նման նախագծի անհրաժեշտություն կա։

Շարունակությունը

Լեզվական խախտումներ լիբանանահայ մամուլում

Սիրելի՛ Շահան,

Երէկ՝ Կիրակի գիշեր Պէյրութէն ստացայ լիբանանահայ մամուլի վերջին օրերուն թիւերը, եւ ըստ սովորութեանս, զանոնք լափեցի երէկ եւ այսօր:

«Ազդակ»ի հրապարակումներուն առնչուած կուզեմ կարգ մը կէտեր յանձնել ուշադրութեանդ:

— 11 Յուլիսի թիւի 5-րդ էջին մէջ հրապարակուած՝ Արսէն Յակոբեանի պատասխանին մէջ մուտքագրման վրիպակները շատ-շատ էին: Բացի անոնցմէ, տեղ գտած էր ռուսաբանութիւն գարշահոտող «ցանկացած» բառը՝«իւրաքանչիւր», «ամէն», «որեւէ» հայերէն բառին փոխարէն: Կառաջարկեմ, որ թերթին բոլոր աշխատակիցները զգուշացնես, որ արեւելահայերէնով ստացուած նիւթերուն մէջ «ցանկացած» եւ «ստացուիլ» ՅՈՅԺ ԱՆՑԱՆԿԱԼԻ ռուսաբանութիւնները ԱՆՊԱՅՄԱՆՕՐԷՆ փոխարինեն յիշածս բառերով եւ «պատահիլ», «ըլլալ», «տեղի ունենալ»,«յաջողիլ» կամ «կատարուիլ» բայերով՝ ըստ նախադասութեան իմաստին: Շարունակությունը

Բազմամիլիոնանոց Գուգլթրանսլեյթն ու էնտուզիազմով գոյատևող հայկական ISMA -ն

Չնայած աշխարհում օգտատերերի մեծ մասն օգտվում է «Գուգլի» թարգմանական ծրագրից, սակայն դժվար թե լինի մի հայ օգտատեր, որը գոնե մեկ անգամ չի փորձել հայկական translator.am թարգմանական ծրագիրը, որը հատկապես նախադասություններ թարգմանելու համար ինտելեկտուալ շատ ավելի մեծ շտեմարան ունի, քան «Գուգլը»:

Այո, համաձայնեք, որ աշխարհահռչակ «Գուգլի» թարգմանիչն այնքան էլ հաջող չէ, և հաճախ նախադասությունները թարգմանվում են բառացիորեն՝ առանց միտքն ամբողջությամբ վերարտադրելու: Մինչդեռ հայկական թարգմանիչը՝ ISMA-ն, ծրագրված է այնպես, որ հնարավորինս մոտ լինի տվյալ ազգային մտածողությանն ու ճիշտ թարգմանի միտքը: «Տեքստային թարգմանությունը սարսափելի բարդ է, դա արհեստական բանականություն է պահանջում: Դու պիտի նախադասության իմաստը լրիվ հասկանաս, իմաստային վերլուծություն կատարես, հետո նոր թարգմանես»,- ասում է ծրագրի համահիմնադիր, «Մեքենայական թարգմանություն» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, ճարտարագիտական համալսարանի երկարամյա դասախոս Էդուարդ Մանուկյանը:

Շարունակությունը

Միասնական լեզու, միասնական ուղղագրություն

Գևորգ Զ Կաթողիկոսի հոդվածը հայերենի ուղղագրության մասին, 1945թ.

(հատված)

… Մեր ուղղագրությունը մինչև 1923 թվականի օրենքը ընդհանուր էր բոլորի համար, անկախ նրանց բնակության վայրից, իր գոյությունն ընդհատեց նշված օրենքի հրատարակումով, որը վիհ բացեց մի կողմից խսրհրդային երկրներում ապրող հայերի և մյուս կողմից` սփյուռքահայերի միջև:

Այդ վիհը մեզ համար աղետալի հետևանքներով է հղի: Մենք հույժ փոքրաթիվ ժողովուրդ ենք, որի նշանակալից մասը ցրված է տարբեր երկրներում, իրբև ազգ, որին կլանում են շրջակա մեծաթիվ ժողովուրդները, այնպես ինչպես չքացան հայկական բազմաքանակ գաղութները Լեհաստանում, Մոլդավիայում ու այլ երկրներում: Անհրաժեշտ է սերտ կապ հաստատել հայրենիքում ապրող բնակչության հիմնական զանգվածի և արմտահայության միջև: Պետք է այնպես անել, որպեսզի այդ երկու տարրը միմյանց հետ պահպանեն գոնե գաղափարական շփում: Հատկապես անհրաժեշտ է, որ մեր եղբայրները` արևմտահայերը միշտ տեղյակ լինեն Խորհրդային երկրում և Մայր Հայաստանում բնակվող իրենց եղբայրների մշակութային, տնտեսական ու արդյունաբերական մեծ նվաճումներին ու ձեռքբերումներին: Դա մշտական ձգող գործոն կլինի և նրանց սրտերը կկապի իրենց հեռավոր բայց երջանիկ հայրենիքի հետ:

Շարունակությունը

Հայաստանում գործում են օտարալեզու դպրոցներ, որոնց մասին ԿԳՆ տեղյակ չէ

2010 թ. Հայաստանում և Սփյուռքում ծավալվեց աննախադեպ քաղաքացիական շարժում ընդդեմ օտարալեզու դպրոցների: Խորհրդային Միության փլուզումից հետո դա յուրօրինակ ակցիա էր ազգային արժեհամակարգը վերականգնելու, հայոց լեզուն վերաարժևորելու և հայկական կրթությունն առաջնային դիրքեր բերելու ուղղությամբ: Դա պայքար էր ոչ միայն հասարակության և իշխանության, այլև հասարակության օտարամոլ և ազգային մտածողությամբ շերտերի միջև: Սակայն պարզվում է, որ բացի ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան լիցենզիայով գործող միջազգային դպրոցներից, Հայաստանում այսօր գործում են նաև դպրոցներ, որոնց գործունեությունը կարգավորվում է ոչ ամենևին հայաստանյան օրենսդրությամբ: Դրանք օտարալեզու դպրոցներ են, ամբողջությամբ այլ երկրի կրթական ծրագրով, որտեղ հայոց լեզվին ու գրականությանը չնչին ժամեր են հատկացվում: Նշենք, որ այդ դպրոցները բավականին թանկ «հաճույք» են: Օրինակ՝ դրանցից մեկի վարձավճարը տարեկան 24 հազար դոլար է, սակայն դա չի խանգարում, որ այնտեղ հաճախեն նաև հայ երեխաներ, բնականաբար՝ ապահովված ընտանիքներից:

Շարունակությունը