Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին
․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։ Շարունակությունը
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անթույլատրելի է հայ գիտնականին զրկել հայերեն գրելուց ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛ Հայաստանյան հայագիտությունն ու հասարակագիտությունը պետք է զարգանան նախևառաջ հայերեն։ Եվ վե՛րջ։ Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան Նոր բառարան հայ դպրոցականների համար Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին |
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է2012թ ի փետրվարի 7 ին բոլորս միասին կարողացանք համացանցի հայկական հատվածի զգալի մասի ուշադրությունը հրավիրել այսպես կոչված լատինատառ հայերենի (տրանսլիտ) անթույլատրելիության վրա և կոչ արեցինք բոլորին, որպեսզի սոցիալական ցանցերում և ընդհանուր առմամբ վիրտուալ տարածությունում չպղծենք մեր հրաշք լեզուն ու գրենք հայատառ մտքեր: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ այս փոքրիկ տոնի երկրորդ տարեդարձի կապակցությամբ: Ֆեյսբքուքի «Պայքարենք լատինատառ հայերենի դեմ» խումբ
Արամ Մանուկյանը հայերենի «դաս» տվեց պատգամավորներինԱյսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայոց լեզվի փոքրիկ դաս տվեց պատգամավորներին: Նա նախ խնդրեց դահլիճում ներկաներին, որ իրար դիմեն ոչ հայրանուններով: Նա նկատի ուներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով այսօրվա նիստին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին դիմում էր «Ռոբերտ Նիկոլաևիչ»-ով: Ա. Մանուկյանը նաև հորդորեց, որ պատգամավորները «նախագա»-ի փոխարեն` ասեն «նախագահ», «վերաբերվում է»-ի փոխարեն` վերաբերում է, «գույքերի» փոխարեն` «գույք», ոչ թե «հրավերքներ», այլ «հրավերներ»: «Եվ սա էլ է անկախության արժեք, մանավանդ, որ դեռ չենք մտել Մաքսային միություն»,- ասաց նա: Հանգերգի նման կրկնենք մեր «բարի լույսը» – մաս II(Հատվածներ) Սակայն լեզվի հարցում ամենից կարևորը լեզվի հիմքն է, իսկ լեզվի հիմքը լեզվի համաձայնությունն , բառերի ու նախադասությունների հարաբերությունն ու կապը: Հովհ. Թումանյան Բառերի ու նախադասությունների հարաբերությունն ու կապը… Ահա ընդամենը երկու բառերի հարաբերությունն ու կապը. սիրով` բնության հանդեպ, սիրով` դեպի բնությունը, սիրով` բնության նկատմամբ, բնության հանդեպ սիրով, բնության նկատմամբ սիրով, բնության սիրով: Ո՛րն է սրանցից նախընտրելին, ինչպե՞ս իմանալ: Տակավին 1951 թվականին Դերենիկ Դեմիրճյանը հարցնում էր. «Քեզ հաճելի չէ՞ այս երգը լսել, թե՞ քեզ համար հաճելի չէ: Քեզ չի՞ կարելի ուտել, թե՞ դու չես կարող ուտել… Քեզ չի՞ կարելի ձեռդ շարժել, թե՞ դու չես կարող ձեռդ շարժել» և ինքն էլ պատասխանում. «… չի կարելի պարզունակորեն վախենալ և ծիծաղել «Քեզ չի կարելի ուտել» ձևի վրա: Ոչ ոք ոչ ոքի չի ուտում: Խնդիրը տարբեր իմաստների մասին է և երկուսն էլ պետք է գործածել»[1]: Եվ … գործածում ենք, այդպես էլ մինչև հիմա չկողմնորոշվելով շատ ու շատ հարցերում, ընդհակառակը, ավելի ու ավելի խճճվելով կապակցության ու համաձայնության հետզհետե բարդացող բավիղներում: Ահա թե ինչպիսի «համադամներ» է մատուցում մեզ ժամանակակից լեզվագործածությունը. «Փողոցները վխտում են անտեր շներով» (Սով. գրակ.), «Ամեն ինչ շնչում է կինոյով» (Եր. Եր.), «Դուք կրկնվում եք, բարեկամս»: — Իմ փոխարեն Դուք էլ կկրկնվեիք» (հեռուստահաղորդումներից): «Ինքնատիպությամբ» սրանցից շատ էլ չեն տարբերվում այսօրինակ արտահայտությունները. «Տաս անգամ զանգահարեցի, մինչև ընկա քեզ վրա»: «Շնորհավորում եմ նոր պաշտոնով»: «Երկու ամիս բյուլետենի վրա էր» (բանավոր խոսք) և այլն: Ի վերջո, ի՞նչ է պատահել: Ամեն ինչ կարծես իր տեղում է` չկա արտառոց որևէ սխալ, բայց լեզուն կարծես գլխիվայր շրջած լինեն: Այո՛, լեզուն գլխիվայր շրջված, քանի որ հայաբառ ու հայատառ այս խոսքերը ըստ էության ամենևին էլ հայերեն չեն: 25 տարի առաջ հայերենի կիրառումը համակարգիչներում դարձավ մատչելի բոլորինՄինչև Windows-ների տարածումը IBM համատեղելի համակարգիչները աշխատում էին MS-DOS համակարգով։ MS-DOS-ում գործողությունները կատարվում էին հրամանների տողում (command line) հատուկ հրամաններ տպելով։ Ծրագրերը աշխատացնելու համար նույնպես պետք էր նրանց անունը տպել։ 1989թ․-ին «Հայոց հիմնօրինակ (ստանդարտ) նախաձեռնող խումբը» ստեղծեց ծրագրային մի փաթեթ, որի միջոցով հնարավոր դարձավ մուտքագրել հայերեն տառեր, ստեղծել հայերեն տեքստեր և դրանք արտատպել թղթի վրա։ Ձեզ ենք ներկայացնում այդ ծրագրի աշխատանքը MS-DOS 3.31 համակարգում։ Ծրագրի անունը Armvga.exe, որը բեռնում է ArmSCII-8A ստադարտի կոդավորումը։ Իսկ ստեղնաշարի վրա հայերեն շարվածքը դառնում է տպագրական։
Փոքրիկ բառարանԵրբ տեսա, թե ինչպես «Արմենիա» հեռուստալիքի երեկվա «Բարի լույս, հայեր» հաղորդման մեջ Թումոյի անիմացիայի խմբի երեխաները «storyboard» եզրի փոխարեն ասում են «պատմատախտակ», շատ ուրախացա (http://www.armeniatv.am/hy/programs/29728/46058): Էդպես ամեն անգամ հրճվում եմ, երբ Թումոյում ստեղծված հայերեն մասնագիտական եզրերը կյանք են ստանում աշակերտների բերանում: Ցավոք, Հայաստանում որոշ մարդիկ փորձում են բառաթարգմանական աշխատանքը ծաղրել «գրգռաճեղք» ու «փրփրագմփիկ» տիպի անեկդոտային հորինվածքներով: Նման մարդիկ պատկերացնել էլ չեն կարող, որ, օրինակ, @ նշանը տարբեր լեզուներով թարգմանվում է որպես` «կապիկի պոչ» (հաճախ «մայմուն» բառով), կամ` «փղի կնճիթ», «կատվի պոչ», «միաու-միաու», «սարդակապիկ», «բադի ճուտ», «ճիճու», «շան գլուխ», «լուսնի ականջ», «խուճուճ ալֆա», «գանգուր “ա”», «ձկան օղակ», «գյոզալ “ա”» (Թուրքիայում), «ականջ», «կեռիկ», «փաթաթված “ա”», «խխունջ», «պարույր», «խենթ “ա”», «մեյմուն “ա”» և այլն: Լեզվական մեկուսացումը նոր ժամանակի մշակույթՀասարակության կողմից պաշտոնական եւ հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ տեսչություններով։ Հետեւաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը, լեզվական մտածողության ինքնապաշտպանությունը պետության մենաշնորհն է եւ իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով: Հանգերգի նման կրկնենք մեր «բարի լույսը» — մաս I(Օտարաբանության վնասները) Ազգությունը ունի յուր հոգին, և այդ հոգին լեզուն է: Միքայել Նալբանդյան Որքան ավելի արագավազ ու համակողմանի է կյանքի առաջընթացը, այնքան ավելի շեշտակի է տեղի ունենում լեզվի հարստացումը նոր բառերով ու արտահայտություններով: Այդ տեսակետից անմրցակից է լեզուների պատմության արդի շրջանը: Կյանքի տարբեր բնագավառներում ծայր առած ամեն մի նորույթ մի երկրից մյուսն անցնելով, մի ազգից` մյուսը, փոխանցում է նաև իր անվանումը կամ անհրաժեշտություն ստեղծում տվյալ երևույթն անվանելու սեփական լեզվամիջոցներով: Ահա թե ինչու ժամանակակից լեզուների մեջ այդպես հախուռն էնորաբանությունների հոսքը` լինեն դրանք օտարածին, թե ընդոծին: Հայտնի է նաև, որ տարբեր լեզուներ տարբեր հյուրընկալություն են ցուցաբերում օտար բառերի նկատմամբ: Մեր մայրենին հնուց անտի լավ գիտենալով լեզվական փոխառությունների արժեքը` միաժամանակ օգտագործել է և այժմ էլ շռայլորեն օգտագործում է բառակազմության իր անհատնում հնարավորությունները: Փաստերը վկայում են, որ տերմինաշինության վերջին հիսնամյակը սրտաբաց օտարընկալությունից բացի բնորոշվում է սեփական միջոցներին ավելի ապավինելու հակումով: Մայրենի և օտար բառերի մրցության խնդիրը ի վերջո կարգավորում է լեզուն` համապատասխան իր բնույթին և զարգացման ներքին օրինաչափություններին, իսկ բառերը լեզվի մեջ հաստատվում են ամենօրյա գործածությամբ և կյանքի հրամայականով: Armenian Alphabet Sculpture Unveiled at U.C. BerkeleyBERKELEY, Calif.—After many long years, the Armenian Alphabet sculpture called “Three Apples from Heaven” has finally found a home in the Doe Library at the U.C. Berkeley campus. A dedication celebrating the event was held September 15th, 2013 in the library. The day was hosted by UCBAA and attended by many who worked long and hard to achieve the sculpture’s placement. Elaine Anderson, Evelyn Boyd and Haiganoush Pressler were three who worked tirelessly with the library and its staff, and now the sculpture is beautifully exhibited in the library. The sculpture was donated by Richard Terzian, a 1951 graduate of U.C. Berkeley. Richard was born in New York City, attended schools there and only spoke Armenian until he was seven years old. In 1945 he was drafted into the army and after his service came west to U.C. Berkeley, where he studied physics and decided to remain there. He said, “I thought I had entered dreamland— it never snows here, and I’m not going back to New York.” After his graduation, Richard moved to Los Angeles where he received a Master’s degree in Engineering from UCLA and worked for Hughes Aircraft, RCA and TRW. Առաջին հայկական էլեկտրոնային գրքերը` iTunes-ում եւ Google Play-ումՎերջին մի քանի ամիսների ընթացքում առցանց առեւտրային Apple iBookStore եւ Google Play հարթակներում հայտնվել են առաջին հայկական էլեկտրոնային գրքերը, որոնք կարելի կարդալ iOS եւ Android օպերացիոն համակարգերով սարքերից: Նախաձեռնությունը պատկանում է ArmLib բլոգի եւ Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հեղինակներ Ռուբեն Միրաքյանին եւ Մարատ Յավրումյանին: |